041.0228.160499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 ապրիլի 1999 թվականի թիվ 228
Ա. ԴԱՎԹՅԱՆԻ ԵՎ Ա. ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության առևտրի, զբոսաշրջիկության և սպասարկումների գլխավոր վարչության պետ Արտակ Դավթյանին և նույն գլխավոր վարչության ոլորտների զարգացման վարչության պետ Աշոտ Ղազարյանին 1999 թվականի ապրիլի 19-21-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն` Զբոսաշրջիկության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Եվրոպայի հանձնաժողովի հերթական նիստին ու ԶՀԿ-ՅՈՒՆԵՍԿՕ-ի զբոսաշրջիկության և մշակույթի հարցերին նվիրված սեմինարին մասնակցելու համար:
2. Ա. Դավթյանի և Ա. Ղազարյանի Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ա. Դավթյանի և Ա. Ղազարյանի Ուզբեկստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: