Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ԳԱՆՁ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Գ. ԲՈՈՍԻ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0225.160499

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 1999 թվականի թիվ 225

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Գ. ԲՈՈՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Ռուսաստանի Դաշնության հարկերի և գանձումների նախարար Գ. Բոոսի և նրան ուղեկցող անձանց 1999 թվականի ապրիլի 23-25-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`

ա) նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

բ) ապահովել հյուրերի ընդունումը, տեղավորումը, ճանապարհումը և սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ քանակի փոխադրամիջոցներ:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակության ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում հատկացնել ուղեկցող անձնակազմեր:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.04.1999
N 225
Որոշում