031.0186.141212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
 
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հանրապետության Նախագահի մրցանակներ հիմնելու մասին» ՆԿ-113-Ն կարգադրությունը և հաշվի առնելով 2012 թվականի հանրապետական ստուգատեսների արդյունքները` որոշում եմ.
1) 2012 թվականի «Լավագույն քաղաքային մարզական համայնք» մրցանակը շնորհել`
     1-ին տեղ`     Սյունիքի մարզի Քաջարան քաղաքային համայնքին,
     2-րդ տեղ`     Շիրակի մարզի Գյումրի քաղաքային համայնքին,
     3-րդ տեղ`     Կոտայքի մարզի Հրազդան քաղաքային համայնքին.
2) 2012 թվականի «Լավագույն գյուղական մարզական համայնք» մրցանակը շնորհել`
     1-ին տեղ`     Շիրակի մարզի Ամասիա գյուղական համայնքին,  
     2-րդ տեղ`     Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղական համայնքին,  
     3-րդ տեղ`     Արմավիրի մարզի Քարակերտ գյուղական համայնքին.  
3) 2012 թվականի «Լավագույն մարզական բակ» մրցանակը շնորհել`
     1-ին տեղ`     Երևան  քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի 
                   51 շենքի հարակից բակին,
     2-րդ տեղ`     Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի  փողոցի 2/5 և  2/6
                   շենքերի հարակից բակին,
     3-րդ տեղ`     Երևան  քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 
                   1-ին շղթայի բակին:
 
14 դեկտեմբերի 2012 թվականի
ՆԿ-186-Ա