041.1185.291112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 նոյեմբերի 2012 թվականի N 1185-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հիմնադրման 80-ամյա հոբելյանի նշումը կազմակերպելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թվականի նոյեմբերի 29-ի
N 1185-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 80-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՆՇՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար
Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ս. Նիկոյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ա. Ավետիսյան - «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
(պոլիտեխնիկ)» ՊՈԱԿ-ի ռեկտոր (համաձայնությամբ)
Հ. Բալաբանյան - «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
(պոլիտեխնիկ)» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար
(համաձայնությամբ)
Յու. Սարգսյան - «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
(պոլիտեխնիկ)» ՊՈԱԿ-ի պրոֆեսոր (համաձայնությամբ)
Ո. Մարուխյան - «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
(պոլիտեխնիկ)» ՊՈԱԿ-ի պրոֆեսոր (համաձայնությամբ)
Հ. Մուսայելյան - «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
(պոլիտեխնիկ)» ՊՈԱԿ-ի շրջանավարտների ասոցիացիայի
նախագահ (համաձայնությամբ)
Ա. Բաղդասարյան - «Պոլիտեխնիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի
նախագահ (համաձայնությամբ)