Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԿԱԺ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԿԱԺԵՆՈՎԻ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0233.190499

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 1999 թվականի թիվ 233

 

ԱՊՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԿԱԺԵՆՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

ԱՊՀ տնտեսական դատարանի նախագահ Ա. Կաժենովի և նրան ուղեկցող` ԱՊՀ տնտեսական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Հ. Սիմոնյանի 1999 թվականի ապրիլի 19-22-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`

ա) նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

բ) հյուրերին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության «Հրազդան-1» հյուրանոցային տնտեսությունում, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել մեկ ավտոմեքենա:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):

3. Սահմանել, որ հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը (բացառությամբ հյուրանոցի) կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.04.1999
N 233
Որոշում