Սեղմել Esc փակելու համար:
«MED A.KGMBH» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«MED A.KGMBH» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0034.210113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունվարի 2013 թվականի N 34-Ա

 

«MED A.KGmbH» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող գույքը (այսուհետ` գույք)` համաձայն NN 1 և 2 հավելվածների, 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել «MED A.KGmbH» ընկերությանը (այսուհետ` վարձակալ):

2. Սահմանել, որ`

1) վարձակալության տրամադրվող գույքի տարեկան վարձավճարն առաջիկա 7 տարիների համար կազմում է 1 մլն դրամ, որից հետո վարձավճարը կհաշվարկվի տվյալ պահին գործող կարգին համապատասխան.

2) վարձակալությունից գոյացած վարձավճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «MED A.KGmbH» ընկերության հետ վարձակալության պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ`

1) վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում ներկայացված գործարար ծրագրին համապատասխան կազմակերպել մեծ տարողության մեքենաների (ավտոբուսների) արտադրություն` 7 տարվա ընթացքում ներդնելով 7 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.

2) վարձակալը պարտավոր է յուրաքանչյուր տարի իր կողմից կատարված ներդրումները հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն.

3) վարձակալն ունի վարձակալած գույքը գնելու նախապատվության իրավունք.

4) վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվելու են վարձակալի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի հունվարի 16-ի

N 34-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

.____________________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը  |Ընդհա-  |Սկզբնական |Մնացորդային|Սեփականության|

|ը/կ|                  |նուր    |արժեքը    |արժեքը     |իրավունքի    |

|   |                  |մակերեսը|(դրամ)    |(դրամ)     |պետական      |

|   |                  |(քառ. մ)|          |           |գրանցման     |

|   |                  |        |          |           |համարը       |

|___|__________________|________|__________|___________|_____________|

|1. |Վարչական շենք N 1 |  471.22| 4252500.0|  333094.75|19.06.2008 թ.|

|   |                  |        |          |           |N 235695     |

|___|__________________|________|__________|___________|_____________|

|2. |Դիսպետչերական շենք|   145.2|  941250.0|  110871.13|19.06.2008 թ.|

|   |                  |        |          |           |N 235695     |

|___|__________________|________|__________|___________|_____________|

|3. |Էլեկտրիկի տնակ    |   10.14|   67500.0|    9369.25|19.06.2008 թ.|

|   |                  |        |          |           |N 235695     |

|___|__________________|________|__________|___________|_____________|

|4. |Ավտոդողերի        |   11.5 |   75000.0|   10325.50|19.06.2008 թ.|

|   |նորոգման կետ և    |        |          |           |N 235695     |

|   |սանհանգույց       |        |          |           |             |

|___|__________________|________|__________|___________|_____________|

|5. |Քարե պահեստ       |   31.36|   55200.0|    7611.00|19.06.2008 թ.|

|   |                  |        |          |           |N 235695     |

|___|__________________|________|__________|___________|_____________|

|6. |Նորոգման          | 3687.62|13631250.0| 1067736.13|19.06.2008 թ.|

|   |արհեստանոց        |        |          |           |N 235695     |

|___|__________________|________|__________|___________|_____________|

|7. |Երկաթբետոնե       |    -   | 1258500.0|  167808.75|19.06.2008 թ.|

|   |ցանկապատ          |        |          |           |N 235695     |

|___|__________________|________|__________|___________|_____________|

|8. |Ավտոմեքենաների    |  495.32|  912000.0|  121600.00|19.06.2008 թ.|

|   |լվացման տեղամաս   |        |          |           |N 235695     |

|___|__________________|________|__________|___________|_____________|

|9. |Դիզելային         |    24.5|  129000.0|   17195.50|19.06.2008 թ.|

|   |գեներատորի տեղամաս|        |          |           |N 235695     |

|___|__________________|________|__________|___________|_____________|

|10.|Տնտեսական         |  1062.8|  198750.0|   27408.38|19.06.2008 թ.|

|   |մասնաշենք         |        |          |           |N 235695     |

|___|__________________|________|__________|___________|_____________|

|11.|Դիզելային վառելիքի|    27.7|   21000.0|     -     |19.06.2008 թ.|

|   |զտիչ տեղամաս`     |        |          |           |N 235695     |

|   |քարից             |        |          |           |             |

|___|__________________|________|__________|___________|_____________|

|12.|Ավտոմեքենաների    |    18.9| 2299495.0|  337361.94|19.06.2008 թ.|

|   |լիցքավորման կայանի|        |          |           |N 235695     |

|   |շենք              |        |          |           |             |

|___|__________________|________|__________|___________|_____________|

|13.|Ճաշարան` ալյումինե|        | 2131500.0|  166961.25|19.06.2008 թ.|

|   |կառուցվածքներից   |        |          |           |N 235695     |

|___|__________________|        |__________|___________|_____________|

|14.|Խանութ` ալյումինե |  220.14|   85000.0|    4923.00|19.06.2008 թ.|

|   |կառուցվածքներից   |        |          |           |N 235695     |

|___|__________________|        |__________|___________|_____________|

|15.|Մետաղյա տաղավար   |        |   69000.0|      -    |19.06.2008 թ.|

|   |                  |        |          |           |N 235695     |

.____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հունվարի 16-ի

N 34-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը                      |Գույքա- |Սկզբնական|Մնացոր-|

|ը/կ|                                      |յին     |արժեքը   |դային  |

|   |                                      |համարը  |(դրամ)   |արժեքը |

|   |                                      |        |         |(դրամ) |

|___|______________________________________|________|_________|_______|

|1. |Արտաքին լուսավորության ցանց           |41010073| 669675.0|    -  |

|___|______________________________________|________|_________|_______|

|2. |Էլ. Տելֆեր S-1,5                      |41010074|  62620.0|    -  |

|___|______________________________________|________|_________|_______|

|3. |Էլ. Տելֆեր` ամբարձիչի համակարգով S-2,5|41010075| 120850.0|    -  |

|___|______________________________________|________|_________|_______|

|4. |Ամբարձիչ ԷՏ-2,0                       |41010076|  62620.0|    -  |

|___|______________________________________|________|_________|_______|

|5. |Ամբարձիչ ԷՏ-2,0                       |41010077|  62620.0|    -  |

|___|______________________________________|________|_________|_______|

|6. |Էլ. Տելֆեր` ամբարձիչի համակարգով      |41010078|  82000.0|    -  |

|___|______________________________________|________|_________|_______|

|7. |Էլ. Տելֆեր` ամբարձիչի համակարգով      |41010079|  87240.0|    -  |

|___|______________________________________|________|_________|_______|

|8. |Էլ. Տրանսֆորմատոր 320 կՎտ             |41010080|  28425.0|    -  |

|___|______________________________________|________|_________|_______|

|9. |Էլ. Պոմպ-83                           |41010081|  14325.0|    -  |

|___|______________________________________|________|_________|_______|

|10.|Դիզելային վառելիքի զտիչ (սեպարատոր)   |41010083|  22800.0|    -  |

|   |ՍՂ-ՅԱ                                 |        |         |       |

|___|______________________________________|________|_________|_______|

|11.|Տրանսֆորմատորային                     |91010107| 157500.0|    -  |

|   |ենթակայան 6 X 4                       |        |         |       |

|___|______________________________________|________|_________|_______|

|12.|Տաք ջրի տարողություն                  |91010108|  90000.0|    -  |

|   |V-5 խոր. Մ                            |        |         |       |

|___|______________________________________|________|_________|_______|

|13.|Մետաղյա ֆերմա` ջրի տարողության հենման |91010111| 157500.0|    -  |

|   |համար                                 |        |         |       |

|___|______________________________________|________|_________|_______|

|14.|Դիզելային վառելիքի տարողություն       |91010112| 429600.0|    -  |

|   |(խորքային)                            |        |         |       |

|___|______________________________________|________|_________|_______|

|15.|Սառը ջրի տարողություն                 |91010120| 112600.0|    -  |

|   |V-25 խոր. Մ                           |        |         |       |

|___|______________________________________|________|_________|_______|

|16.|Յուղի տարողություն                    |91010121|  88340.0|    -  |

|   |V-24,6 խոր. Մ                         |        |         |       |

|___|______________________________________|________|_________|_______|

|17.|Մետաղյա ցանկապատ                      |21010011|  28715.0|    -  |

|___|______________________________________|________|_________|_______|

|18.|Մեխանիկական դարպասներ                 |21010012|  78750.0|    -  |

|___|______________________________________|________|_________|_______|

|19.|Կոյուղու ցանց d-200 մմ                |21010006| 446250.0|    -  |

|___|______________________________________|________|_________|_______|

|20.|Ջրատար ցանց d-100 մմ                  |21010007| 153750.0|    -  |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.01.2013
N 34-Ա
Որոշում