041.0230.160499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 ապրիլի 1999 թվականի թիվ 230
Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Մեխակ Գևորգյանին 1999 թվականի մայիսի 17-21-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն` Ֆրանսիայի ազգային բանկի կողմից կազմակերպվելիք «Պայքար ֆինանսական իրավախախտումների դեմ» թեմայով սեմինարին մասնակցելու մասին:
2. Մ. Գևորգյանի Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, բացառությամբ գիշերավարձի, կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Մ. Գևորգյանի Ֆրանսիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: