Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2012-2013 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵ ...

 

 

050.0280.151112

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        11            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012401

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2012 թվականի թիվ 280-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԵՐ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2012 թվականի դեկտեմբերի 17-ից շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012-2013 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության տարեդարձեր» հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի նոյեմբերի 1-ի

թիվ 280-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության տարեդարձեր» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության տարեդարձեր» հուշադրամը:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և անդամ երկրների դրոշները, որոնց մեջտեղում Արարատ լեռան ոճավորված պատկերն է և թողարկման տարեթիվը` «2012»: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է «1000 ԴՐԱՄ»: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով մակագրված է «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

 

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են ճյուղավորված ծառ և ՀԱՊԿ-ի տարբերանշանը: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով մակագրված է «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱԿ» և «ՍՏՈՐԱԳՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ»:

 

Հուշադրամի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը             1000 դրամ

    Մետաղը և  հարգը              արծաթ, 925o

    Քաշը                         33,6 գ

    Տրամագիծը                    40,0 մմ

    Որակը                        պրուֆ` տամպոտպագրությամբ

    Դրամաշուրթը                  ատամնավոր

    Տպաքանակը                    200 հատ

 

1.1. «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության տարեդարձեր» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

_________________________________________

ԻՐՏԵԿ - հուշադրամի էսքիզները չեն բերվում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
01.11.2012
N 280-Ն
Որոշում