040.0252.220499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«22» ապրիլի 1999 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
22 ապրիլի 1999 թվական թիվ 252
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունների դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի գույքագրման և դրա արդյունքների ձևակերպման աշխատանքները կանոնակարգված անցկացնելու և այդ համակարգերի բարեփոխումների ծրագրով նախատեսված գործընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գույքագրման, փոխադարձ հաշվարկների կատարման և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռին հաշվեգրման կարգը (կցվում է):
2. Առաջարկել համայնքների ղեկավարներին 20-օրյա ժամկետում իրականացնել համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գույքագրման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին` համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունների դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի գույքագրման աշխատանքների իրականացումից հետո 15-օրյա ժամկետում կազմակերպել ու ավարտել փոխադարձ հաշվարկների կատարման և «Հայջրմուղկոյուղու» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռին հաշվեգրման աշխատանքները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 22-ից:
 
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 22-ի N 252 որոշմամբ
 
ԿԱՐԳ
 
Հայաստանի Հանրապետության համայնքների ջրամատակարարման և
ջրահեռացման ընկերությունների դեբիտորական և կրեդիտորական
պարտքերի գույքագրման, փոխադարձ հաշվարկների կատարման և
«Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության
հաշվեկշռին հաշվեգրման
 
I. Ընդհանուր դրույթները
 
1. Սույն կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառի գործունեության բարելավման միջոցառումների մասին» N 149 որոշմամբ ներկայացված միջոցառումներն իրականացնելու նպատակով, սահմանում է համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունների դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի գույքագրման աշխատանքների կազմակերպման ու անցկացման, նշված ընկերությունների դեբիտորների ու կրեդիտորների հետ փոխադարձ հաշվարկների ակտերի կազմման և հաստատման, ինչպես նաև «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը նշված պատվիրակությունների փոխանցման ու նրա հաշվեկշռին հաշվեգրման ընթացակարգը:
2. Պարտքերի գույքագրումն իրականացվում է 1999 թվականի ապրիլի 1-ից:
 
II. Համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման
ընկերությունների դեբիտորների և կրեդիտորների
պարտքերի գույքագրումը
 
3. Համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունների դեբիտորների և կրեդիտորների պարտքերի գույքագրման աշխատանքները կազմակերպելու և անցկացնելու համար տվյալ ընկերության ղեկավարի հրամանով ստեղծվում է գույքագրման հանձնաժողով (N 1 ձևը կացվում է):
4. Գույքագրման հանձնաժողովի կազմում ընդգրկված են`
ա) ընկերության ղեկավարը կամ նրա տեղակալը (հանձնաժողովի նախագահ),
բ) գլխավոր հաշվապահը,
գ) կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման ղեկավարը,
դ) հաշվապահական ծառայության աշխատողը:
Հանձնաժողովի կազմում կարող է (են) ընդգրկվել նաև աուդիտոր (աուդիտորներ):
5. Հանձնաժողովը մինչև գույքագրումը պետք է ունենա մուտքի և ելքի վերջին բոլոր այն փաստաթղթերը, որոնք գույքագրման անցկացման պահին արտացոլված չեն հաշվապահական հաշվառման գրանցման մատյաններում;
Նշված մուտքի և ելքի փաստաթղթերի համար (որոնք մակագրում է գույքագրման հանձնաժողովի նախագահը` նշելով «Մինչև գույքագրումը _________ ամսաթիվը») կազմվում է ռեեստր, որը պետք է մինչև գույքագրումն սկսելը հաշվապահության համար հիմք հանդիսանա հաշվառման մեջ արտացոլելու նպատակով:
6. Ֆինանսական պարտավորությունների մասին տվյալները գրանցվում են գույքագրման ակտերում, որոնք կազմվում են երկու օրինակից (N 2 ձևը կցվում է:)
7. Գույքագրման հանձնաժողովը ապահովում է ֆինանսական պարտավորությունների փաստացի մնացորդների ամբողջական և ճշգրիտ արտացոլումը գույքագրման ցուցակում:
8. Գույքագրման ցուցակները կարող են կազմվել համակարգչային տեխնիկայով կամ գրվել ձեռքով: Ձեռքով գրված ցուցակները լրացվում են պարզ և ընթեռնելի, առանց ուղղումների և ջնջումների:
9. Սխալի դեպքում գույքագրման ցուցակի բոլոր օրինակների վրա կատարվում է ուղղում` նշելով սխալ գրանցումը և վերևում գրելով ճիշտը: Ուղղումը պետք է համաձայնեցվի գույքագրման հանձնաժողովի բոլոր անդամների ու նյութական պատասխանատու անձանց հետ և ստորագրվի:
10. Գույքագրման ցուցակում չի թույլատրվում թողնել չլրացված տողեր, իսկ վերջին էջի ազատ տողերի վրա պետք է գիծ քաշել:
11. Բանկերի և այլ վարկային կազմակերպությունների, բյուջեի, գնորդների, մատակարարների, առհաշիվ անձանց, աշխատողների, դեբիտորների, այլ դեպոնենտների և կրեդիտորների հետ հաշվարկների գույքագրումը կատարվում է հաշվապահական հաշվառման հաշիվներում գրանցված գումարների հիմնավորվածության ստուգման միջոցով:
12. Գույքագրման ժամանակ պետք է ստուգել նաև «Հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ» հաշիվը: Այն ստուգվում է թղթակցող հաշիվներում կատարված ձևակերպումների հետ` սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա:
13. Գույքագրման ժամանակ պետք է ստուգել դեպոնենտների պարտքերը, որոնք գոյացել են կազմակերպության կողմից աշխատողներին չվճարված աշխատավարձի գումարներից, ինչպես նաև աշխատողներին ավելի վճարված գումարները և դրանց պատճառները:
14. Առհաշիվ տրված գումարների գույքագրման ժամանակ ստուգվում է կանխավճարներն ստացող անձանց հաշվետվությունը` հաշվի առնելով այդ գումարների նպատակային օգտագործումը, ինչպես նաև յուրաքանչյուր հաշվետու անձին առհաշիվ տրված կանխավճարների գումարները (տալու ամսաթիվը, նպատակային նշանակությունը):
15. Գույքագրման հանձնաժողովը փաստաթղթային ստուգման ճանապարհով պետք է նաև սահմանի`
ա) հաշիվներում արտացոլված թվերի ճշտությունը բանկերի, ֆինանսական, հարկային մարմինների և այլ կազմակերպություններ հետ.
բ) հաշվապահական հաշվառման մեջ գրանցված և փոխադարձ հաշվարկների ակտերում արտացոլված պարտքերի ճշտությունը և հիմնավորվածությունը.
դ) դեբիտորական, կրեդիտորական և դեպոնենտային պարտքերի գումարների ճշտությունն ու հիմնավորումը, ներառյալ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գումարները, որոնց վաղեմության ժամկետն անցել է:
16. Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունները գույքագրման արդյունքները համապատասխան կարգով ձևակերպում են հաշվապահական հաշվառման համապատասխան գրանցամատյաններում:
 
III. Համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման
ընկերությունների դեբիտորական և կրեդիտորական
պարտքերի հանձնում-ընդունումը
 
17. Համայնքների այն ընկերություններում, որոնք բացի ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներից իրականացրել են նաև գործունեության այլ բնագավառների վերաբերող աշխատանքներ (աղբահանություն, սանմաքրում, կանաչապատում, բարեկարգում և այլն), գույքագրման արդյունքների հիման վրա առանձնացվում է ջրամատակարարման, ջրահեռացման աշխատանքների դիմաց առաջացած դեբիտորական և կրեդիտորական պարտքերը:
Նշված դեպքերում պարտքային պարտավորություններն ըստ գործունեության ոլորտների տարանջատելու անհնարինության դեպքում պարտքն ընդունելու (կամ չընդունելու) որոշումը կայացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի փոխադարձ համաձայնությամբ: Անհամաձայնության դեպքում պարտքը չի ընդունվում:
«Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցվող դեբիտորական պարտքերին համարժեք փոխանցվում են նաև կրեդիտորական պարտքերը:
18. Ընկերությունների միջև պարտքերի հանձնում-ընդունումը կատարվում է հանձնման-ընդունման ակտով (NN 4, 5 ձևերը կցվում են), դրան պարտադիր կցելով բոլոր դեբիտորների և կրեդիտորների հետ կազմված և հաստատված փոխադարձ հաշիվների ակտերը, իսկ բնակչության մասով համապատասխան փաստաթղթեր (գրանցման գրքեր, հաշվառման ռեեստր և այլն)` վավերացված համայնքային ընկերությունների ղեկավարի, գլխավոր հաշվապահի և հավաքագրումն իրականացրած աշխատողի կողմից:
19. Համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունները «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրում են արտոնություններից և զեղչերից օգտվող ու բնակավայրերից բացակայող քաղաքացիների ցուցակները` համապատասխան հիմնավորումներով:
20. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը հանձնման-ընդունման ակտի հիման վրա իր հաշվապահական հաշվառման մեջ տալիս է համապատասխան ձևակերպումներ և 10-օրյա ժամկետում իրազեկում է դեբիտորներին և կրեդիտորներին պարտավորությունների վերաձևակերպման մասին:
21. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը սահմանված կարգով ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ դեբիտորական պարտքերի ստացման և կրեդիտորական պարտքերի վճարման համար:
 
Ձև 1
_____
                                ՀՐԱՄԱՆ N
 
___________________________________ «______» ___________ 199 թ.
(կազմակերպության անվանումը)
 
_____________________________________________________ գույքագրում
 
անցկացման համար կազմվում է գույքագրման հանձնաժողով հետևյալ կազմով.
 
1. Նախագահ__________________________________________________________
(պաշտոնը, ազգանունը, անունը)
 
2. Հանձնաժողովի անդամները __________________________________________
(պաշտոնը, ազգանունը, անունը)
 
__________________________________________
                                     (պաշտոնը, ազգանունը, անունը)
                               
                               __________________________________________
                                     (պաշտոնը, ազգանունը, անունը)
                               
                               __________________________________________
                                     (պաշտոնը, ազգանունը, անունը)
 
Գույքագրման ենթակա են ______________________________________________
(ֆինանսական պարտավորությունները և ունեցվածքը)
____________________________________________________________________
Գույքագրումն սկսել__________________ ավարտել _______________________
                          (ամսաթիվը)                 (ամսաթիվը)
Գույքագրման անցկացման պատճառները ___________________________________
____________________________________________________________________
Գույքագրման տվյալները հանձնել հաշվապահություն______ ոչ ուշ_____199 թ.
 
Կազմակերպության
     ղեկավար         ___________________     ____________________
                      (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)
 
Ձև 2
_____
Գնորդների, մատակարարների և այլ դեբիտորների ու կրեդիտորների
հետ հաշվարկների գույքագրման ակտ N __
._________.
Ձև  N 17-գ      |Ծածկագիրը|
|_________|
Կազմակերպությունը _________________________________   ըստ ԿԿԴ |_________|
Կազմակերպության կառուցվածքային միավորը_____________           |_________|
Գույքագրման անցկացման հիմքը` հրաման,                          |_________|
որոշում, կարգադրություն (ընդգծել ոչ պետքականը)                |         |
Համարը    |_________|
Ամսաթիվը    |_________|
 Չափման միավորը (դրամ)         Գույքագրում սկսելու ամսաթիվը    ._________.
 
1. Ըստ դեբիտորական պարտքերի
._______________________________________________________________________.
|              |        |       Գումարն ըստ հաշվեկշռի                   |
| Հաշվապահական | Հաշվի  |_______________________________________________|
| հաշվառման և  | համարը |Ընդամենը        այդ թվում նաև  պարտք`          |
|դեբիտորի հաշվի|        |        .______________________________________|
|  անվանումը   |        |        | հաստատված  |չհաստատված |  հայցային   |
|              |        |        |դեբիտորների |դեբիտորների| վաղեմության |
|              |        |        |   կողմից   |  կողմից   |ժամկետն անցած|
|______________|________|________|____________|___________|_____________|
|      1       |   2    |   3    |     4      |     5     |      6      |
|______________|________|________|____________|___________|_____________|
|______________|________|________|____________|___________|_____________|
|______________|________|________|____________|___________|_____________|
._______________________|________|____________|___________|_____________|
Ընդամենը|        |            |           |             |
._______________________________________________.
 
1. Ըստ կրեդիտորական պարտքերի
.______________ ________________________________________________________.
|               |        |       Գումարն ըստ հաշվեկշռի                  |
| Հաշվապահական  | Հաշվի  |______________________________________________|
| հաշվառման և   | համարը |Ընդամենը         այդ թվում նաև  պարտք`        |
|կրեդիտորի հաշվի|        |        ._____________________________________|
|  անվանումը    |        |        | հաստատված  | չհաստատված | հայցային  |
|               |        |        |կրեդիտորների|կրեդիտորների|վաղեմության|
|               |        |        |   կողմից   |   կողմից   |  ժամկետը  |
|               |        |        |            |            |  կորցրած  |
|_______________|________|________|____________|____________|___________|
|_______________|________|________|____________|____________|___________|
|_______________|________|________|____________|____________|___________|
|_______________|________|________|____________|____________|___________|
.________________________|________|____________|____________|___________|
Ընդամենը|        |            |            |           |
.______________________________________________.
 
Հանձնաժողովի ___________ ________________ ___________________________
 նախագահ       (պաշտոնը)   (ստորագրությունը)  (ստորագրության վերծանումը)
 
Հանձնաժողովի ___________ ________________ ___________________________
 անդամներ      (պաշտոնը)   (ստորագրությունը)  (ստորագրության վերծանումը)
 
___________ ________________ ___________________________
(պաշտոնը)  (ստորագրությունը) (ստորագրության վերծանումը)
 
Գնորդների, մատակարարների և այլ դեբիտորների ու կրեդիտորների
հետ տարվող հաշվարկների գույքագրման ակտ
 
Ակտն օգտագործվում է գնորդների, մատակարարների և այլ դեբիտորների ու կրեդիտորների հետ տարվող հաշվարկների գույքագրման արդյունքների ձևակերպման համար: Ակտը կազմվում է գույքագրման հանձնաժողովի կողմից (երկու օրինակ) փաստաթղթերի միջոցով այն գումարների մնացորդների բացահայտման հիման վրա, որոնք կան համապատասխան հաշիվներում, ստորագրվում և փոխանցվում է հաշվապահություն:
Պարտքի նշված տեսակների համար հաշվարկների գույքագրման ակտին պետք է կցվի տեղեկանք (N 17-գ ձևի հավելված), որը հիմք է հանդիսանալու N 17-գ ձևի կազմման համար: Տեղեկանքը կազմվում է հաշվապահական հաշվառման սինթետիկ և անալիտիկ հաշվարկների կտրվածքով` կցելով փոխադարձ ակտերը (N 3 ձևը կցվում է):
 
Ձև 3
_____
                                                  «____»__________1999 թ.
                                  ԱԿՏ N
 
փոխադարձ հաշվարկների ստուգման
 
Սույն ակտը կազմվում է մի կողմից _________________________________________
(ձեռնարկության անվանումը, հասցեն, բանկը,
_________________________________________________________________________
հաշվեհամարը) ի դեմս __________________________________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը) մյուս կողմից ____________________________________________________________
(գնորդի, պատվիրատուի, սպառողի անվանումը, հասցեն, բանկի տվյալները) ի դեմս __________________________________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը) այն մասին, որ ___________________________________________________________
(ապրանքի, ծառայության, աշխատանքների անվանումը) համար պարտքի մնացորդը 1999 թ. ապրիլի 1-ին ի օգուտ _____________________________________ _կազմել է__________ դրամ,
         (մատակարարող ձեռնարկության անվանումը)           (գումարը)
ի օգուտ ______________________________________ կազմել է__________ դրամ:
           (սպառող անձի, գնորդի, պատվիրատուի             (գումարը)
                       անվանումը)
1998 թ. կատարվել է -----------------------------------------------------
(ապրանքների առաքման, կատարվող աշխատանքների անվանումը)
------------------------------------------------------------------------
                      (ժամկետները, գումարները)
 
