Սեղմել Esc փակելու համար:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

112.0018.271212

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        12            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11212472

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

4 դեկտեմբերի 2012 թվականի թիվ 18-Ն

i

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Սահմանել`

1) ոստիկանության ծառայողի անձնական գործի ձևը` համաձայն հավելված 1-ի.

2) ոստիկանության ծառայողի անձնական գործի վարման կարգը` համաձայն հավելված 2-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված 1

ՀՀ ոստիկանության պետի

4 դեկտեմբերի 2012թ.

թիվ 18-Ն հրամանի

__________________________

անձնական գործի համարը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԳԱՂՏՆԻ

___________________

                                                       լրացման պահից

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ ___________________________________________________________________

Ազգանուն

___________________________________________________________________

                            Անուն, Հայրանուն

._________________.

|                 |

|                 |

| 9 x 12 սմ չափի  |

| լուսանկարի տեղը |

|                 |

|                 |

|                 |

._________________.

ՄԱՍ 1

1. Ծառայողական ցուցակ:

2. Ծառայության ստաժի հաշվարկի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացություն:

3. Ծառայության առանձին ժամանակահատվածները հաստատելու մասին եզրակացություն:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

._____________________________________________________________________.

|Հ/հ|  Փաստաթղթերի անվանումը |Թերթերի քանակը|Կադրային ծառայության     |

|   |                        |              |ծառայողի ստորագրությունը,|

|   |                        |              |ազգանունը և  ամսաթիվը    |

|___|________________________|______________|_________________________|

ՄԱՍ 2

1. Ծառայության ընդունվելու վերաբերյալ դիմում (միջնորդություն):

2. Ինքնակենսագրություն:

3. Կադրերի հաշվառման անձնական թերթ:

4. Ոստիկանության բժշկական հանձնաժողովի տեղեկանք:

5. Ծառայության ընդունելու մասին եզրակացություն:

6. Թեկնածուի ուսումնասիրման հետ կապված այլ փաստաթղթեր:

7. Պարտավորագրեր:

8. Երդում:

9. Առողջական վիճակի մասին վկայագիր:

10. Անձնագրերի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված վկայականների, կրթությունը հաստատող փաստաթղթերի պատճեններ, տեղեկանքներ:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

._____________________________________________________________________.

|Հ/հ|  Փաստաթղթերի անվանումը |Թերթերի քանակը|Կադրային ծառայության     |

|   |                        |              |ծառայողի ստորագրությունը,|

|   |                        |              |ազգանունը և  ամսաթիվը    |

|___|________________________|______________|_________________________|

|___|________________________|______________|_________________________|

|___|________________________|______________|_________________________|

|___|________________________|______________|_________________________|

|___|________________________|______________|_________________________|

._____________________________________________________________________.

ՄԱՍ 3

1. Ծառայողական բնութագրեր:

2. Ատեստավորման թերթեր:

3. Կոչումները շնորհելու վերաբերյալ նյութեր:

4. Պարգևատրման նյութեր:

5. Տեղափոխումների և ծառայությունից ազատման վերաբերյալ նյութեր:

6. Ծառայողական քննության եզրակացություններ և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հրամանների պատճեններ:

7. Այլ նյութեր:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

._____________________________________________________________________.

|Հ/հ|  Փաստաթղթերի անվանումը |Թերթերի քանակը|Կադրային ծառայության     |

|   |                        |              |ծառայողի ստորագրությունը,|

|   |                        |              |ազգանունը և  ամսաթիվը    |

|___|________________________|______________|_________________________|

|___|________________________|______________|_________________________|

|___|________________________|______________|_________________________|

|___|________________________|______________|_________________________|

|___|________________________|______________|_________________________|

._____________________________________________________________________.

ՄԱՍ 4

ՍՏՈՒԳՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ

ՑԱՆԿ

Ծրարում գտնվող փաստաթղթերի

._________________________________________________________________.

|Հ/հ|Փաստաթղթերի|Թերթերի|Փաստաթուղթը ստացող   |Փաստաթուղթը հետ    |

|   |անվանումը  |քանակը |անձի ստորագրությունը,|ստանալու վերաբերյալ|

|   |           |       |ազգանունը և  ամսաթիվը|ծառայողի           |

|   |           |       |                     |ստորագրությունը և  |

|   |           |       |                     |ամսաթիվը           |

|___|___________|_______|_____________________|___________________|

|___|___________|_______|_____________________|___________________|

|___|___________|_______|_____________________|___________________|

|___|___________|_______|_____________________|___________________|

._________________________________________________________________.

.____________________________________________________________________.

|Հ/հ|անձնական գործին կցվող փաստաթղթեր  |կադրային ծառայության ծառայողի|

|   |                                  |ստորագրությունը, ազգանունը և |

|   |                                  |ամսաթիվը                     |

|___|__________________________________|_____________________________|

|1  |անձնական գործ թիվ ____,           |                             |

|   |ստացված ________                  |                             |

|   |/նշել համարը, որ գերատեսչությունից|                             |

|   |է ստացվել/                        |                             |

|___|__________________________________|_____________________________|

|2  |3-րդ մասի _______-րդ հատոր        |                             |

|___|__________________________________|_____________________________|

|3  |                                  |                             |

|___|__________________________________|_____________________________|

|   |                                  |                             |

|___|__________________________________|_____________________________|

|   |                                  |                             |

.____________________________________________________________________.

