041.0246.230499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 1999 թվականի թիվ 246
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Գագիկ Մարտիրոսյանին (պատվիրակության ղեկավար), Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Շահեն Կարամանուկյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արա Դարբինյանին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Ավետիսյանին, Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի օգնական Արթուր Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ բաժնի պետ Գենադի Միրզոյանին ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության գլխավոր վարչության պետ Հրայր Արամյանին 1999 թվականի ապրիլի 25-28-ը գործուղել Մոսկվա հատուկ միջպետական ֆորումի նիստին մասնակցելու համար:
Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Շահբազյանին, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանին ու ԱՊՀ տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեի կոլեգիայում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սուրեն Սահակյանին:
2. Գ. Մարտիրոսյանի, Ա. Դարբինյանի, Ա. Ավետիսյանի և Ա. Սարգսյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղման ծախսերի, Շ. Կարամանուկյանի և Գ. Միրզոյանի գործուղման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների, իսկ Հ. Արամյանի գործուղման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: