ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
13 դեկտեմբերի 2012 թվականի N 50
13. «ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՏԱՐՐԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման և մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված տարրերի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարբերական զեկույցին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել զեկույցի անգլերեն թարգմանությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թ. դեկտեմբերի 13-ի նիստի
N 50 արձանագրային որոշման
ԶԵԿՈՒՅՑ «ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՏԱՐՐԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՁԵՎԱԹՈՒՂԹ ICH-10
Այս փաստաթուղթը հասանելի է հետևյալ ինտերնետ կայքում.
http://www.unesco.org/culture/ich/en/forms/
Զեկուցման պարտավորության ընդհանուր նկարագիր
1. Անդամ պետությունները պետք է Հանձնաժողովին պարբերաբար ներկայացնեն`
ա. Զեկույց ազգային մակարդակում Կոնվենցիան իրականացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին, որը պետք է ներառի տեղեկույթ իր տարածքում առկա ոչ նյութական մշակութային ժառանգության բոլոր այն տարրերի ընթացիկ կարգավիճակի մասին, որոնք ներառված են Ներկայացուցչական ցուցակում,
բ. Զեկույցներ իր տարածքում առկա ոչ նյութական մշակութային ժառանգության բոլոր այն տարրերի ընթացիկ կարգավիճակի մասին, որոնք ներառված են Հրատապ պահպանության ցուցակում,
2. Ազգային մակարդակում Կոնվենցիան կիրարկելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին (Ձևաթուղթ ICH-10) զեկույցները պետք է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ նախքան դեկտեմբերի 15-ը կամ այդ օրը` վեց տարի հետո այն թվականից, երբ անդամ պետությունը ներկայացրել է իր փաստաթուղթը վավերացման, ընդունման կամ հաստատման համար, և դրանից հետո յուրաքանչյուր վեց տարին մեկ:
3. Կոնվենցիայի ոչ անդամ պետությունը, որն իր տարածքում ունի հռչակված Գլուխգործոցներ, որոնք ներառված են Ներկայացուցչական ցանկում և որը համաձայնվել է ընդունել դրան առնչվող իրավունքներն ու պարտականությունները, պետք է այդ տարրերի մասին զեկույց ներկայացնի 2014 թվականին և դրանից հետո յուրաքանչյուր վեց տարին մեկ: Նրանք պետք է այդ նպատակի համար օգտագործեն ICH-10 ձևաթղթի Ա, Գ և Դ բաժինները:
Զեկույցների ստացումը և դրանց մշակումը
4. Պետությունները պետք է զեկույցները ներկայացնեն անգլերեն կամ ֆրանսերեն լեզվով, որոնք Հանձնաժողովի աշխատանքային լեզուներն են` օգտագործելով այդ նպատակի համար մշակված ICH-10 ձևաթուղթը:
Պետություններին խրախուսում ենք, հնարավորության դեպքում, զեկույցները ներկայացնել երկու լեզուներով: Ստորագրված բնօրինակ/ներ/ը պետք է ուղարկել հետևյալ հասցեով.
