Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1192.301112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2012 թվականի N 1192-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվող Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա «Արմթեք» համաժողովին մասնակցելու նպատակով 2012 թվականի դեկտեմբերի 8-14-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ. Մարգարյանին և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանին:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` Ամերիկայի Միացյալ Նահանգների օդանավակայաններում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Հ. Բերբերյանինը, Ա. Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ճանապարհածախսը, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վ. Ասոյանինը և Մ. Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Տ. Դավթյանինը, Գ. Բեգլարյանինը, Ս. Սարգսյանինը, Մ. Փաշայանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Խ. Ադումյանինը` միայն ճանապարհածախսը և գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների միայն ճանապարհածախսը և գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 01.12.12 թիվ 1194-Ա որոշում)

4. Ընդունել ի գիտություն, որ Կ. Մինասյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

(4-րդ կետը փոփ. 01.12.12 թիվ 1194-Ա որոշում)

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը Լ. Սեդրակյանի, Է. Բադունցի, Դ. Յափունջյանի, Գ. Վարդանյանի, Ա. Ամիրյանի, Ռ. Խաչատրյանի և Հ. Նահապետյանի ինքնաթիռի տոմսերի գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի նոյեմբերի 30-ի

N 1192-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-13-Ը ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան        - ՀՀ վարչապետ

 

    Գ. Սարգսյան        - ՀՀ վարչապետի կինը

 

    Դ. Սարգսյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

    Տ. Դավթյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

    Գ. Բեգլարյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

 

    Կ. Մինասյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

                         (դեկտեմբերի 6-12-ը)

 

    Հ. Թաշչյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                         կապերի վարչության պետ

 

    Վ. Ասոյան          - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության պետի

                         պաշտոնակատար

 

    Ս. Սարգսյան        - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական

                         (դեկտեմբերի 2-14-ը)

 

    Հ. Բերբերյան       - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Մ. Փաշայան         - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների

                         վարչության պետ

 

    Մ. Ավետիսյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության

                         դիվանագիտական անձնակազմի բաժնի կցորդ

 

    Ա. Վարդանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Շահինյան        - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական -

                         տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային

                         կազմակերպության օպերատոր

 

    Հ. Բաբայան         - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական -

                         տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային

                         կազմակերպության լուսանկարիչ

 

    Լ. Սեդրակյան       - Լոս Անջելեսում Հանրային հեռուստաընկերության

                         «Հայլուր» ծրագրի լրագրող (համաձայնությամբ)

 

    Է. Բադունց         - Լոս Անջելեսում Հանրային հեռուստաընկերության

                         «Հայլուր» ծրագրի օպերատոր (համաձայնությամբ)

 

    Դ. Յափունջյան      - Լոս Անջելեսում «Շանթ» հեռուստաընկերության

                         լրագրող (համաձայնությամբ)

 

    Գ. Վարդանյան       - Լոս Անջելեսում «Շանթ» հեռուստաընկերության

                         օպերատոր (համաձայնությամբ)

 

    Ա. Ամիրյան         - Լոս Անջելեսում «Արմենիա» հեռուստաընկերության

                         լրագրող (համաձայնությամբ)

 

    Ռ. Խաչատրյան       - Լոս Անջելեսում «Արմենիա» հեռուստաընկերության

                         օպերատոր (համաձայնությամբ)

 

    Հ. Նահապետյան      - Վաշինգտոնում Հանրային հեռուստաընկերության

                         «Հայլուր» ծրագրի լրագրող (համաձայնությամբ)

 

    Խ. Ադումյան        - թարգմանիչ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.11.2012
N 1192-Ա
Որոշում