Հավելված 2

ՀՀ ոստիկանության պետի

4 դեկտեմբերի 2012թ.

թիվ 18-Ն հրամանի

ԿԱՐԳ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ծառայողի անձնական գործի վարման ընթացակարգը:

2. Անձնական գործը ոստիկանության ծառայողի ծառայողական գործունեության մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջություն է:

3. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների անձնական գործերը կազմվում և վարվում են ոստիկանության կադրային ծառայություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումներում և ոստիկանության կադրերի վարչությունում:

4. Ոստիկանության բարձրագույն խմբի ծառայողների անձնական գործերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, իսկ ոստիկանությունում պահվում են դրանց կրկնօրինակները:

5. Ոստիկանության կադրերի վարչության կողմից կազմվում և վարվում են`

i

1) ոստիկանության գլխավոր և ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների անձնական գործերը,

2) ոստիկանության զորքերի սպայական կազմի` ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, գնդի հրամանատարի, գնդի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի, առանձին գումարտակի հրամանատարի, բաժնի պետի, բաժնի պետի տեղակալի և դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող ծառայողների անձնական գործերը,

3) ոստիկանության միջին խմբի` բաժանմունքի պետի տեղակալի, հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչի, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի և դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող ծառայողների անձնական գործերը,

4) կադրային ծառայություն չունեցող ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործերը:

(5-րդ կետը փոփ. 12.02.15 թիվ 2-Ն հրաման)

i

6. Ոստիկանության կադրային ծառայություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումներում կազմվում և վարվում են տվյալ կառուցվածքային ստորաբաժանման`

1) միջին խմբի` ավագ տեսուչ, ավագ օպերլիազոր, տեսուչ, օպերլիազոր և դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող ծառայողների անձնական գործերը,

2) կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործերը:

(6-րդ կետը փոփ. 12.02.15 թիվ 2-Ն հրաման)

7. Անձնական գործի տիտղոսակազմի հակառակ կողմում ամրացվում է 9 x 12 սմ չափի լուսանկար, որը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 12-Ն որոշման պահանջներին: Լուսանկարի դարձերեսին գրչով գրվում են ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը, որոնք հավաստվում են կադրային ծառայության աշխատակցի կամ անմիջական պետի ստորագրությամբ: Կոչում շնորհելիս լուսանկարը փոխվում է: Նոր լուսանկարը ներկայացվում է համապատասխան կադրային ստորաբաժանում` կոչում շնորհելու վերաբերյալ հրամանին ծառայողի կողմից ծանոթանալուց հետո 5-օրյա ժամկետում:

8. Անձնական գործը գաղտնի է և կազմված է 4 մասից`

1) Առաջին մաս` կցվում են ծառայողական ցուցակը, ծառայության ստաժի հաշվարկի և ծառայության առանձին ժամանակահատվածները հաստատելու մասին եզրակացությունները:

2) Երկրորդ մաս` ժամանակագրական կարգով կցվում են ոստիկանությունում ծառայության ընդունելու մասին դիմումը (միջնորդությունը), ինքնակենսագրությունը, կադրերի հաշվառման անձնական թերթը` համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 10-Ն հրամանի, ոստիկանության բժշկական հանձնաժողովի տեղեկանքը, ոստիկանությունում ծառայության ընդունելու մասին եզրակացությունը, թեկնածուի ուսումնասիրման հետ կապված այլ փաստաթղթեր (բացառությամբ ստուգման նյութերի), պարտավորագրերը, երդումը, առողջական վիճակի մասին վկայագիրը, անձնագրերի պատճենները, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված վկայականների պատճենները, կրթությունը հաստատող փաստաթղթերի պատճենները, տեղեկանքները: Կադրերի հաշվառման անձնական թերթում եղած տվյալների փոփոխության դեպքում, այդ մասին ծառայողը 3-օրյա ժամկետում զեկուցագրով հայտնում է համապատասխան կադրային ծառայություն: Կենսագրական տվյալների զգալի փոփոխությունների դեպքում, ծառայողը լրացնում է կադրերի հաշվառման անձնական նոր թերթ: Զեկուցագիրը և կադրերի հաշվառման անձնական նոր թերթը կցվում է անձնական գործի երկրորդ մասում:

3) Երրորդ մաս` կցվում են ծառայողական բնութագրերը, ատեստավորման թերթերը, կոչումներ շնորհելու, խրախուսելու, տեղափոխումների և ծառայությունից ազատման վերաբերյալ նյութերը, ծառայողական քննության եզրակացությունները, կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հրամանների պատճենները, այլ նյութեր: Անհրաժեշտության դեպքում երրորդ մասը կարող է շարունակվել առանձին հատորով (ձև N 4, կցվում է):

4) Չորրորդ մաս` կցվում են օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ստուգումների նյութերը:

9. Անձնական գործի առաջին մասի ծառայողական ցուցակը (ձև N 1, կցվում է) ծառայողի ծառայությունն արտացոլող փաստաթուղթ է, որը կազմվում է կադրային ծառայության ծառայողի կողմից` կադրերի հաշվառման անձնական թերթի, ինքնակենսագրության, զինվորական գրքույկի, աշխատանքային գրքույկի, հրամանների և համապատասխան այլ փաստաթղթերի հիման վրա:

10. Ծառայողական ցուցակում գրառումները կատարվում են հստակ և ընթեռնելի ձեռագրով, խնամքով, առանց կրճատումների և ջնջումների: Անհրաժեշտության դեպքերում ծառայողական ցուցակում դրվում են դրոշմակնիքներ:

11. Ծառայողական ցուցակը ստորագրում է այն կազմող կադրային ծառայության ծառայողը, այնուհետև ոստիկանության ծառայողը ծանոթանում է կազմված ծառայողական ցուցակին և իր մասին գրված տեղեկությունների ճշտությունը հաստատելու համար ստորագրում է ծառայողական ցուցակի սահմանված մասում, որից հետո կադրային ծառայության կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը հաստատում է այն իր ստորագրությամբ և զինանշանի պատկերով կնիքով:

12. Ծառայողական ցուցակը կազմելու և հետագայում վարելու ժամանակ.

1) Ծառայողական ցուցակի 8-րդ` «Աշխատանքային գործունեությունը (բացառությամբ ծառայության ժամանակահատվածների)» կետում համապատասխան փաստաթղթերի հիման վրա (աշխատանքային գրքույկ, օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր) ժամանակագրական կարգով գրանցվում են աշխատանքային գործունեության (քաղաքացիական ծառայություն, պայմանագրային աշխատանք և այլն), այդ թվում` միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման, ինչպես նաև ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի մասին տվյալներ:

2) Ծառայողական ցուցակի 9-րդ` «Ծառայության ժամանակահատվածները (զինված ուժերում, ազգային անվտանգության ծառայությունում, ոստիկանությունում և այլն)» կետում հրամանների հիման վրա ժամանակագրական կարգով կատարվում են գրառումներ ոստիկանությունում, զինված ուժերում, ազգային անվտանգության ծառայությունում և պետական կառավարման այլ մարմիններում ծառայության անցնելու, կադրերի ռեզերվում (կադրերի գործող ռեզերվում) գրանցվելու, քաղաքացիական հատուկ ծառայություն անցնելու, այլ նախարարություններ ու գերատեսչություններ կամ նրանց ենթակա ստորաբաժանումներ գործուղելու, կին ծառայողներին հղիության կամ ծննդաբերության, իսկ ծառայողներին` երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, ծառայողական պարտականությունները ժամանակավոր դադարեցնելու և կասեցնելու, թափուր պաշտոններում պարտականությունների ժամանակավոր կատարման մասին: Ժամկետային զինվորական ծառայության մասին գրառումները կատարվում են զինվորական գրքույկի հիման վրա:

3) Երբ բացակայում են արխիվային նյութերը, և անհնար է որոշել ծառայողների նշանակման, տեղափոխման և ազատման մասին հրամանների համարները և տարեթվերը, նրանց ծառայության առանձին ժամանակաշրջանները կարող են հաստատվել այլ փաստաթղթերով` ատեստավորման թերթերով, ծառայողական բնութագրերով, պարգևատրման ու կոչումների շնորհման ներկայացումներով, կարգագրերով, զորամասերի, հիմնարկների և արխիվների տեղեկանքներով, զինվորական գրքույկներով, վկայականներով, դրամական և իրային վկայականներով, ինչպես նաև առկա ծառայողական ցուցակներով:

4) Հավաքած բոլոր փաստաթղթերի բազմակողմանի վերլուծությունից և համեմատությունից հետո ոստիկանության կադրային ծառայություն ունեցող ստորաբաժանումների կողմից կազմվում է ծառայողի ծառայությունը հաստատելու մասին պատճառաբանված եզրակացություն` նշելով նրա` այս կամ այն ժամանակաշրջանում ծառայության մեջ գտնվելը հաստատող փաստաթղթերի անվանումները և դրանցում պարունակվող հստակ տեղեկություններ:

5) Ոստիկանության ստորաբաժանման ղեկավարի կողմից ծառայողի ծառայությունը հավաստող եզրակացությունը հաստատելու հետ միաժամանակ ընդունվում է հրաման` ճշտված ժամանակաշրջանի վերաբերյալ, ինչի հիման վրա ծառայողական ցուցակում կատարվում է գրանցում:

6) Ծառայողի` ոստիկանությունից տեղափոխման կամ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքերում, այդ մասին ծառայողական ցուցակի 9-րդ կետում կատարվում են գրառումներ, ինչը հաստատվում է կադրային ծառայության ղեկավարի ստորագրությամբ և զինանշանի պատկերով կնիքով:

7) Ծառայողական ցուցակի 9-րդ կետն ամբողջությամբ լրացվելուց հետո գրառումները շարունակվում են ներդիրի վրա (ձև N 2, կցվում է):

8) Ծառայողական ցուցակի 10-րդ` «Խրախուսանքներ» կետում գրանցվում են ոստիկանության, պետական կառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ոստիկանական կառույցների ու այլ պետական մարմինների կողմից տրված խրախուսանքները` հրամանագրերի, որոշումների, հրամանների և այլ իրավական ակտերի հիման վրա:

9) Ծառայողական ցուցակի 10-րդ և 11-րդ կետերն ամբողջությամբ լրացվելուց հետո գրառումները շարունակվում են ներդիրի վրա (ձև N 3, կցվում է):

10) Ծառայողական ցուցակի 12-րդ` «Մասնակցությունը մարտական գործողություններին, ծառայողական պարտականությունների կատարումը արտակարգ իրավիճակների պայմաններում» կետում գրանցվում է ծառայությունը, որի ընթացքում ծառայողը մասնակցել է մարտական գործողություններին կամ ծառայողական պարտականությունները կատարել է արտակարգ իրավիճակների պայմաններում:

11) Ծառայողական ցուցակի 13-րդ` «Ծառայության ընթացքում ստացված վնասվածքները և խեղումները» կետում գրառվում են տեղեկություններ հասարակական կարգի պահպանության, հանցավորության դեմ պայքարի, տարերային աղետների հետևանքների ու հրդեհների վերացման և մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքների ու խեղումների մասին, ընդ որում, նշանակություն չունի այդ դեպքերը տեղի են ունեցել ծառայության մեջ, թե ծառայությունից դուրս գտնվելու ժամանակ: Հաշվառվում են այն վնասվածքները և խեղումները, որոնք առաջացրել են ծառայողի աշխատունակության ժամանակավոր կամ մշտական կորուստ, իսկ դրանց բնույթը որոշվում է բժշկական հաստատությունների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով:

12) Ծառայողական ցուցակի 14-րդ` «Ընտանեկան դրությունը» կետում գրանցվում են ընտանիքի անդամների (ամուսին, նախկին ամուսին, երեխաներ, խնամքի տակ գտնվողներ) վերաբերյալ տվյալներ, որպես կանոն, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված համապատասխան վկայականների հիման վրա:

13) Ծառայողական ցուցակի` օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում կազմվում է ծառայողական ցուցակի կրկնօրինակ` կադրային ծառայության ղեկավարի թույլտվությամբ: Այդ դեպքում հին ծառայողական ցուցակը չի ոչնչացվում, իսկ նոր ծառայողական ցուցակը ևս կարվում է առաջին մասում:

13. Անձնական գործի կազմի վերջին էջին ամրացվում է ծրար, որում պահվում են աշխատանքային գրքույկը, ոստիկանության ծառայողի զինվորական գրքույկը, վերապատրաստման վկայականը:

14. Անձնական գործում և ծրարում գտնվող փաստաթղթերը համարակալվում են և գրանցվում փաստաթղթերի համապատասխան ցանկերում:

15. Յուրաքանչյուր փաստաթուղթ ցանկում գրանցվում է առանձին` նշելով անվանումը, թերթերի քանակը, գրանցում կատարելու ամսաթիվը և հավաստվում կադրային ծառայության ծառայողի ստորագրությամբ` նշելով ազգանունը:

16. Ծառայողին անձնական գործի նյութերը պարտադիր ծանոթացվում են ոստիկանությունում ծառայությունից ազատվելու համար ներկայացնելիս:

17. Զինված ուժերից, ազգային անվտանգության ծառայության մարմիններից և այլ գերատեսչություններից հետագա ծառայությունը շարունակելու համար ոստիկանություն տեղափոխված զինծառայողի անձնական գործը կցվում է ոստիկանությունում կազմված անձնական գործին:

18. Անձնական գործում երրորդ մասի նոր հատորի (հատորների) կամ այլ գերատեսչություններից ստացված անձնական գործերի առկայության մասին նշումները կատարվում են կազմի վերջին էջի ձևաթղթի վրա:

19. Անձնական գործում փոփոխություններ և լրացումներ կատարվում են համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:

20. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով անձնական գործից ժամանակավորապես փաստաթղթեր կարող են հանվել միայն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի թույլտվությամբ:

21. Հանված փաստաթղթի փոխարեն անձնական գործի համապատասխան մասում դրվում է տեղեկանք` նշելով փաստաթուղթը վերցնելու պատճառները (ցանկում կատարվում է նշում փաստաթղթի գտնվելու վայրի մասին):

