Սեղմել Esc փակելու համար:
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1654.281212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1654-Ա

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 72-րդ կետի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանքի վերականգնման աշխատանքների շարունակական կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման N 5 հավելվածի N 12 աղյուսակում 08 բաժնի 02 խմբի 07 դասի «03. Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանքի վերականգնման համար 2012 թվականի ապրիլի 4-ին կնքված «Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրով կապալային աշխատանքների գնման» N ՀՀ ՄՆ ՄԾԻԳ-ԱՇՁԲ-90, «Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրով տեխնիկական հսկողության աշխատանքների գնման» N ՀՀ ՄՆ ՄԾԻԳ-ԱՇՁԲ-90-1 և «Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրով հեղինակային հսկողության աշխատանքների գնման» N ՀՀ ՄՆ ՄԾԻԳ-ԱՇՁԲ-90-2 պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանցով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգելով մեկ անգամ` մինչև 2013 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակը:

2. Թույլատրել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրերի գծով ֆինանսավորումներն իրականացնել 2012 թվականի ընթացքում` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության 2012 թվականի բյուջետային ընդհանուր հատկացումների շրջանակներում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2012
N 1654-Ա
Որոշում