Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄ ...

 

 

041.1198.031212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 2012 թվականի N 1198-Ա

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանում մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության ստեղծման նպատակով`

1. Ստեղծել արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության հիմնադրման աշխատանքների համակարգման խորհուրդ և հաստատել խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Համակարգման խորհրդին` 1-ին կետով նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի դեկտեմբերի 3-ի

N 1198-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Ա. Ղարիբյան        - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահ)

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Մինասյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

 

    Լ. Հունանյան       - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Մ. Աբրահամյան      - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի

                         կարգավորման վարչության պետ

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.12.2012
N 1198-Ա
Որոշում