ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
25 մարտի 1999 թվականի թիվ 16
18.» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԳԾՈՎ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման նպատակով Մխչյանի, Արևշատի և Ռանչապարի ջրհան կայաններից լրացուցիչ ջրառի համար պահանջվող հզորություններն ապահովելու և անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց նախարարություների կողմից գումարներ հատկացնելու նպատակով`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջարկությունները նշված նպատակին ուղղելու համար` «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածի պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին 1999 ֆինանսավորման ենթակա կապիտալ ծախսերի ցանկի`
ա) 08 խմբի 03 ենթախմբով «Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանի ջրամատակարարման բարելավում» տողում նախատեսված 257 մլն դրամից 7 մլն դրամը.
բ) 11 խմբի 07 ենթախմբով «Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի հակասողանքային միջոցառումներ» տողում նախատեսված 66 մլն դրամից 6 մլն դրամը.
գ) 13 խմբի 04 ենթախմբով պետական նյութական պահուստի ձևավորման և պահպանման համար նախատեսված 6279 մլն դրամից 143 մլն դրամը (այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն` 100 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն` 43 մլն դրամ):
2. Ընդունել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջարկությունները ներքին միջոցների հաշվին` համապատասխանաբար 40 մլն դրամ, 50 մլն դրամ և 10 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ:
3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը 10 խմբի 02 ենթախմբի «Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող ոռոգման համակարգի վերականգնման ծրագիր» 10 տողում կատարվելիք աշխատանքների տնտեսման հաշվին (85 մլն դրամ) իրականացնելու է Մխչյանի ջրհան կայանների 6 համալիր ագրեգատների և դրանք սպասարկող էլետրագծի վերանորոգման աշխատանքներ:
4. Նշված նախարարություններին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կնքել համապատասխան համաձայնագիր գումարների տրամադրման վերաբերյալ: