041.1191.301112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2012 թվականի N 1191-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների երրորդ փուլին մասնակցելու նպատակով 2012 թվականի դեկտեմբերի 3-7-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Գ. Մելքոնյանի, Ե. Կիրակոսյանի, Ա. Մայսուրյանի, Մ. Ծատուրյանի, Գ. Քոչարյանի, Լ. Մաքսուդյանի, Տ. Մելքոնյանի, Մ. Ղամբարյանի և Ա. Պողոսյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
i
3. Ընդունել ի գիտություն, որ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`
1) Վ. Ավետիքյանինը և Ա. Ալոյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվին.
2) Ա. Բուդաղյանինը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Հովսեփյանինը և Ս. Մելիք-Իսրայելյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.
4) Ա. Բախչագուլյանինը և Դ. Միրզոյանինը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.
5) Ա. Խաչիկյանինը և Շ. Մխիթարյանինը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ. 06.12.12 թիվ 1210-Ա որոշում)
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թվականի նոյեմբերի 30-ի
N 1191-Ա որոշման
ԿԱԶՄ
ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավար)
Ե. Կիրակոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
(2012 թ. դեկտեմբերի 3-6-ը)
Ա. Բախչագուլյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայության պետ
(2012 թ. դեկտեմբերի 5-7-ը)
Ա. Մայսուրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
Եվրամիության հետ համագործակցության վարչության
պետ
Մ. Ծատուրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
Եվրամիության հետ համագործակցության վարչության
ԽՀԱԱԳ-ի և ԱՀԿ-ի բաժնի պետ
Գ. Քոչարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ
(2012 թ. դեկտեմբերի 3-5-ը)
Ա. Խաչիկյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր
սեփականության գործակալության պետի տեղակալ
(2012 թ. դեկտեմբերի 4-7-ը)
Լ. Մաքսուդյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի
ենթակառուցվածքների վարչության պետի տեղակալ
(2012 թ. դեկտեմբերի 3-6-ը)
Մ. Ղամբարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական
ներքին ֆինանսական հսկողության և պետական
գնումների մեթոդաբանության վարչության պետ
(2012 թ. դեկտեմբերի 3-5-ը)
Տ. Մելքոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
նախարարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
(2012 թ. դեկտեմբերի 3-5-ը)
Ա. Հովսեփյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման
ընթացակարգերի վարչության միջազգային
հարաբերությունների բաժնի պետ
Ս. Մելիք-Իսրայելյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման
ընթացակարգերի վարչության պետի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական
եկամուտների քաղաքականության և վարչարարության
մեթոդաբանության վարչության պետ
Դ. Միրզոյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայության արտաքին կապերի
բաժնի պետ (2012 թ. դեկտեմբերի 5-7-ը)
Շ. Մխիթարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր
սեփականության գործակալության հեղինակային
իրավունքի և հարակից իրավունքների բաժնի գլխավոր
մասնագետ
(2012 թ. դեկտեմբերի 4-7-ը)
Վ. Ավետիքյան - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության
պետ (համաձայնությամբ)
Ա. Ալոյան - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության
Եվրամիության ինտեգրման բաժնի պետ
(համաձայնությամբ)
Ա. Բուդաղյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի լիցենզավորված գործունեության
մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության
պետ (համաձայնությամբ, 2012 թ. դեկտեմբերի 3-5-ը)