041.0229.160499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 ապրիլի 1999 թվականի թիվ 229
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
1999 թվականի ապրիլի 12-16-ը Թուրքիայի Հանրապետության տեսչական խմբի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչության կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի և տեսչական խմբի անդամներին տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտք-ելքի անվճար արտոնագրեր:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` Թուրքիայի Հանրապետության տեսչական խմբի անդամներին (8 մարդ) տեղավորել «Հրազդան-1» հյուրանոցային տնտեսությունում, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել մեկ ավտոմեքենա:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել նշված տեսչական խմբի ընդունումը, ճանապարհումը և ճեպազրույցի անցկացումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար)` Հայաստանի Հանրապետության ուղեկցող խմբի մասնակցությամբ, հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը և ճանապարհումը (վճարումը` հյուրերի հաշվին):
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշված տեսչական խմբի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված փոխադրամիջոցների, կեցության և սննդի ծախսերը` 1911884 հազ. (մեկ միլիոն ինը հարյուր տասնմեկ հազար ութ հարյուր ութսունչորս) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության նախարարության ներկայացրած հաշվետվությունների: