Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 810-Ա ՈՐՈՇՈՒՄ ...

 

 

041.1204.041212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 դեկտեմբերի 2012 թվականի N 1204-Ա

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 810-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքի միջև համագործակցության հնարավորության ուսումնասիրման նպատակով ստեղծել հայկական մասի հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի օգոստոսի 24-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 810-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի դեկտեմբերի 4-ի

N 1204-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ, ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Տ. Դավթյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարար

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Գ. Բաղիյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

 

    Կ. Մինասյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

 

    Վ. Արամյան         - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Ա. Ալավերդյան      - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

 

    Ա. Ղևոնդյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ

                         վարչության պետ

 

    Ա. Մարկոսյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

                         կառավարման վարչության պետի տեղակալ

 

    Ա. Բախչագուլյան    - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի

                         անվտանգության պետական ծառայության պետ

 

    Պ. Ղալթախչյան      - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական

                         հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.12.2012
N 1204-Ա
Որոշում