Սեղմել Esc փակելու համար:
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՀՍՏԱԿԵՑՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՀՍՏԱԿԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

106.0010.300499

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

21 հունվարի 1999 թվականի թիվ 10

 

i

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՀՍՏԱԿԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում լիցենզավորման նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը և լիցենզիայի տրամադրման գործընթացն հստակեցնելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով ՀՀ նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» թիվ 161 և ՀՀ Կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների արտադրությունը լիցենզավորելու մասին» թիվ 10 որոշումներով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` 1.1 Լիցենզիաների տրամադրման չափանիշները (հավելված 1), 1.2 Լիցենզավորման հանձնաժողովի կազմը (հավելված 2): 2. ՀՀ Կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ

ակտերի պետական գրանցման կարգի մասին» թիվ 13 որոշմանն համաձայն

լիցենզիաների տրամադրման չափանիշները ներկայացնել ՀՀ արդարադատության

նախարարություն` գրանցման համար:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի

ԹԻՎ 10 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Սույն չափանիշները (այսուհետև` չափանիշներ) կարգավորում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզիաների տրամադրման գործընթացը:

1.2 Չափանիշները բխում են Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» թիվ որոշման և Հայաստանի Հանրապետության Կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի «Ոգելից խմիչքների արտադրության լիցենզավորման մասին» թիվ 10 որոշման պահանջներից:

1.3 ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից լիցենզիաների տրամադրման չափանիշների պահպանումը պարտադիր է բոլոր առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետև` տնտեսվարող սուբյեկտ) համար:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

2.1 Լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու նպատակով տնտեսվարող սուբյեկտները ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնում են հայտ (դիմում) երկու օրինակից:

2.2 Լիցենզավորման ենթակա բոլոր արտադրատեսակների արտադրության համար տնտեսվարող սուբյեկտները դիմումին կցում են`

- պետական գրանցման վկայականի պատճենը,

- հիմնադիր փաստաթղթերը,

- ՀՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունում պետական գրանցումն անցած տեխնիկական պայմանները, գործող ազգային (ՀԱՏ) կամ միջպետական (ԳՈՍՏ) ստանդարտները,

2.3 Լիցենզավորման ենթակա առանձին արտադրատեսակների համար տնտեսվարող սուբյեկտները դիմումին կցում են`

2.3.1 Սերմնանյութի և տնկանյութի արտադրության կազմակերպման և իրացման բնագավառում`

- հողամասի սեփականության վկայականը կամ վարձակալական պայմանագիրը,

- տեղեկանք տնկանյութի կամ սերմնանյութի ձեռքբերման վայրի մասին,

- տեղեկանք արտադրվող սերմնանյութի կամ տնկանյութի իր ծագումով և սորտայնությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանայացված սորտերի անվանացանկին համապատասխանության մասին,

- տեղեկանք տնկանյութի, կամ սերմնանյութի (կարտոֆիլի) որակական ցուցանիշների մասին, տրված մարզային սերմտեսչության կողմից:

2.3.2 ջրամբարների կառուցման բնագավառում`

- տեղեկանք կազմակերպության արտադրական կարողությունների մասին կամ շինարարությունն իրականացնող ձեռնարկությունների հետ կնքված պայմանագրեր,

- տեղեկանք կազմակերպության ղեկավար և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման վերաբերյալ,

- տեղեկանք վերջին հինգ տարում ջրամբարաշինարարությամբ զբաղվելու մասին:

2.3.3 ջրամբարների շահագործման բնագավառում`

- տեղեկանք ղեկավար և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման վերաբերյալ,

- տեղեկանք շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների առկայության վերաբերյալ,

- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված ջրամբարի վարձակալության պայմանագիր:

2.3.4 սննդամթերքի, ծխախոտի, ոչ ալկոհոլային և մինչև 8 % ալկոհոլ պարունակող խմիչքների արտադրության բնագավառում`

- տեղեկանք տարածքային սանէպիդ (ՀՀՀ) կենտրոնից հայտում նշված արտադրամասի համար սանիտարահիգիենիկ պայմանների մասին,

- տեղեկանք հայտում նշված արտադրատեսակների արտադրության կազմակերպման համար նախատեսված շենքային և տեխնոլոգիական սարքավորվածության մասին,

- տեղեկանք տարածքի մասին (վարձակալական պայմանագիրը, կամ սեփականության վկայականը),

- տեղեկանք ՀՀ արտոնագրային վարչությունից ապրանքային նշանի արտոնագրման մասին (միայն խմիչքների արտադրության և սուրճի վերամշակման համար),

- ՀՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կողմից հավատարմագրված համապատասխան լաբորատորիաների կողմից տրված արտադրատեսակի փորձաքննության եզրակացությունը,

- տվյալ գործունեությամբ զբաղվող մասնագետի համապատասխան որակավորումը վկայող փաստաթուղթ (դիպլոմի պատճենը, կամ քաղվածք աշխատանքային գրքույկից):

2.3.5 Ալկոհոլային խմիչքների արտադրության բնագավառում`

- Հայաստանի Հանրապետության Կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի թիվ 10 որոշմամբ հաստատված փաստաթղթերը:

2.4 Ներկայացրած փաստաթղթերի ամբողջությունը և իսկությունը ստուգելուց հետո դիմումը ընդունվում և գրանցվում է մատյանում, որի մեկ օրինակը համապատասխան նշումով վերադարձվում է անմիջապես դիմումը ներկայացնող անձին կամ փոստով առաքվում է դիմողին:

2.5 Տնտեսվարող սուբյեկտներից, բացի չափանիշներով սահմանված փաստաթղթերից այլ փաստաթղթերի պահանջը արգելվում է:

Փաստաթղթերի իսկությունը ստուգելուց հետո վերջիններս ընդունվում են նրանց վավերացված պատճենները:

2.6 Լիցենզավորման համար նախապատրաստված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի քննարկմանը:

Փաստաթղթերը լիցենզավորման հանձնաժողովին ներկայացնում է հանձնաժողովի քարտուղարը:

2.7 Լիցենզավորման ենթակա արտադրության իրականացման բնագավառում նախարարությունը համապատասխան ծառայությունների միջոցով կազմակերպում է տնտեսվարող սուբյեկտների իրավունքների և պարտականությունների ծանոթացումը, օրենսդրական ակտերի, անհրաժեշտ այլ փաստաթղթերի տրամադրումն ու խորհրդատվությունը:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

3.1 Հայտերը քննարկվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի նիստերում ՀՀ նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի թիվ 161 որոշմամբ հաստատված կարգով և ՀՀ Կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի թիվ 10 որոշմամբ հաստատված կանոնակարգով սահմանված ժամկետներում:

3.2 Քննարկման վայրի, ամսաթվի ու ժամի մասին հանձնաժողովը տեղեկացնում է դիմողին քննարկումից առնվազն 5 օր առաջ և հնարավորություն է ընձեռում վերջինիս մասնակցելու քննարկմանը: Հայտը քննարկվում է հանձնաժողովում, անկախ դիմողի կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

3.3 Լիցենզավորման հանձնաժողովի որոշումները իրավազոր են, երբ նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

3.4 Ներկայացրած նյութերի քննարկման դրական արդյունքում որոշում է կայացվում լիցենզիա տրամադրելու մասին, որի պատճենը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին:

3.5 Դիմումում կամ կից ներկայացվող փաստաթղթերում ոչ էական թերությունների կամ բացթողումների առկայության դեպքում, լիցենզիա ստանալու դիմումը կարող է բավարարվել տվյալ թերություններն 30 օրվա ընթացքում վերացնելու պայմանով:

3.6 Լիցենզիա տրամադրելու մասին որոշման պատճենը ստանալուց հետո դիմողը 30 օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում պետական տուրքի վճարման անդորրագիրը, որից հետո նախարարությունը եռօրյա ժամկետում դիմողին է տրամադրում լիցենզիան:

3.7 Հայտատուին լիցենզիա տրամադրելու մասին լիցենզիոն հանձնաժողովը 5-օրյա ժամկետում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը, ինչպես նաև պետական ռեգիստրի և հարկային տեսչության համապատասխան տարածքային մարմիններին:

3.8 Լիցենզավորված տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է իր ձեռնարկությունում (արտադրամասում) հաճախորդների համար երևացող տեղում փակցնել լիցենզիաների պատճենահանված օրինակը:

3.9 Լիցենզիայի օտարումը կամ փոխանցումը արգելվում է:

3.10 Տնտեսվարող սուբյեկտի իրավաբանական կամ գործունեության իրականացման հասցեի փոփոխման դեպքում լիցենզիան համապատասխան փաստաթղթերի ներկայացումից հետո վերաձևակերպվում է:

3.11 Լիցենզիայի բնօրինակը կորցնելու դեպքում տնտեսվարող սուբյեկտը այդ մասին հայտարարություն է տալիս հանրապետական մամուլում և հրատարակման օրվանից մեկ ամիս անց գրավոր դիմում է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` ներկայացնելով թերթի օրինակը լիցենզիայի կրկնօրինակը (անվճար) ստանալու համար:

3.12 Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից հետո կամ գործունեության վաղաժամկետ դադարեցման դեպքում, տնտեսվարող սուբյեկտը 5-օրյա ժամկետում նախարարություն է վերադարձնում լիցենզիայի բնօրինակը:

 

IY. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼԸ

 

4.1 Լիցենզիա ստանալու հայտը հանձնաժողովը կարող է մերժել կամ լիցենզիան չեղյալ համարել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի թիվ 161 որոշմամբ հաստատված կարգի 14-16 կետերի և ՀՀ կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի թիվ 10 որոշմամբ հաստատված կանոնակարգի 15-րդ կետի հիմքերով:

i

4.2 Տրված լիցենզիան կարող է նախարարության կողմից չեղյալ համարվել ՀՀ նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի թիվ 161 որոշմամբ հաստատված կարգի 18-19 կետերի հիմքերով:

4.3 Լիցենզիա ստանալու հայտի մերժման և չեղյալ համարելու մասին որոշման պատճենը 3-օրյա ժամկետում ուղարկվում է տնտեսվարող սուբյեկտին ՀՀ հարկային տեսչության ու պետական ռեգիստրի տարածքային մարմիններին և այդ մասին տրվում է հայտարարություն հանրապետական մամուլում:

4.4 Լիցենզիա ստանալու հայտի մերժման, չեղյալ համարելու մասին որոշման պատճենը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտը իրավունք ունի այն բողոքարկել դատական կարգով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

30.04.1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10699068

 

 

pin
Գյուղատնտեսության նախարարություն
21.01.1999
N 10
Հրաման