Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՆԱՀԱՆԳ ԳՈՐ ...

 

 

041.1184.291112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2012 թվականի N 1184-Ա

 

Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՆԱՀԱՆԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին 2012 թվականի նոյեմբերի 26-29-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետով ծավալված համագործակցության շրջանակներում հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով:

2. Ա. Ղահրամանյանի` Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն գործուղման արդյունքների մասին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.11.2012
N 1184-Ա
Որոշում