041.1180.291112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 նոյեմբերի 2012 թվականի N 1180-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԵԽԻԿՈ ԵՎ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության զարգացման գործակալության հետ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր քննարկելու նպատակով 2012 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 2-ը Մեխիկո (Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)` համաձայն N 1 հավելվածի, և 2012 թվականի դեկտեմբերի 2-4-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` համաձայն N 2 հավելվածի, գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն:
2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` Մեխիկո և Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Կ. Մարտիրոսյանի` Մեխիկո գործուղման, ինչպես նաև թարգմանության (օրական` 100000 դրամ) հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մեխիկո և Փարիզ գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2012 թվականի նոյեմբերի 29-ի
N 1180-Ա որոշման
ԿԱԶՄ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ը ՄԵԽԻԿՈ (ՄԵՔՍԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
(պատվիրակության ղեկավար)
Ս. Ամիրբեկյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական
Կ. Մարտիրոսյան - թարգմանիչ
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2012 թվականի նոյեմբերի 29-ի
N 1180-Ա որոշման
ԿԱԶՄ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-4-Ը ՓԱՐԻԶ (ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
(պատվիրակության ղեկավար)
Ս. Ամիրբեկյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական