Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏԱՐԱԾՔԸ ՊԱՐՍՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏԱՐԱԾՔԸ ՊԱՐՍՊԱՊԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0278.030599

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» մայիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 1999 թվականի թիվ 278

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏԱՐԱԾՔԸ ՊԱՐՍՊԱՊԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակի շենքի անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակին Երևանի Կ. Լիբկնեխտի փողոցի N 14 շենքին հարող տարածքից հատկացնել լրացուցիչ 300 քառ. մետր հողամաս և սահմանված կարգով ճշտել ընդհանուր սահմանները:

2. Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակի տարածքը պարսպապատելու նպատակով գրասենյակին հատկացնել մինչև 8 մլն դրամ Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 3-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.05.1999
N 278
Որոշում