ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
28 նոյեմբերի 2012 թվականի N 535-Ն
i
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներին համապատասխան`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
i
1. Սահմանել Երևանի քաղաքային համայնքում (այսուհետ` Երևանի) տեղական տուրքերի 2013 թվականի հետևյալ դրույքաչափերը`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար`
հիմնական օբյեկտների համար`
ա. մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար` 75000 դրամ,
բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար`
գ. 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 150000 դրամ,
դ. 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 250000 դրամ,
ե. 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 350000 դրամ.
զ. մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 15000 դրամ,
զ. 3001-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 700000 դրամ.
(2-րդ զ պարբերությունը լրաց. 25.12.12 թիվ 550-Ն որոշմամբ)
է. 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 25000 դրամ:
2) Երևանի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` տեղական տուրքը սահմանվում է` 15000 դրամ.
բ. բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.
գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն որոշման իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը:
3) Երևանի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 25000 դրամ:
4) Երևանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը սահմանվում է` համաձայն N 1 հավելվածի,
(4-րդ գոտում ընդգրկվում են N 1 հավելվածում չներառված փողոցներն ու տարածքները):
5) Երևանի վարչական տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը սահմանվում է` համաձայն N 2 հավելվածի,
(4-րդ գոտում ընդգրկվում են N 2 հավելվածում չներառված փողոցներն ու տարածքները):
6) Երևանի վարչական տարածքում`
ա. բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար` 500 դրամ` մեկ քառակուսի մետրի համար.
բ. հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և /կամ/ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 350000 դրամ.
գ. խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 87500 դրամ.
դ. հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, սահմանվում է համաձայն N 3 հավելվածի,
(4-րդ գոտում ընդգրկվում են N 3 հավելվածում չներառված փողոցներն ու տարածքները):
7) Երևանի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի համար` յուրաքանչյուր տարվա թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է` 50000 դրամ:
8) Երևանի վարչական տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`
ա. առևտրի օբյեկտների համար` 87500 դրամ.
բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 175000 դրամ.
գ. բաղնիքների (սաունաների) համար` 875000 դրամ.
դ. խաղատների կազմակերպման համար` 1750000 դրամ.
ե. շահումով խաղերի կազմակերպման համար` 875000 դրամ.
զ. վիճակախաղերի կազմակերպման համար` 262000 դրամ:
9) Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 5000 դրամ:
10) Երևանի վարչական տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը, ըստ գոտիավորման, սահմանվում է`
ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`
. Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2500 դրամ.
. Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 2500 դրամ.
(Մյասնիկյան պող.` 3500 դրամ)
. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 3000 դրամ.
(Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 3500 դրամ)
. Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 3500 դրամ.
բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`
. Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 3500 դրամ.
. Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 3500 դրամ.
(Մյասնիկյան պող.` 6125 դրամ)
. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 3500 դրամ.
(Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 6125 դրամ)
. Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 6125 դրամ.
գ. այլ արտաքին գովազդի համար`
. Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2000 դրամ.
. Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 2000 դրամ.
(Մյասնիկյան պող.` 2625 դրամ)
. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 2200 դրամ.
(Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 2625 դրամ)
. Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 2625 դրամ.
դ. դատարկ գովազդային վահանակների համար` 1225 դրամ:
11) Երևանի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 1000 դրամ:
11.1. Երևանի քաղաքային համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 200000 դրամ:
12) Երևանի վարչական տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 10000 դրամ:
(1-ին կետը փոփ. 25.12.12 թիվ 550-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հավելված N 1
Երևան քաղաքի ավագանու
2012 թվականի նոյեմբերի 28-ի
N 535-Ն որոշման
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ
Երևան քաղաքի վարչական տարածքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար
1. Երևան քաղաքի վարչական տարածքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է.
1) 1-ին գոտու փողոցների համար` 30.625 դրամ,
2) 1-ին գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար` 24.500 դրամ,
3) 2-րդ գոտու փողոցների համար` 18.500 դրամ,
4) 2-րդ գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար` 14.500 դրամ,
5) 3-րդ գոտու համար` 12.500 դրամ,
6) 4-րդ գոտու համար` 7.500 դրամ:
2. Սույն հավելվածի իմաստով գոտիները ներառում են հետևյալ փողոցները և տարածքները.
1) 1-ին գոտի
._____________________________________________________________________.
| վարչական շրջան | փողոցի և տարածքի անվանում |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Աբովյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Ագաթանգեղոսի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Ալեք Մանուկյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Ամիրյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Արգիշտի /նախկին Խորհրդարանի/ փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Բայրոնի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Բուզանդի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Գրիգոր Լուսավորչի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Եզնիկ Կողբացու փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Եր. Քոչարի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Զաքյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Թումանյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Թամանյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Իսահակյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Իտալիայի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Լեոյի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Խանջյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Խորենացու փող.(Սարյան փողոցից մինչև Նար-Դոսի |
| |փողոց) |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Կորյունի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Հանրապետության փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Հերացու փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Հին Երևանցու փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Հյուսիսային պող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Մ. Գրիգորյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Սարյան փող. |

|Կենտրոն |Մաշտոցի պող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Մարշալ Բաղրամյան պող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Մոսկովյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Նալբանդյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Նար-Դոսի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Չարենցի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Պարոնյան փող. (Գ.Լուսավորչի փող. մինչև Ձորափի |
| |փողոց) |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Պուշկինի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Սայաթ-Նովայի պող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Վ. Սարգսյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Վարդանանց փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Տերյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Տիգրան Մեծի պող. (Հանրապետության Հրապարակից |
| |մինչև Նար-Դոսի փողոց) |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Տպագրիչների փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Արամի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Բեյրութի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Դեղատան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Զորյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Իսրայելյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Ձորափի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Մելիք-Ադամյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Շարիմանյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Ֆիրդուսու փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Ավագ Պետրոսյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Գ. Քոչարի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Մհեր Մկրտչյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Սպենդիարյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Քաջազնունու փող. |
|_____________________|_______________________________________________|
|Նոր Նորք |Գայի պող. |
|_____________________|_______________________________________________|
|Նոր Նորք |Մյասնիկյան պող. |
|_____________________|_______________________________________________|
|Շենգավիթ |Էջմիածնի խճուղի |
|_____________________|_______________________________________________|
|Շենգավիթ |«Զվարթնոց» օդանավակայան |
|_____________________|_______________________________________________|
|- |Հրազդանի կիրճ (ամբողջ երկայնքով մինչև |
| |Երևանյան լիճ) |
._____________________________________________________________________.
2) 2-րդ գոտի
._____________________________________________________________________.
| վարչական շրջան | փողոցի և տարածքի անվանում |
|_____________________|_______________________________________________|
|Աջափնյակ |Աշտարակի խճ. |
|_____________________|_______________________________________________|
|Աջափնյակ |Բաշինջաղյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Աջափնյակ |Գրիգոր Հասրաթյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Աջափնյակ |Լենինգրադյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Աջափնյակ |Հալաբյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Աջափնյակ |Մազմանյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Աջափնյակ |Մարգարյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Աջափնյակ |Շինարարների փող. |
|_____________________|_______________________________________________|
|Աջափնյակ |Շիրազի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Աջափնյակ |Ջանիբեկյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Աջափնյակ |Սեբաստիայի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Աջափնյակ |Բեկնազարյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Ավան |Աճառյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Ավան |Մյասնիկյան պող. |
|_____________________|_______________________________________________|
|Ավան |Մարշալ Բաբաջանյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Ավան |Մարշալ Խուդյակովի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Արաբկիր |Ազատության պող. |
|_____________________|_______________________________________________|
|Արաբկիր |Բարեկամության հրապարակ |
|_____________________|_______________________________________________|
|Արաբկիր |Զարյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Արաբկիր |Կասյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Արաբկիր |Կիևյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Արաբկիր |Կոմիտասի պող. |
|_____________________|_______________________________________________|
|Արաբկիր |Հ. Հակոբյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Արաբկիր |Հր. Քոչարի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Արաբկիր |Վ. Փափազյան |
|_____________________|_______________________________________________|
|Արաբկիր |Մարշալ Բաղրամյան պող. |
|_____________________|_______________________________________________|
|Արաբկիր |Պռոշյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Արաբկիր |Վաղարշյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Արաբկիր |Թբիլիսյան խճ. |
