041.1229.131212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 դեկտեմբերի 2012 թվականի N 1229-Ա
Լ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ` ԿԱՐԼՍՐՈՒՀԷ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Փոքր հիդրոէլեկտրակայանները Վրաստանում և Հայաստանում. գերմանական ընկերությունների համար հնարավորությունները և հեռանկարները» խորագրով սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լ. Շահվերդյանի` 2012 թվականի դեկտեմբերի 4-6-ը Կարլսրուհէ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Լ. Շահվերդյանի` Կարլսրուհէ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