Սեղմել Esc փակելու համար:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0241.220499

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 1999 թվականի թիվ 241

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1999 թվականի ապրիլի 24-ի` ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ`

1. Երևանի քաղաքապետին`

ա) մինչև 1999 թվականի ապրիլի 22-ը ապահովել Եղեռնի հուշարձանի տարածքի, դրա շրջակայքի, դեպի հուշարձան տանող ճանապարհների բարեկարգման աշխատանքների իրականացումը.

բ) ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` 1999 թվականի ապրիլի 24-ին, ապահովել Երևանի բնակչության դեպի Եղեռնի հուշարձան տրանսպորտային միջոցներով սպասարկումը` ըստ նախօրոք հաստատված երթուղիների և չվերթների:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը`

ա) ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Երևանում ապահովել հասարակական պատշաճ կարգուկանոն, հատկապես միջոցառումների անցկացման վայրերում, ուժեղացնել հսկողությունը կենսաապահովման և բարձր վտանգավորություն ունեցող օբյեկտների պահպանության նկատմամբ.

բ) Երևանի քաղաքապետի ներկայացրած հայտերի համաձայն հաստատված երթուղիներում ապահովել տրանսպորտի անվտանգ երթևեկությունը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ապահովել ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումների լուսաբանումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.04.1999
N 241
Որոշում