|_____________________|_______________________________________________|
|Արաբկիր |Բաբայան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Դավթաշեն |Եղվարդի խճ. |
|_____________________|_______________________________________________|
|Դավթաշեն |Սասնա Ծռերի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Դավթաշեն |Իոսիֆյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Դավթաշեն |Տ. Պետրոսյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Էրեբունի |Ազատամարտիկների պող. |
|_____________________|_______________________________________________|
|Էրեբունի |Աթոյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Էրեբունի |Այվազովսկու փող. |
|_____________________|_______________________________________________|
|Էրեբունի |Արցախի պող. |
|_____________________|_______________________________________________|
|Էրեբունի |Գաջեգործների փող. |
|_____________________|_______________________________________________|
|Էրեբունի |Դավիթ-Բեկի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Էրեբունի |Էրեբունու փող. |
|_____________________|_______________________________________________|
|Էրեբունի |Խորենացու փող. |
|_____________________|_______________________________________________|
|Էրեբունի |Քրիստափորի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Էրեբունի |Մուրացանի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Էրեբունի |Ռոստովյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Էրեբունի |Տիգրան Մեծի պող |
|_____________________|_______________________________________________|
|Էրեբունի |Տիտոգրադյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Էրեբունի |Խաղաղ Դոնի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Էրեբունի |Բելինսկու փող. |
|_____________________|_______________________________________________|
|Էրեբունի |Նուբարաշենի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Էրեբունի |Սասունցի Դավթի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Արշակունյաց պող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Բրյուսովի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Դ. Դեմիրճյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Ծիծեռնակաբերդի խճ. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Ծովակալ Իսակովի պող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Մյասնիկյան պող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Պռոշյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Սարալանջի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Քրիստափորի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Անտառային փող. |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Պարոնյան (Ձորափի փողոցից դեպի Պռոշյան փող.) |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Խորենացու փող.(Նար-Դոսի փողոցից դեպի |
| |Խորենացու 4-րդ նրբանցք) |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Տիգրան Մեծի (Նար-Դոսի փողոցից դեպի |
| |Քրիստափորի փողոց) |
|_____________________|_______________________________________________|
|Կենտրոն |Աթենքի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Մալաթիա-Սեբաստիա |Ա. Բաբաջանյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Մալաթիա-Սեբաստիա |Անդրանիկի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Մալաթիա-Սեբաստիա |Լենինգրադյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Մալաթիա-Սեբաստիա |Սեբաստիայի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Մալաթիա-Սեբաստիա |Սվաճյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Մալաթիա-Սեբաստիա |Տիչինայի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Մալաթիա-Սեբաստիա |Րաֆֆու փող. |
|_____________________|_______________________________________________|
|Մալաթիա-Սեբաստիա |Իսակովի պող. |
|_____________________|_______________________________________________|
|Մալաթիա-Սեբաստիա |Գուսան Շերամի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Մալաթիա-Սեբաստիա |Մալաթիայի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Մալաթիա-Սեբաստիա |Օհանովի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Նոր Նորք |Թևոսյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Նոր Նորք |Բագրևանդի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Նոր Նորք |Արտ. Միկոյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Նոր Նորք |Ս. Սաֆարյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Նոր Նորք |Դավիթ-Բեկի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Նոր Նորք |Քոչինյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Նորք-Մարաշ |Արմենակ Արմենակյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Նորք-Մարաշ |Դավիթ Բեկի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Նորք-Մարաշ |Հովսեփյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Շենգավիթ |Արշակունյաց պող. |
|_____________________|_______________________________________________|
|Շենգավիթ |Արտաշատի խճ. |
|_____________________|_______________________________________________|
|Շենգավիթ |Արտաշիսյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Շենգավիթ |Բագրատունյաց փող. |
|_____________________|_______________________________________________|
|Շենգավիթ |Գարեգին Նժդեհի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Շենգավիթ |Մանանդյան փող. |
|_____________________|_______________________________________________|
|Շենգավիթ |Մայիսի 9-ի փողոց |
|_____________________|_______________________________________________|
|Շենգավիթ |Նորագավթի 1-ին փող. |
|_____________________|_______________________________________________|
|Շենգավիթ |Շիրակի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Շենգավիթ |Տարոնցու փող. |
|_____________________|_______________________________________________|
|Շենգավիթ |Եղբայրության փող. |
|_____________________|_______________________________________________|
|Շենգավիթ |Թամանցիների փող. |
|_____________________|_______________________________________________|
|Շենգավիթ |Չեխովի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Շենգավիթ |Քրիստափորի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Քանաքեռ-Զեյթուն |Ազատության պող. |
|_____________________|_______________________________________________|
|Քանաքեռ-Զեյթուն |Դավիթ Անհաղթի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Քանաքեռ-Զեյթուն |Թբիլիսյան խճ նրբ. |
|_____________________|_______________________________________________|
|Քանաքեռ-Զեյթուն |Ռուբինյանց փող. |
|_____________________|_______________________________________________|
|Քանաքեռ-Զեյթուն |Սևակի փող. |
|_____________________|_______________________________________________|
|Քանաքեռ-Զեյթուն |Զաքարիա Քանաքեռցու /Սարկավագի/ փող. |
|_____________________|_______________________________________________|
|Քանաքեռ-Զեյթուն |Կ.Ուլնեցու փողոց |
._____________________________________________________________________.
-----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում