040.0041.240113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունվարի 2013 թվականի N 41-Ա
«ԵՐԵՎԱՆ ԻՄ ՍԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` Կոնդ թաղամասում, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարակից տարածքում 1005.0 քառ. մետր մակերեսով, 401.000.000 դրամ արժեք ունեցող հողամասը «Երևան իմ սեր» հիմնադրամին նվիրաբերելուն` բարեգործական ծրագրի իրականացման նպատակով` որպես պետություն-մասնավոր համագործակցություն:
2. Սահմանել, որ հողամասը կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 17-ի N Մ-490-Ա որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրի շրջանակներում, Երևանի ճարտարապետությանը համահունչ երեք ցածրահարկ շենքերի կառուցման նպատակով և դրանք իրենց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին «Երևան իմ սեր» հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագրի սահմանված կարգով կնքումը` պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է կատարվեն «Երևան իմ սեր» հիմնադրամի միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