031.0187.141212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածը.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արա ՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2012 թվականի նոյեմբերի 8-ին և 2012 թվականի նոյեմբերի 22-ին նամակների փոխանակմամբ կնքված «2009 թվականի հոկտեմբերի 19-ին և 2009 թվականի հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված` Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագիրը քննարկելիս:
14 դեկտեմբերի 2012 թվականի
ՆԿ-187-Ա