Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0276.300499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 1998 թվականի թիվ 276

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1 Հաշվեկշռային մեթոդով 69491 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Բաղրամյանի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով վերակազմակերպելով «Բաղրամյանի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը 60762 հազ, դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 60762 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 60762 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 60762 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. «Բաղրամյանի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 8729,3 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 396 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 606,8 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 6775,2 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 8,2 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 33,4 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 909,7 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 671,2 հազ. դրամ:

1.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

1.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 47788 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ճամբարակի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Ճամբարակի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը 41071 հազ, դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 41071 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 41071 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 41071 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. «Ճամբարակի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 6716,8 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1990,4 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 709,9 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 79,2 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 270,3 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 3667 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 3388,5 հազ. դրամ:

2.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 61483 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Վարդենիսի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը 57980 հազ, դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 57980 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 57980 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 57980 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. «Վարդենիսի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 3502,9 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 551,5 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1469,1 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 49,1 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 600,5 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 162,5 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 670,2 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 670,2 հազ. դրամ:

3.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

3.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 33821 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աբովյանի կահույքի «Կոտայք» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Կոտայքի կահույքի պատրաստում և նորոգում» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 32310 հազ. դրամ, որի համապատասխանում է 32310 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 25848 հազ. դրամ է, որը համապատասխանում է 25848 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. «Աբովյանի կահույքի «Կոտայք» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1511 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 26 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 13 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2 հազ. դրամ,

ստացված կանխավճարների գծով` 235 հազ. դրամ

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1231 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 4 հազ. դրամ:

4.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ` այդ թվում աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.7. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. «Գյումրիի հյուրանոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվել լվացքատունը, ավտոտնակները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Գյումրիի քաղաքային համայնքին:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկամսյա ժամկետում Գյումրիի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

5.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 62511 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիի հյուրանոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Գյումրիի հյուրանոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:

(Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 5-ի N 145 որոշման` «Գյումրիի հյուրանոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվել է «Լենինական» հյուրանոցի 2-րդ մասնաշենքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շիրակի մարզպետարանի տնօրինությանը հանձնելու համար:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 17-ի N 639 որոշման` «Գյումրիի հյուրանոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվել է «Շիրակ» ռեստորանը (քաղ. Գյումրի, Աստղի հրապարակ)` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի N 40 որոշման համաձայն մասնավորեցնելու համար):

5.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը 59634 հազ, դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 59634 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 59634 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 59634 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.5. «Գյումրիի հյուրանոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 2877,4 հազ, դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 169,4 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 972,9 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 211,6 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1303,9 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 219,6 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 219,6 հազ. դրամ:

5.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

5.7. Վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 1374229 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Գորիսի «Միկրոշարժիչ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Գորիսի «Միկրոշարժիչ» բաց բաժնետիրական ընկերության:

(Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 22-ի N 531 որոշման` Գորիսի «Միկրոշարժիչ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվել է անավարտ բնակելի շենքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գորիսի քաղաքային համայնքին հանձնելու համար):

6.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը 589428 հազ, դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 589428 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 471542 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 471542 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. Գորիսի «Միկրոշարժիչ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 784801 հազ. դրամ, այդ թվում`

վարկային էմիսիայի միջոցներ` 528 հազ. դրամ,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 6904 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1895 հազ. դրամ,

հաշվետու անձանց նկատմամբ` 114 հազ. դրամ,

հիմնադիրների նկատմամբ` 2043 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 91 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 4978 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 768248 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 767793,4 հազ. դրամ:

6.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

6.6.. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Մարալիկի ԱՏՃ» պետական բաժնետիրական ընկերությանը բաժանման ձևով վերակազմակերպել «Անիի ՃՇՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Մարալիկի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

7.2. Հաշվեկշռային մեթոդով 33897 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Անիի ՃՇՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Անիի ՃՇՇ» բաց բաժնետիրական ընկերության:

7.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը 14285 հազ, դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 14285 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 14285 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 14285 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.5. «Մարալիկի ԱՍՃ» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 19612,2 հազ. դրամի պարտավորությունների իրավահաջորդը հանդիսանում է «Անիի ՃՇՇ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

Այդ պարտավորություններն են`

բանկերի կարճաժամկետ վարկեր` 2000 հազ. դրամ,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2215,3 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2167,7 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 972,8 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 10937,4 հազ. դրամ,

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 122,8 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1196,2 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 1076,8 հազ. դրամ:

7.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

7.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.1999
N 276
Որոշում