Սեղմել Esc փակելու համար:
Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ` Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ` ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.1234.181212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 2012 թվականի N 1234-Ա

 

Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ` ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Երկկողմ առևտրատնտեսական ծավալների մեծացման հնարավորությունների հարցը Չինաստանի գործարար շրջանակների հետ քննարկելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջազգային առևտրի ասոցիացիայի բրենդերի կառավարման միջազգային կենտրոնի միջև Չինաստանում հայկական ապրանքների տարածման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ա. Ավետիսյանի` 2012 թվականի դեկտեմբերի 11-14-ը Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Տ. Հարությունյանի` Պեկին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.12.2012
N 1234-Ա
Որոշում