Սեղմել Esc փակելու համար:
Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1202.041212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 դեկտեմբերի 2012 թվականի N 1202-Ա

 

Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին 2012 թվականի դեկտեմբերի 5-6-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ Ա. Սարգսյանին 2012 թվականի դեկտեմբերի 4-7-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդակցության 32-րդ նիստին, Եվրասիական տնտեսական համագործակցության տրանսպորտային քաղաքականության խորհրդի հանդիպմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կանոնավոր ավտոբուսային փոխադրումները 2013 թվականին կազմակերպելու հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ա. Ավետիսյանի և Ա. Սարգսյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Ավետիսյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.12.2012
N 1202-Ա
Որոշում