041.0265.030599
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 1999 թվականի թիվ 265
Ս. ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջատար մասնագետ Սուրեն Մովսիսյանին 1999 թվականի մայիսի 12-ից մինչև հունիսի 27-ը գործուղել Կիպրոս` սպասարկման բնագավառում կառավարման հարցերին նվիրված սեմինարին մասնակցելու համար:
2. Ս. Մովսիսյանի Կիպրոս գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության գործուղման ծախսերի հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ երկրում գտնվելու հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ս. Մովսիսյանի Կիպրոս մեկնելու հետ կապված հարցերը: