Սեղմել Esc փակելու համար:
«ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄԸ ԱՊՀ-Ի, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄԸ ԱՊՀ-Ի, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ Տ ...

 

 

041.0231.160499

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 1999 թվականի թիվ 231

 

«ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄԸ ԱՊՀ-Ի, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1999 թվականի ապրիլի 25-29-ը Երևանում անցկացվելիք «Ապակենտրոնացումը ԱՊՀ-ի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում» թեմայով տարածաշրջանային հանձնաժողովի անցկացման կապակցությամբ`

1. Ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նշված տարածաշրջանային հանձնաժողովի ծրագրի համաձայն ապահովել հյուրերի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի, ինչպես նաև արտասահմանյան մասնակիցներին տրամադրել Հայաստանի Հանրապետությունում մուտքի-ելքի անվճար արտոնագրեր:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակությունների ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար)` ազատելով նրանց Հայաստանի Հանրապետության օդային տրանսպորտային միջոցներով ելքի համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` տեղավորել տարածաշրջանային հանձնաժողովի մասնակիցներին (100 մարդ), ապահովել նրանց սնունդը, տրանսպորտային սպասարկումը և տարածաշրջանային հանձնաժողովի անցկացման համար անհրաժեշտ դահլիճը:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

6. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ապահովել տարածաշրջանային հանձնաժողովի մասնակիցների օպերատիվ սպասարկումը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել տարածաշրջանային համաժողովի աշխատանքները:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հյուրերի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հավելված

ՀՀ վարչապետի 1999 թ.

ապրիլի 16-ի N 231

որոշման

 

ԿԱԶՄ

 

1999 թվականի ապրիլի 25-29-ը Երևանում անցկացվելիք

«Ապակենտրոնացումը ԱՊՀ-ի, Կենտրոնական և Արևելյան

Եվրոպայի երկրներում» թեմայով տարածաշրջանային

հանձնաժողովի անցկացման հանձնաժողովի

 

    Դ. Զադոյան           - ՀՀ տարածքային կառավարման և  օպերատիվ հարցերի

                           նախարար (հանձնաժողովի նախագահ)

    Տ. Բալայան           - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար

    Ա. Ասլիկյան          - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի առաջին

                           տեղակալ       

    Ա. Ավանյան           - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ

    Ա. Բայբուրդյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Հ. Վարյան            - ՀՀ ներքին գործերի և  ազգային անվտանգության

                           նախարարի տեղակալ

    Կ. Հակոբյան          - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

    Մ. Գևորգյան          - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և  

                           գրահրատարակչության վարչության պետի տեղակալ

    Ռ. Ճարակյան          - ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի

                           կառավարիչ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.04.1999
N 231
Որոշում