22. Անձնական գործում գտնվող փաստաթղթերը պատճենահանելու դեպքում փաստաթղթի բնօրինակի վրա նշվում է ում համար և երբ է արվել պատճենը:

23. Անձնական գործերի հաշվառումը և պահպանումը կազմակերպվում է կադրային ծառայության կողմից:

24. Անձնական գործերը կազմվում և հաշվառվում են ծառայողին պաշտոնի նշանակելու մասին հրամանը ստացվելուց հետո 10-օրյա ժամկետում:

25. Անձնական գործերի հաշվառումը կատարվում է գույքագրման գրքով (ձև N 5, կցվում է): Գույքագրման գրքում եղած համարների քանակը պետք է համապատասխանի պահպանման ենթակա անձնական գործերի քանակին: Յուրաքանչյուր համարի տակ կարող է կատարվել հինգ գրառում: Այն համարը, որի տակ գույքագրման գրքում հաշվառված է անձնական գործը, նշվում է անձնական գործի կազմի դիմային մասում: Անձնական գործերը պահարաններում, դարակաշարերի վրա պահվում են ըստ հերթական համարների:

26. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում անցկացվում է անձնական գործերի գույքագրում (անձնական գործերի համեմատում գույքագրման գրքի գրառումների հետ), ինչի մասին կազմվում է անձնական գործերի առկայության ստուգման ակտ (ձև N 6, կցվում է):

27. Ծառայողական օգտագործման համար անձնական գործերը տրվում են հսկողական քարտով (ձև N 7, կցվում է), որտեղ ստորագրում է ստացողը, կամ նշում է կատարվում, թե երբ և ինչ ելից համարով է գործն ուղարկվել:

28. Անձնական գործը վերադարձնելիս նրա մեջ դրվում է հսկողական քարտը` նշելով վերադարձման ամսաթիվը:

29. Անձնական գործերը ոստիկանության այլ ստորաբաժանում կամ այլ գերատեսչություն ուղարկվում են ոստիկանության տվյալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից:

30. Այլ գերատեսչություններում և ոստիկանության այլ ստորաբաժանումներում հետագա ծառայությունը շարունակելու համար տեղափոխված ծառայողների անձնական գործերը նրանց ծառայության նոր վայր են ուղարկվում տեղափոխման մասին հրամանը կադրային ծառայությունում ստանալու օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում:

31. Ոստիկանությունում ծառայությունից ազատված ծառայողների անձնական գործերը ծառայությունից ազատվելու օրվանից հետո 12-ամսյա ժամկետում հանձնվում են ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պահպանմանը: Այս դեպքում անձնական գործի հետ ուղարկվում է նաև այբբենական քարտ (ձև N 8, կցվում է):

32. Ոստիկանությունում ծառայությունից ազատված ծառայողի զինվորական գրքույկը կամ կցագրման վկայականը, զինվորական կրճատված անձնական գործը (առկայության դեպքում) ազատման հրամանի ստորագրման օրվան հաջորդող 7-օրյա ժամկետում ուղարկվում է բնակության վայրի զինվորական կոմիսարիատ` զինված ուժերում զինվորական հաշվառման վերցնելու համար:

33. Մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը կազմված անձնական գործերի վարումը շարունակվում է սույն կարգին համապատասխան, բացառությամբ անձնական գործի կառուցվածքին վերաբերող պահանջների:

Հավելված

Ոստիկանության ծառայողի

անձնական գործի վարման կարգի

Ձև N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ

ԱՆՁՆԱԿԱՆ N: _______

____________________________________________________________________

                                ազգանունը

____________________________________________________________________

                           անունը, հայրանունը

.___________________________________________________________________.

|կոչումները            |ում հրամանով,  |կոչումները  |ում հրամանով,  |

|(դասային աստիճանները) |հրամանի օրը,   |(դասային    |հրամանի օրը,   |

|                      |ամիսը, տարեթիվը|աստիճանները)|ամիսը, տարեթիվը|

|                      |և  համարը      |            |և  համարը      |

|______________________|_______________|____________|_______________|

|______________________|_______________|____________|_______________|

|______________________|_______________|____________|_______________|

|______________________|_______________|____________|_______________|

|______________________|_______________|____________|_______________|

.___________________________________________________________________.

Վաղաժամկետ կոչում և տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում շնորհելու դեպքերում` «կոչումները (դասային աստիճանները)» սյունակում կոչումը լրացնելուց հետո նշվում է «խրախուսման կարգով», իսկ կոչումը իջեցնելու դեպքում` «կարգապահական տույժի կարգով» բառերը:

.___________________________________________________________________.

|1. Ծննդյան օրը, ամիսը և  տարեթիվը      |                           |

|_______________________________________|___________________________|

|2. Ծննդավայրը                          |                           |

|(նշվում է ներկայիս անվանումը)          |                           |

|_______________________________________|___________________________|

|3. Ազգությունը                         |                           |

|_______________________________________|___________________________|

|4. Կրթությունը                         |                           |

|(նշվում է ուսումնական հաստատությունն   |                           |

|ավարտելու տարեթիվը, լրիվ               |                           |

|անվանումը, մասնագիտությունը և          |                           |

|կրթությունը հաստատող փաստաթղթի         |                           |

|սերիան ու համարը)                      |                           |

|_______________________________________|___________________________|

|5. Ինչ օտար լեզուների է տիրապետում     |                           |

|_______________________________________|___________________________|

|6. Գիտական աստիճանը և  գիտական կոչումը |                           |

|(երբ և  ում կողմից է շնորհվել)         |                           |

|_______________________________________|___________________________|

|7. Վերապատրաստում                      |                           |

|(երբ և  որտեղ է անցել)                 |                           |

.___________________________________________________________________.

