041.0253.290499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 ապրիլի 1999 թվականի թիվ 253
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Կ. ՍՏԵՖԱՆՈՊՈՒԼՈՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Հունաստանի Հանրապետության Նախագահ Կ. Ստեֆանոպուլոսի և նրան ուղեկցող անձանց 1999 թվականի մայիսի 11-13-ը Հայաստանի Հանրապետություն պետական այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` Հունաստանի Հանրապետության Նախագահին և նրան ուղեկցող պաշտոնական պատվիրակության անդամներին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագործակցությամբ Հունաստանի գործարարների պատվիրակության համար կազմակերպել համապատասխան միջոցառումներ:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, լցավորումը, ճանապարհումը, պատվիրակության և ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), ինչպես նաև ինքնաթիռի անձնակազմի սպասարկումը:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, հատկացնել ուղեկցող անձնակազմը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանն ու «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` լուսաբանել հյուրերի այցը Հայաստան:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը ապահովել պատվիրակության անդամների բուժսպասարկումը:
8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հյուրերի ընդունելության, ճանապարհման և Մեծ եղեռնի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու արարողության ընթացքում ապահովել զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի առկայությունը:
9. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը տեղադրել միջազգային կապի միջոցներ:
10. երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության հետ համատեղ իրականացնել քաղաքի համապատասխան հատվածների դրոշազարդման և բարեկարգման աշխատանքները (սեփական միջոցների հաշվին):
11. Ընդունել ի գիտություն, որ Հունաստանի Հանրապետության Նախագահի և նրան ուղեկցող պաշտոնական պատվիրակության Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:
12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 3-րդ կետում նախատեսված միջոցառումների իրականացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: