Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ԻՑ ՄԵՂՐԻ ԵՎ ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ԻՑ ՄԵՂՐԻ ԵՎ ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑ ...

 

 

041.0033.210113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունվարի 2013 թվականի N 33-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵՂՐԻ ԵՎ ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետի դրույթներով` Եվրամիության երկրներ մեղրի և մեղվաբուծական արտադրանքի արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից մեղրի, մեղվաբուծական մթերքների` Եվրամիության երկրներ արտահանման գործընթացը կանոնակարգող միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունից մեղրի և մեղվաբուծական մթերքների` Եվրամիության երկրներ արտահանման գործառույթները համակարգում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի հունվարի 21-ի

N 33-Ա որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵՂՐԻ ԵՎ ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ` ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառումը                      |Վերջնա-  |Պատասխանատու կառույցը|

|ը/կ|                                 |ժամկետը  |                     |

|___|_________________________________|_________|_____________________|

|1. |Մեղրի և  մեղվաբուծական մթերքների |2013թ.   |ՀՀ գյուղատնտեսության |

|   |նմուշառում                       |հունվարի |նախարարության        |

|   |                                 |երրորդ   |սննդամթերքի          |

|   |                                 |տասնօրյակ|անվտանգության պետական|

|   |                                 |         |ծառայություն         |

|___|_________________________________|_________|_____________________|

|2. |Փորձարկման լաբորատորիաների կողմից|2013թ.   |ՀՀ գյուղատնտեսության |

|   |փորձաքննության անցկացում` ըստ ԵՄ |փետրվարի |նախարարության        |

|   |փորձարկման ռեֆերենս մեթոդների    |երկրորդ  |սննդամթերքի          |

|   |պահանջի                          |տասնօրյակ|անվտանգության պետական|

|   |                                 |         |ծառայություն         |

|___|_________________________________|_________|_____________________|

|3. |Մնացորդային պլանի կազմում և      |2013թ.   |ՀՀ գյուղատնտեսության |

|   |հաստատում                        |փետրվարի |նախարարության        |

|   |                                 |երրորդ   |սննդամթերքի          |

|   |                                 |տասնօրյակ|անվտանգության պետական|

|   |                                 |         |ծառայություն         |

|___|_________________________________|_________|_____________________|

|4. |Հարցաթերթի լրացում               |2013թ.   |ՀՀ գյուղատնտեսության |

|   |                                 |մարտի    |նախարարության        |

|   |                                 |առաջին   |սննդամթերքի          |

|   |                                 |տասնօրյակ|անվտանգության պետական|

|   |                                 |         |ծառայություն         |

|___|_________________________________|_________|_____________________|

|5. |Եվրոպական հանձնաժողով պաշտոնական |2013թ.   |ՀՀ գյուղատնտեսության |

|   |դիմումի ներկայացում              |մարտի    |նախարարություն       |

|   |                                 |երկրորդ  |                     |

|   |                                 |տասնօրյակ|                     |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.01.2013
N 33-Ա
Որոշում