Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՌՈՄԻ ՊԱՊ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՀՌՈՄԻ ՊԱՊ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴԻ ԱՅՑԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ...

 

 

041.0240.220499

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 1999 թվականի թիվ 240

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀՌՈՄԻ ՊԱՊ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴԻ ԱՅՑԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետություն Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի` 1999 թվականի հուլիսի 2-4-ը կայանալիք այցը նախապատրաստելու նպատակով`

1. Ստեղծել կառավարական հանձնաժողով` և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):

2. Կառավարական հանձնաժողովին երկշաբաթյա ժամկետում մշակել նախապատրաստական աշխատանքների համալիր ծրագիրը, կազմել ծախսերի նախահաշիվը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` միջոցառումների ծրագրի և ծախսերի նախահաշվի հիման վրա 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999 թ.

ապրիլի 22-ի N 240

որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

կառավարական հանձնաժողով

 

    Դ. Զադոյան           - ՀՀ տարածքային կառավարման և  օպերատիվ հարցերի

                           նախարար (հանձնաժողովի նախագահ)

    Ռ. Շառոյան           - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  

                           սպորտի նախարար

    Ե. Զախարյան          - Տրանսպորտի նախարար

    Վ. Օսկանյան          - Արտաքին գործերի նախարար

    Ա. Վարդանյան         - ՀՀ փոստի և  հեռահաղորդակցության նախարար

    Լ. Մկրտչյան          - ՀՀ կրթության և  գիտության նախարար

    Հ. Նիկողոսյան        - Առողջապահության նախարար

    Ֆ. Փիրումյան         - ՀՀ քաղաքաշինության նախարար

Հովնան Արքեպիսկոպոս  - Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի

    Տերտերյան              առաջնորդ

    Ս. Աբրահամյան        - Երևանի  քաղաքապետ

    Է. Թադևոսյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

    Ա. Հերոյան           - Արմավիրի մարզպետ

    Ս. Պետրոսյան         - Շիրակի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար

    Ա. Ղարիբյան          - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

                           տեղակալ-գլխավոր գանձապետ

    Հ. Վարյան            - ՀՀ ներքին գործերի և  ազգային անվտանգության

                           նախարարի տեղակալ

    Հ. Կարապետյան        - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և

                           գրահրատարակչության վարչության պետ

    Լ. Սուջյան           - Կրոնի գործերի պետական խորհրդի նախագահ

    Գ. Գյուրջյան         - ՀՀ պատմության և  մշակույթի հուշարձանների

                           պահպանության վարչության պետ

    Ա. Սարգսյան          - Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ

                           և լիազոր դեսպան

    Ե. Սարգսյան          - ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավար

    Ա. Սմբատյան          - Երևանի  Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր

    Ռ. Ճարակյան          - ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի

                           կառավարիչ

    Կ. Հայրապետյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                           հարցերի վարչության պետ

    Թ. Պետրոսյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                           հարցերի վարչության բաժնի վարիչ (հանձնաժողովի

                           քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.04.1999
N 240
Որոշում