Տարվա ընթացքում վճարվել է -------------- դրամ
(գումարը)
 Պարտքի մնացորդը «  » ------------ 199  թ. դրությամբ կազմում է
ի օգուտ ________________________   ___________ դրամ,
          (մատակարարի անվանումը)     (գումարը)
ի օգուտ ________________________   ___________ դրամ:
            (սպառողի անվանումը)      (գումարը)
 
          Տնօրեն                              Տնօրեն
          գլխավոր հաշվապահ                    գլխավոր հաշվապահ
 
          ____________________                ____________________
Կ.Տ.  «____»  ___________ 1999 թ.   Կ.Տ.  «____»  ___________ 1999 թ.
 
Ձև 4
_____
                                  ԱԿՏ N
 
դեբիտորական պարտքերի հանձնման-ընդունման
 
     Հաստատում եմ                                Հաստատում եմ
 
     ________________                            «Հայջրմուղկոյուղի»
     Համայնքի ղեկավար                            ՓԲԸ-ի տնօրեն    
(լիազորված անձ)
 
     «___»___________1999 թ.                     «___»___________1999 թ.
     Կ.Տ.                                        Կ.Տ.
 
____________________________________________________________________
                       (հանձնման-ընդունման հիմքը)
Հանձնողը____________________________________________________________
(անվանումը, հասցեն, բանկը, հաշվեհամարը)
Ընդունողը___________________________________________________________
(անվանումը, հասցեն, բանկը, հաշվեհամարը)
 
Ըստ դեբիտորական պարտքերի
._________________________________________________.
|   Դեբիտորի    |   Հաշվապահական    |  Ընդամենը   |
|   անվանումը   |  հաշվառման հաշվի  |  (գումարը)  |
|               |     համարը        |             |
|_______________|___________________|_____________|
|               |                   |             |
._________________________________________________.
 
Ընդամենն ընդունված է ---------------- փոխադարձ ակտ
 
     Հանձնող հանձնաժողով                         Ընդունող հանձնաժողով
     նախագահ                                     նախագահ
     անդամներ                                    անդամներ 
 
Ձև 5
_____
                                  ԱԿՏ N
 
կրեդիտորական պարտքերի հանձնման-ընդունման
 
     Հաստատում եմ                                Հաստատում եմ
 
     ________________                            «Հայջրմուղկոյուղի»
     Համայնքի ղեկավար                            ՓԲԸ-ի տնօրեն    
(լիազորված անձ)
 
     «___»___________1999 թ.                     «___»___________1999 թ.
     Կ.Տ.                                        Կ.Տ.
 
____________________________________________________________________
                       (հանձնման-ընդունման հիմքը)
Հանձնողը____________________________________________________________
(անվանումը, հասցեն, բանկը, հաշվեհամարը)
Ընդունողը___________________________________________________________
(անվանումը, հասցեն, բանկը, հաշվեհամարը)
 
Ըստ կրեդիտորական պարտքերի
._________________________________________________.
|   Կրեդիտորի   |   Հաշվապահական    |  Ընդամենը   |
|   անվանումը   |  հաշվառման հաշվի  |  (գումարը)  |
|               |     համարը        |             |
|_______________|___________________|_____________|
|               |                   |             |
._________________________________________________.
 
Ընդամենն ընդունված է ---------------- փոխադարձ ակտ
 
     Հանձնող հանձնաժողով                         Ընդունող հանձնաժողով
     նախագահ                                     նախագահ
     անդամներ                                    անդամներ