8. Աշխատանքային գործունեությունը

(բացառությամբ ծառայության ժամանակահատվածների)

._____________________________________________________________________.

|   Ժամկետը          |Աշխատանքի վայրը (գերատեսչության,  |ՈՒմ հրամանով,|

|____________________|կազմակերպության անվանումը և  այլն)|հրամանի օրը, |

|Երբվանից |Մինչև  երբ|և  պաշտոնը                        |ամիսը,       |

|(օր, ամ.,|(օր, ամ., |                                  |տարեթիվը և   |

|տ/թ.)    |տ/թ.)     |                                  |համարը       |

|_________|__________|__________________________________|_____________|

|_________|__________|__________________________________|_____________|

|_________|__________|__________________________________|_____________|

|_________|__________|__________________________________|_____________|

|_________|__________|__________________________________|_____________|

._____________________________________________________________________.

8-րդ կետով նախատեսված աղյուսակում գրանցվում է նաև ՀՀ ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքը:

9. Ծառայության ժամանակահատվածները (զինված ուժերում, ազգային

անվտանգության ծառայությունում, ոստիկանությունում և այլն)

._____________________________________________________________________.

|   Ժամկետը          |Ստորաբաժանման անվանումը|ՈՒմ հրամանով, հրամանի   |

|____________________|և  պաշտոնը             |օրը, ամիսը, տարեթիվը և  |

|Երբվանից |Մինչև  երբ|                       |համարը                  |

|(օր, ամ.,|(օր, ամ., |                       |                        |

|տ/թ.)    |տ/թ.)     |                       |                        |

|_________|__________|_______________________|________________________|

9-րդ կետով նախատեսված աղյուսակում գրանցվում է նաև`

- Կին ծառայողներին հղիության կամ ծննդաբերության, իսկ ծառայողներին` մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելը, ծառայողական պարտականություններին անցնելը,

- Կադրերի ռեզերվում (գործող ռեզերվում) գրանցվելը,

- Ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելը և կասեցնելը,

- Թափուր պաշտոններում պարտականությունների ժամանակավոր կատարելը և դադարեցնելը,

- Այլ գերատեսչություններ գործուղելը:

10. Խրախուսանքներ

._________________________________________________________________.

|Խրախուսանքի |Ինչի համար է |ՈՒմ հրամանով (հրամանագիր, որոշում),   |

|տեսակը      |խրախուսվել   |հրամանի օրը, ամիսը, տարեթիվը և  համարը|

|____________|_____________|______________________________________|

Գրանցվում են ՀՀ ոստիկանության, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ոստիկանական կառույցների ու այլ պետական մարմինների կողմից տրված խրախուսանքները:

Գրանցվում են նաև վաղաժամկետ կոչում և տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում շնորհելը և նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

11. Կարգապահական տույժեր

._________________________________________________________.

|Տույժի   |Ինչի համար է ստացել| ՈՒմ հրամանով, հրամանի օրը,|

|տեսակը   |կարգապահական տույժը| ամիսը, տարեթիվը և  համարը |

|_________|___________________|___________________________|

Նախկինում նշանակված կարգապահական տույժը խրախուսման կարգով ժամկետից շուտ հանելու դեպքում /Տույժի տեսակը/ սյունակում տույժի տեսակից հետո լրացվում են «խրախուսման կարգով հանվել է» բառերը:

.__________________________________________________________________.

|12. Մասնակցությունը մարտական      |Երբվանից       |Մինչև  երբ     |

|գործողություններին, ծառայողական   |(օր, ամ., տ/թ.)|(օր, ամ., տ/թ.)|

|պարտականությունների կատարումը     |               |               |

|արտակարգ իրավիճակների պայմաններում|               |               |

|__________________________________|_______________|_______________|

|__________________________________|_______________|_______________|

|__________________________________|_______________|_______________|

|__________________________________|_______________|_______________|

|__________________________________|_______________|_______________|

.__________________________________________________________________.

