Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԱԿԴՓ» ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԱԿԴՓ» ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1564.181212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 դեկտեմբերի 2012 թվականի N 1564-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԱԿԴՓ» ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից «ԱԿԴՓ» պատվաստանյութի խմբաքանակի գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 6-ի

N 1564-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Անվանումը                      |Գնման|Չափի   |Ցուցանիշների           |

|                               |ձևը  |միավորը|փոփոխությունը          |

|                               |     |       |(ավելացումները նշված են|

|                               |     |       |են դրական նշանով, իսկ  |

|                               |     |       |նվազեցումները`         |

|                               |     |       |փակագծերում)           |

|                               |     |       |_______________________|

|                               |     |       |քանակը     |գումարը    |

|                               |     |       |           |(հազ. դրամ)|

|_______________________________|_________________________|___________|

|Բաժին N 07  Խումբ N 01 Դաս N 01|Դեղագործական ապրանքներ   |           |

|_________________________________________________________|___________|

|01. Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական,      |           |

|հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և  հատուկ      |           |

|խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց                      |           |

|_________________________________________________________|___________|

|ՄԱՍ 1. ԱՊՐԱՆՔՆԵՐ               |     |       |           |           |

|_______________________________|_____|_______|___________|___________|

|Ինսուլին կարճատև  ազդեցության  |ՇՀ   |սրվակ  |           |   (109.78)|

|_______________________________|_____|_______|___________|___________|

|Ինսուլին կարճատև  և  միջին     |ՇՀ   |սրվակ  |           |   (204.00)|

|ազդեցության                    |     |       |           |           |

|_______________________________|_____|_______|___________|___________|

|Գլիկլազիդ                      |ՇՀ   |դեղահատ|(405,000.0)| (46,980.0)|

|_______________________________|_____|_______|___________|___________|

|Գլիմեպիրիդ/Մեթֆորմին           |ՇՀ   |դեղահատ|(283,277.0)|(32,945.12)|

|_______________________________|_____|_______|___________|___________|

|ԱԿԴՓ պատվաստանյութ             |ԲԸԱՀ |դեղաչափ|  20,110.0 |  80,238.9 |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.12.2012
N 1564-Ն
Որոշում