041.1288.271212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2012 թվականի N 1288-Ա
Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Թբիլիսիում ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի գրասենյակի հետ իրավական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի քննարկման և կոնկրետ քրեական գործով ԱՄՆ-ում իրականացված փորձաքննության եզրակացության ու տրամադրված իրեղեն ապացույցների ստացման նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելլի Հարությունյանի` 2012 թվականի դեկտեմբերի 3-5-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(որոշումը փոփ. 30.01.13 թիվ 71-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