13. Ծառայության ընթացքում ստացված վնասվածքները և խեղումները (երբ, որտեղ և ինչ պայմաններում):

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

14. Ընտանեկան դրությունը

._______________________________________________________________.

|Ազգանուն, անուն, հայրանուն|Ազգակցական կապը|Ծննդյան օրը, ամիսը, |

|(ամուսին, երեխաներ և      |               |տարեթիվը, ծննդավայրը|

|խնամքի տակ գտնվողներ)     |               |                    |

|__________________________|_______________|____________________|

|__________________________|_______________|____________________|

|__________________________|_______________|____________________|

|__________________________|_______________|____________________|

|__________________________|_______________|____________________|

._______________________________________________________________.

15. Ծառայողի բնակության (հաշվառման) հասցեն, հեռախոսի համարը

(լրացվում է մատիտով)

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

Ծառայողական ցուցակը կազմվել է «» ____________ 20 թ.

___________________________________________________________________

        (կազմողի պաշտոնը, կոչումը, ստորագրությունը և ազգանունը)

«» ______________ 20 թ.

___________________________________________________________________

        (ծառայողի անունը, ազգանունը և ստորագրությունը` գրանցված

                 տեղեկությունների իսկության վերաբերյալ)

«» ______________ 20 թ.

___________________________________________________________________

        (Կառուցվածքային ստորաբաժանման պետ, կոչումը, ազգանունը և

                            ստորագրությունը)

«» ______________ 20 թ.

Կ. Տ.

Անձնական գործին (բացառությամբ| « »   __________  20 թ.  __________

4-րդ մասի) ծառայողի կողմից   | « »   __________  20 թ.  __________

ծանոթանալու ամսաթիվը և       | « »   __________  20 թ.  __________

ստորագրությունը              | « »   __________  20 թ.  __________

| « »   __________  20 թ.  __________

Ձև N 2

Ծառայողական ցուցակի 9-րդ կետի ներդիր

/9. Ծառայության ժամանակահատվածները (զինված ուժերում, ազգային

անվտանգության ծառայությունում, ոստիկանությունում և այլն)/

._____________________________________________________________________.

|   Ժամկետը          |Ստորաբաժանման անվանումը|ՈՒմ հրամանով, հրամանի   |

|____________________|և  պաշտոնը             |օրը, ամիսը, տարեթիվը և  |

|Երբվանից |Մինչև  երբ|                       |համարը                  |

|(օր, ամ.,|(օր, ամ., |                       |                        |

|տ/թ.)    |տ/թ.)     |                       |                        |

|_________|__________|_______________________|________________________|

|_________|__________|_______________________|________________________|

|_________|__________|_______________________|________________________|

|_________|__________|_______________________|________________________|

|_________|__________|_______________________|________________________|

|_________|__________|_______________________|________________________|

|_________|__________|_______________________|________________________|

|_________|__________|_______________________|________________________|

._____________________________________________________________________.

Ձև N 3

Ծառայողական ցուցակի 10-րդ և 11-րդ կետերի ներդիր

/10. Խրախուսանքներ/

._________________________________________________________________.

|Խրախուսանքի |Ինչի համար է |ՈՒմ հրամանով (հրամանագիր, որոշում),   |

|տեսակը      |խրախուսվել   |հրամանի օրը, ամիսը, տարեթիվը և  համարը|

|____________|_____________|______________________________________|

|____________|_____________|______________________________________|

|____________|_____________|______________________________________|

|____________|_____________|______________________________________|

|____________|_____________|______________________________________|

._________________________________________________________________.

Ծառայողական ցուցակի 10-րդ և 11-րդ կետերի ներդիր

/11. Կարգապահական տույժեր/

._________________________________________________________.

|Տույժի   |Ինչի համար է ստացել| ՈՒմ հրամանով, հրամանի օրը,|

|տեսակը   |կարգապահական տույժը| ամիսը, տարեթիվը և  համարը |

|_________|___________________|___________________________|

|_________|___________________|___________________________|

|_________|___________________|___________________________|

|_________|___________________|___________________________|

|_________|___________________|___________________________|

._________________________________________________________.

Ձև N 4

թիվ ______ անձնական գործի

ՄԱՍ 3

հատոր ____

_________________________________________________________________

                                ազգանուն

_________________________________________________________________

                            անուն, հայրանուն

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

._____________________________________________________________________.

|Հ/հ|  Փաստաթղթերի անվանումը |Թերթերի քանակը|Կադրային ծառայության     |

|   |                        |              |ծառայողի ստորագրությունը,|

|   |                        |              |ազգանունը և  ամսաթիվը    |

|___|________________________|______________|_________________________|

|___|________________________|______________|_________________________|

|___|________________________|______________|_________________________|

|___|________________________|______________|_________________________|

|___|________________________|______________|_________________________|

._____________________________________________________________________.

Ձև N 5

_________________________________ պահվող

ստորաբաժանման անվանումը

անձնական գործերի

ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԳԻՐՔ

սկսված է`  «___»_______________ _____ թ.

ավարտված է` «___»_______________ _____ թ.

.__________________________________________________________________.

|Հ/հ| ազգանուն, անուն, հայրանուն  |նշում հաշվառումից հանելու մասին |

|___|_____________________________|________________________________|

|___|_____________________________|________________________________|

|___|_____________________________|________________________________|

|___|_____________________________|________________________________|

|___|_____________________________|________________________________|

.__________________________________________________________________.

Ձև N 6

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

_________________________________________________

                        /կադրային ծառայության ղեկավարի պաշտոնը, կոչումը/,

                        _________________________________________________

                                 ստորագրությունը, Ա.Հ.Ա./

«___» ________ 20 թ.

_________________________________________________________________

         /ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման անվանումը/

Անձնական գործերի առկայության ստուգման

թիվ ____ ԱԿՏ

Հանձնաժողովը մասնակցությամբ` ________________________________________

նախագահի և անդամների կոչումները և Ա.Հ.Ա./

_____________________________________________________________________

կազմեց սույն ակտն այն մասին, որ «__»_______________ 20 թ-ից մինչև «__»____________ 20 թ-ը կատարվել է

_____________________________________________________________________

         /ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման անվանումը/

պահվող անձնական գործերի առկայության ստուգում, որի ընթացքում պարզվել է.

1. Գույքագրման գրքում գրանցված է __________________ անձնական գործ,

2. Պահեստարանում առկա է __________________ անձնական գործ,

3. Չի ներկայացվել ստուգման __________________ անձնական գործ,

_____________________________________________________________________

                  /նշել դրանց բացակայության պատճառները/

_____________________________________________________________________

4. Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ թերությունները`

_____________________________________________________________________

/նշել` ինչ թերություններ են հայտնաբերվել, խախտում թույլ տված

ծառայողների կոչումները և Ա.Հ.Ա./

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

5. Առաջարկություններ`

_____________________________________________________________________

/ստուգման արդյունքների վերաբերյալ, թերությունները վերացնելուն

ուղղված միջոցառումներ/

Հանձնաժողովի նախագահ  ______________________________________________

/կոչումը, ստորագրությունը, Ա.Հ.Ա./

Հանձնաժողովի անդամներ ______________________________________________

/կոչումը, ստորագրությունը, Ա.Հ.Ա./

Ձև N 7

թիվ __________ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀՍԿՈՂԱԿԱՆ ՔԱՐՏ

Ազգանուն -------------- Անուն ------------ Հայրանուն ----------------

._____________________________________________________________________.

|Անձ. գործի|ՈՒմ է  |Ելքի   |Անձ.   |զին.   |աշխ.   |Վերա-   |Պահպանման|

|տրման կամ |տրվել  |համարը |գործի  |գրքույկ|գրքույկ|դարձման |ընդունող |

|ուղարկման |կամ    |կամ    |թերթերի|/այո,  |/այո,  |ամսաթիվը|անձի     |

|ամսաթիվը  |ուր է  |ստացողի|քանակը |ոչ/    |ոչ/    |        |ստորա-   |

|          |ուղարկ-|ստորա- |       |       |       |        |գրու-    |

|          |վել    |գրու-  |       |       |       |        |թյունը   |

|          |       |թյունը |       |       |       |        |         |

|__________|_______|_______|_______|_______|_______|________|_________|

|    1     |  2    |   3   |  4    |  5    | 6     |   7    |    8    |

|__________|_______|_______|_______|_______|_______|________|_________|

|__________|_______|_______|_______|_______|_______|________|_________|

|__________|_______|_______|_______|_______|_______|________|_________|

|__________|_______|_______|_______|_______|_______|________|_________|

|__________|_______|_______|_______|_______|_______|________|_________|

._____________________________________________________________________.

դարձերեսը

Ձև N 8

չափսը 11 x 15

.___________________________________________________________.

|                        ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՔԱՐՏ                    |

|                 ոստիկանության նախկին ծառայողի             |

|                                                           |

|1. Ազգանուն______________________________________________  |

|2. Անուն և  հայրանուն ___________________________________  |

|3. Ծննդյան թիվ _________ 4. Ծննդավայրը __________________  |

|5. Երբվանից է ծառայում /աշխ./ ոստ-ում ___________________  |

|6. Վերջին աշխատավայրը ___________________________________  |

|7. Պաշտոնը ______________________________________________  |

|8. Կոչումը ______________________________________________  |

|                                                           |

|                                                           |

|                        Արխիվային համար                    |

|                                                           |

.___________________________________________________________.

դարձերեսը

.___________________________________________________________.

|9. Ազատված է ՀՀ ոստիկանությունից «___» _______ 20 թ.       |

|թիվ __________ հրամանով                                    |

|                                                           |

|10. Ազատման պատճառը _____________________________________  |

|_________________________________________________________  |

|_________________________________________________________  |

|  /քարտը լրացնող անձի պաշտոնը, կոչումը, ստորագրությունը,   |

|                     ազգանունը/                            |

|                                                           |

|«___» _______ 20 թ.                                        |

|                                                           |

|Ինֆորմացիոն կենտրոնի նշումներ                              |

|_________________________________________________________  |

|_________________________________________________________  |

.___________________________________________________________.

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
04.12.2012
N 18-Ն
Հրաման