Սեղմել Esc փակելու համար:
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1292.281212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2012 թվականի N 1292-Ա

 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի հիմնադրման 70-ամյա հոբելյանի նշումը կազմակերպելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովի նախագահին` մեկամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի դեկտեմբերի 28-ի

N 1292-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ)» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 70-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՆՇՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Աշոտյան         - ՀՀ կրթության և  գիտության նախարար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Վ. Գաբրիելյան      - ՀՀ ֆինանսների նախարար

 

Ս. Հարությունյան  - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության

պետական կոմիտեի նախագահ

 

    Ռ. Մարտիրոսյան     - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ՀՀ

                         գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս

                         (համաձայնությամբ)

 

    Ն. Երիցյան         - «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական

                         լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)»

                         հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ

                         կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Սիմոնյան        - Երևանի  պետական համալսարանի ռեկտոր, ՀՀ

                         գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Վարդապետյան     - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս

                         (համաձայնությամբ)

 

    Ռ. Ավագյան         - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Չիլինգարյան     - «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական

                         լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)»

                         հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.12.2012
N 1292-Ա
Որոշում