041.1254.201212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
20 դեկտեմբերի 2012 թվականի N 1254-Ա
 
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքի միջև համագործակցության հնարավորության ուսումնասիրման հանձնաժողովի առաջին համատեղ նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի դեկտեմբերի 17-19-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Տ. Դավթյանի, Կ. Մինասյանի, Վ. Արամյանի և Ա. Բախչագուլյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ղևոնդյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1254-Ա որոշման
 
ԿԱԶՄ
ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
 
     Տ. Դավթյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարար
 
     Կ. Մինասյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
 
     Վ. Արամյան         - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
 
     Ա. Բախչագուլյան    - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի 
                          անվտանգության պետական ծառայության պետ
         
     Ա. Ղևոնդյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ 
                          վարչության պետի տեղակալ