ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
10 հունվարի 2013 թվականի N 1
21. ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹՎԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԻԿԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹՎԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի մեթոդիկան և ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի նպատակով անհրաժեշտ ցուցանիշները տրամադրող կամ հրապարակող գերատեսչությունների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թ. հունվարի 10-ի նիստի
N 1 արձանագրային որոշման
ՄԵԹՈԴԻԿԱ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹՎԻ ՀԱՇՎԱՐԿԻ
Ինտերնետից օգտվողների թվի հաշվարկը կատարել հետևյալ հերթականությամբ.
i
1. Հաշվարկել 10-ից 74 տարեկան բնակչության քանակը` կիրառելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող տնային տնտեսությունների հետազոտությամբ հաշվարկված հաշվետու տարվան նախորդող տարվա համար առկա բնակչության թվաքանակի գործակիցը (ՀԲԹ):
(1-ին կետը փոփ. 16.04.15 թիվ 17 որոշում)
2. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները (ԲԹ):
3. Հաշվարկել ֆիքսված (լարային) ինտերնետ կապի բաժանորդագրությունների ընդհանուր թիվը, որը ներառում է ընդհանուր ֆիքսված (լարային) լայնաշերտ և դայլ-ափ (dial-up) բաժանորդագրությունները (վերջին 3 ամիսներին ակտիվ բաժանորդագրությունները) (ՖԲԹ):
4. Հաշվարկել առանձնացված շարժական կապով տվյալների փոխանցման ընդհանուր թիվը, որը ներառում է որպես ՅուԷսԲի (USB) մոդեմ (դոնգլ), նաև շարժական կապի ՎայՄաքս (WiMax) բաժանորդագրությունները (ԱՇԲԹ):
5. Հաշվարկել ստանդարտ շարժական կապի բաժանորդագրություններ` լայնաշերտ կապի 256 Մբ/վ և ավելի արագություններով տվյալների հաղորդման միջոցով (վերջին 3 ամսում օգտագործել են վերը նշված ծառայությունը) (ՇԲՔ):
6. Ինտերնետից օգտվողների թվի (ԻՕԹ) հաշվարկը կատարել հետևյալ բանաձևով.
ԻՕԹ= (ՖԲԹ+50% ԱՇԲԹ+10% ՇԲՔ) * ՀԲԹ+50% ԱՇԲԹ
7. Ինտերնետից օգտվող բաժանորդների մասնաբաժնի (ԻՕԹ) հաշվարկը կատարել հետևյալ բանաձևով.
ԻՕԹ = [(ՖԲԹ+50% ԱՇԲԹ+10% ՇԲՔ) * ՀԲԹ+50% ԱՇԲԹ]/ԲԹ *100
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2013 թ. հունվարի 10-ի նիստի
N 1 արձանագրային որոշման
ՑԱՆԿ
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹՎԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|N |Ցուցանիշի անվանումը |Տրամադրող կամ |Տրամադրման |
| | |հրապարակող մարմին|ամսաթիվը |
|___|___________________________________|_________________|___________|
|1. |10-ից 74 տարեկան բնակչության |ՀՀ ազգային |մինչև |
| |քանակը` կիրառելով ՀՀ ազգային |վիճակագրական |փետրվարի 20|
| |վիճակագրական ծառայության կողմից |ծառայություն | |
| |իրականացվող տնային տնտեսությունների|(համաձայնությամբ)| |
| |հետազոտությամբ հաշվարկված հաշվետու | | |
| |տարվան նախորդող տարվա համար առկա | | |
| |բնակչության թվաքանակի գործակիցը | | |
|___|___________________________________|_________________|___________|
|2. |ՀՀ ազգային վիճակագրական ծառայության|ՀՀ ազգային |մինչև |
| |կողմից հրապարակված մշտական |վիճակագրական |փետրվարի 20|
| |բնակչության թվաքանակի վերաբերյալ |ծառայություն | |
| |տվյալները |(համաձայնությամբ)| |
|___|___________________________________|_________________|___________|
|3. |Ֆիքսված (լարային) ինտերնետ կապի |ՀՀ հանրային |մինչև |
| |բաժանորդագրությունների ընդհանուր |ծառայությունները |փետրվարի 20|
| |թիվը, որը ներառում է ընդհանուր |կարգավորող | |
| |ֆիքսված (լարային) լայնաշերտ և |հանձնաժողով | |
| |դայլ-ափ (dial-up) |(համաձայնությամբ)| |
| |բաժանորդագրությունները (վերջին 3 | | |
| |ամիսներին ակտիվ | | |
| |բաժանորդագրությունները) | | |
|___|___________________________________|_________________|___________|
|4. |Առանձնացված շարժական կապով |ՀՀ հանրային |մինչև |
| |տվյալների փոխանցման ընդհանուր թիվը,|ծառայությունները |փետրվարի 20|
| |որը ներառում է որպես ՅուԷսԲի (USB) |կարգավորող | |
| |մոդեմ (դոնգլ), նաև շարժական կապի |հանձնաժողով | |
| |ՎայՄաքս (WiMax) |(համաձայնությամբ)| |
| |բաժանորդագրությունները | | |
|___|___________________________________|_________________|___________|
|5. |Ստանդարտ շարժական կապի |ՀՀ հանրային |մինչև |
| |բաժանորդագրություններ` լայնաշերտ |ծառայությունները |փետրվարի 20|
| |կապի 256 Մբ/վ և ավելի |կարգավորող | |
| |արագություններով տվյալների |հանձնաժողով | |
| |հաղորդման միջոցով (վերջին 3 ամսում |(համաձայնությամբ)| |
| |օգտագործել են վերը նշված | | |
| |ծառայությունը) | | |
._____________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 16.04.15 թիվ 17 որոշում)