UNESCO Intangible Cultural Heritage Section
Cultural Sector
1, rue Miollis
75732 Paris Cedex 15
France
Հեռ. +33 (0) 1 45 68 43 95
Էլ. փոստ [email protected]
Ֆաքս +33 (0) 1 45 68 57 52 (միայն նամակագրության համար, այլ ոչ զեկույցների)
Հնարավորության դեպքում, պետք է նաև ուղարկել զեկույցների էլեկտրոնային տարբերակը, CD-ROM-ով կամ ինտերնետով: Դրանք պետք է լինեն ստանդարտ .rtf կամ .doc ֆորմատով, տառաչափը 10 կամ ավելի:
5. Զեկույցի վերջում պետք է լինի այն պաշտոնյայի ստորագրության բնօրինակը, ով պետության կողմից լիազորված է:
6. Երբ պետություններից զեկույցները ստացվում են, Քարտուղարությունը գրանցում է դրանք, ստացական ուղարկում պետություններին և ստուգում դրանց ամբողջականությունը: Եթե զեկույցներն ամբողջական չեն (այսինքն, եթե դրանց մեջ ներառված չէ բավական տեղեկություն, որը հնարավորություն կտա Հանձնաժողովին հաշվի առնել դրանք), ապա Քարտուղարությունն Անդամ պետությանը խորհրդատվություն կտրամադրի, թե ինչպես լրացնել այն:
7. Մինչև իր յուրաքանչյուր հերթական նստաշրջան, Քարտուղարությունը Հանձնաժողովին փոխանցում է ստացված բոլոր զեկույցների ընդհանուր նկարագիրը: Զեկույցները և դրանց ընդհանուր նկարագիրը տրվում է նաև անդամ պետություններին որպես տեղեկություն:
8. Հանձնաժողովի կողմից զեկույցների քննարկման նստաշրջանից հետո այդ զեկույցները հասանելի են դարձվում հանրությանը որպես տեղեկություն, եթե բացառիկ դեպքերում Հանձնաժողովի կողմից այլ բան նախատեսված չէ:
9. Իրենց զեկույցներում անդամ պետությունները պետք է նկարագրեն, բացատրեն կամ ցուցադրեն, ինչպես պահանջում է ձևաթղթի յուրաքանչյուր մաս, այլ ոչ թե պարզապես հայտարարեն կամ հավաստեն: Դեկլարատիվ հայտարարությունները պետք է լուրջ հիմնավորվեն ապացույցներով և բացատրություններով:
10. Յուրաքանչյուր կետի ներքո տեղեկություն տրամադրելիս, եթե այդ կետի համար առանձնահատուկ տեղեկություն հասանելի չէ, տեղեկության հայթայթման համար ձեռնարկած ցանկացած նախաձեռնություն և յուրաքանչյուր հանդիպած բարդություն անհրաժեշտ է հատկանշել և նկարագրել:
._____________________________________________________________________.
|Զեկույց ներկայացնող անդամ պետություններ | |
| | |
|Կոնվենցիայի իրականացման և Մարդկության Ոչ |Լրացրեք այս ICH-10 |
|նյութական մշակութային ժառանգության |ձևաթուղթը |
|Ներկայացուցչական ցանկում ներառված տարրերի | |
|կարգավիճակի մասին | |
| | |
|Հրատապ պահպանության կարիք ունեցող Ոչ |Մի օգտագործեք այս |
|նյութական մշակութային ժառանգության ցանկում |ձևաթուղթը, խնդրում ենք|
|ներառված տարրի կարգավիճակի մասին |լրացնել ICH-11 |
| |ձևաթուղթը |
._____________________________________________________________________.
ՁԵՎԱԹՈՒՂԹ ICH-10 ԶԵԿՈՒՅՑ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՏԱՐՐԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ICH-10 ձևաթուղթն ունի չորս մաս.
Ա. Տիտղոսաթերթիկ,
Բ. Ազգային մակարդակում Կոնվենցիայի կիրարկման համար ձեռնարկված նախաձեռնություններ,
Գ. Ներկայացուցչական ցանկում ներառված տարրերի կարգավիճակը,
Դ. Պետության կողմից ստորագրություն:
Անդամ պետությունները պետք է լրացնեն բոլոր չորս մասերը: Կոնվենցիայի ոչ անդամ պետությունները, որոնք զեկուցում են 2008 թվականին Ներկայացուցչական ցանկում ներառած ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի կարգավիճակի մասին, պետք է լրացնեն Ա. Գ. և Դ. մասերը, բայց կարող են նաև զեկուցել ձեռնարկված միջոցների մասին Բ. մասում:
Ա. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹԻԿ
Ա. 1. Այս զեկույցը ներկայացնող պետությունը
Կոնվենցիայի ոչ անդամ պետությունը, որը զեկուցում է Ներկայացուցչական ցանկում ներառված տարրի մասին, պետք է նշի պետության անունը և գրի «Կոնվենցիայի ոչ անդամ պետություն»:
Հայաստանի Հանրապետություն
Ա. 2. Փաստաթուղթը վավերացման, ընդունման, հաստատման կամ գրանցման հանձնելու ամսաթիվը
Այս տեղեկությունը հասանելի է առցանց www.unesco.org/culture/ich կայքում
18/05/2006
Ա. 3. Հրատապ պահպանման ցանկում ներառված տարրեր, եթե այդպիսիք կան
Խնդրում ենք թվարկել ձեր երկրի բոլոր տարրերը, որոնք ներառված են Հրատապ պահպանման ցանկում` նշելով ներառման տարին: Բազմազգ տարրերի համար խնդրում ենք նշել մյուս պետությունների անունները:
Կիրառելի չէ
Ա. 4. Ներկայացուցչական ցանկում ներառված տարրեր, եթե այդպիսիք կան
Խնդրում ենք թվարկել ձեր երկրի բոլոր տարրերը, որոնք ներառված են Ներկայացուցչական ցանկում, նշելով ներառման տարին. բազմազգ տարրերի համար, խնդրում ենք նշել մյուս պետությունների անունը:
Duduk and its music
Inscribed in 2008 (3.COM) on the Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity (originally proclaimed in 2005)
Armenian cross-stones art. Symbolism and craftsmanship of Khachkars
Inscribed in 2010 (5.COM) on the Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity
Ա. 5. Ընտրված ծրագրեր, նախագծեր և միջոցառումներ, որոնք լավագույնս արտացոլում են Կոնվենցիայի սկզբունքները և խնդիրները, եթե այդպիսիք կան
Խնդրում ենք թվարկել Հանձնաժողովի կողմից ընտրված ձեր երկրի բոլոր ծրագրերը, նախագծերը և միջոցառումները 18-րդ հոդված ներքո աջակցման համար` նշելով ընտրման տարին: Բազմազգ ծրագրերի համար խնդրում ենք նշել նաև մյուս պետությունների անունները:
Կիրառելի չէ:
Ա. 6. Զեկույցի հակիրճ բովանդակություն
Խնդրում ենք ներկայացնել զեկույցի հակիրճ բովանդակությունը, որն ընթերցողներին հնարավորություն կտա հասկանալ Կոնվենցիայի իրականացման համար ազգային մակարդակում ձեռնարկված միջոցառումների ընդհանուր կարգավիճակը:
Չպետք է գերազանցի 500 բառը
Զեկույցը ներկայացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի կիրարկման, պետական պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը:
Տիտղոսաթերթի վրա ներկայացված են զեկույցը ներկայացնող պետության անվանումը, նրա կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին 2003 թվականի կոնվենցիայի վավերացման տարեթվի, պետության տարածքում առկա այն տարրերի անվանումները, որոնք ներառված են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Զեկույցի «Բ» բաժնում հանգամանալից ներկայացված են ՀՀ-ում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բնագավառում իրականացված իրավական, վարչական, մշակութային միջոցառումները, տրամադրված է անհրաժեշտ տեղեկույթ` դրանց կատարման համար պատասխանատու հաստատությունների վերաբերյալ: Ներկայացված է նաև տեղեկույթ այս բնագավառում տարածաշրջանային կենտրոնների աշխատանքներին մասնակցության, իրականացված երկկողմ ծրագրերի վերաբերյալ:
Զեկույցի «Գ» բաժնում ներկայացված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված «Դուդուկի երաժշտություն» և «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը» տարրերի կարգավիճակի վերաբերյալ տեղեկույթ:
Բ. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Ամբողջ Բ կետում «միջոցառումներ» ասելով նկատի ունենք համապատասխան իրավական, տեխնիկական, վարչական և ֆինանսական միջոցառումները, որոնք ձեռնարկվել կամ խթանվել են պետության կողմից, նախաձեռնվել քաղաքացիական հասարակության կողմից, ներառյալ համայնքները, մարդկանց խմբերը, անհրաժեշտության դեպքում նաև անհատները: Պետությունը պետք է ըստ անհրաժեշտության` նկարագրի իր գործադրած ջանքերը ապահովելու համար այն համայնքների, մարդկանց խմբերի և անհատների ամենալայն հնարավոր մասնակցությունը, ովքեր ստեղծում, պահպանում և փոխանցում են ոչ նյութական մշակութային ժառանգությունը, և նրանց ակտիվորեն ներառի դրա կառավարման գործում (Կոնվենցիայի Հոդված 15):
Բ. 1. Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ինստիտուցիոնալ կարողությունները
Զեկույց ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ, ինչպես նկարագրված է Կոնվենցիայի 13-րդ հոդվածում և Աշխատանքային դիրեկտիվների 99-րդ պարբերությունում:
Բ. 1ա Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կոմպետենտ/իրավասու մարմիններ
Յուրաքանչյուր պետություն պետք է նշանակի երկրի տարածքում առկա ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մեկ կամ ավելի իրավասու մարմիններ (Հոդված 13): Խնդրում ենք նշել այդպիսի մարմին կամ մարմիններ և տալ նրանց ամբողջական կոնտակտային տվյալները:
ՀՀ մշակույթի նախարարություն, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, հեռ.` (+374 10) 52 93 49, fax (+374 10) 52 39 22, E-mail: [email protected], www.mincult.am;
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, հեռ. (+374 10) 52 66 02, fax (+374 10) 52 73 43, E-mail: [email protected], www.edu.am;
ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ, Երևան 0025, Չարենցի 15, հեռ./ֆաքս (+37410) 55 68 96, E-mail [email protected], [email protected]
ՀՀ ԳԱԱ «Արվեստի ինստիտուտ» ՊՈԱԿ, Երևան 0019, Մարշալ Բաղրամյան 24, հեռ. (+37410) 58 37 02, E-mail: [email protected],
«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ, Երևան, Սայաթ-Նովայի 1 ա, հեռ.` (+374 10) 58 11 64; Fax: (374 10) 56 35 40, E-mail: [email protected]
«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ, Երևան 0010, Հանրապետության հրապարակ 4, հեռ. (+37410) 52 06 91, Ֆաքս: (+37410) 565322, http://www.historymuseum.am, E-mail: [email protected], [email protected]
«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ, Երևան 0001, Աբովյան 64, հեռ.` (+374 10) 56 93 83, www.folkartmuseum.am, e-mail [email protected]
«Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» ՊՈԱԿ, 0915, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Արաքս, հեռ.` (+374 237) 6 99 97, [email protected]
Բ. 1բ Ոչ նյութական մշակութային ժառանգության կառավարման ոլորտում ուսուցում ապահովող հաստատություններ
Նշեք պետության կողմից ստեղծված, խթանված կամ ամրապնդված ցանկացած նման հաստատության անուն և տվեք նրանց ամբողջական կոնտակտային տվյալները
Հայաստանի Հանրապետությունում ոչ նյութական մշակութային ժառանգության կառավարման ոլորտում ֆորմալ կրթություն են ապահովում մի շարք պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնց մեջ ամենածավալուն աշխատանքներն իրականացնում են ներքոհիշյալ կրթական կառույցները:
Երևանի պետական համալսարան
Հասցե` ք. Երևան, Ալեք Մանուկյան 1
Հեռ.` (+37410) 555 240, Fax:(37410) 554 641
E-mail:[email protected] www.ysu.am
Ոչ նյութական մշակութային ժառանգության տեսական ուսուցման գործընթացն ապահովում են համալսարանի Հայոց պատմության ֆակուլտետը` ներառյալ Հնագիտության և ազգագրության ամբիոնը, Հայ արվեստի պատմության և տեսության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը և Մշակութաբանության բաժինը` որպես պատմության ֆակուլտետի առանձին ստորաբաժանում, Հայ բանասիրության ֆակուլտետը: ՈՒսուցումն ունի երկաստիճան համակարգ` բակալավրիատ և մագիստրատուրա: Հայոց պատմության առարկան դասավանդվում է ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում: Պատմության ֆակուլտետում, մասնավորապես մագիստրատուրայի բաժնում կազմակերպվում են մասնագիտական մի շարք դասընթացներ և անցկացվում սեմինարներ` նվիրված հայոց պատմության առավել կարևոր հիմնախնդիրներին: Ամբիոնի անդամները մշտապես մասնակցում են համալսարանական, հանրապետական ու միջազգային գիտաժողովներին` հայոց պատմության այլևայլ հիմնահարցերին նվիրված զեկուցումներով: Ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվում են նաև գիտական բանավեճեր հայագիտական տարբեր հարցերի շուրջ: Հայոց պատմության ամբիոնը հայագետ-պատմաբանների պատրաստման հիմնական կենտրոններից է, որի ասպիրանտուրայում ներկայում սովորում է առկա և հեռակա ուսուցման գծով 14 մարդ:
Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը հիմնադրման օրից արվեստաբանության բաժնի ուսանողների համար կազմակերպում է հայ արվեստի պատմություն, ճարտարապետություն, կիրառական արվեստ, թանգարանագիտություն, երաժշտության, թատրոնի, կինոյի պատմություն և համաշխարհային արվեստի պատմություն առարկաների դասավանդումը: Դասախոսություններն ընթանում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Հնագիտության և ազգագրության ամբիոնը կազմակերպում է հայ հնագիտության և ազգագրության, արդի ազգաբանության առարկաների դասավանդում: Ամբիոնն այժմ ունի չորս ասպիրանտ և հայցորդ հեռակա ուսուցմամբ: Հաջողությամբ իրականացնում է դաշտային հնագիտաազգագրական պրակտիկա պատմության ֆակուլտետի բոլոր բաժինների առաջին կուրսերի ուսանողների համար:
Մշակութաբանության բաժինը սկզբում ուներ միայն բակալավրիատ, իսկ 2006-2007 ուս. տարում բացվել է նաև մագիստրատուրա: Բաժինը մասնագետներ է պատրաստում մշակութաբանություն, մշակույթի տեսություն և պատմություն, մշակութային քաղաքականություն և ժամանակակից մշակութային գործընթացներ, պատմության և մշակութաբանության դասավանդում մասնագիտությունների գծով: Սկսած 2009 թ.-ից կազմակերպում է «Մշակույթը, պատմությունը և արդիականությունը» խորագրով մշակութաբանական ուսանողական ամենամյա կոնֆերանս, որտեղ զեկուցումներով հանդես են գալիս մշակութաբանության բաժնի բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները: Զեկուցումների քննարկմանը մասնակցում են մշակութաբանության ամբիոնի դասախոսները, ինչպես նաև հրավիրյալ փորձագետներ: Այժմ ընթանում են երրորդ` արդեն միջբուհական գիտաժողովի նախապատրաստական աշխատանքները: Զեկուցումները լույս են տեսնում առանձին գրքույկի տեսքով:
Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետում ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերին առնչվող ուսուցումն իրականացվում է Հայոց լեզվի և հայ գրականության ամբիոնների միջոցով: Հայոց լեզվի ամբիոնը ապահովում է ժամանակակից արևելահայերենի և արևմտահայերենի հնչյունաբանությանը, բառագիտությանը և քերականությանը վերաբերող հարցերի ուսումնասիրումն ու ուսուցումը: Հայ գրականության ամբիոնն իրականացնում է «Հայ ժողովրդական բանահյուսություն», «Հայ և ընդհանուր դիցաբանություն», «Հայ երգիծաբանություն», «Հայ պոեմի արվեստ» և «Սասնա ծռեր» էպոս» առարկաների դասավանդում: Այս բոլոր ճյուղերի վերաբերյալ գրվել ու գրվում են մենագրություններ ու հոդվածներ, դասագրքեր ու ձեռնարկներ, կարդացվում են զեկուցումներ: Ամբիոններն ունեն ասպիրանտներ և հայցորդներ, որոնք կատարում են հայոց լեզվի, հայ բանահյուսության և բանագիտության տարբեր հարցերին վերաբերող գիտական ուսումնասիրություններ:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ պողոտա 17
Հեռ.` (+37410) 59 70 01
www.armspu.am; www.hayadaran.com/company/armspu.htm
Համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետը պատրաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության դեկորատիվ-կիրառական, գեղարվեստական արհեստագործության և ստեղծագործության կիրառման հմտություններին տիրապետող մասնագետներ:
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և կառավարման ոլորտի, ազգային կատարողական արվեստի մասնագետներ է պատրաստում համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանագիտության և հուշարձանագիտության և պարարվեստի ամբիոնները:
Համալսարանն ուսուցումը կազմակերպում է երկաստիճան համակարգով` բակալավրիատ և մագիստրատուրա:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովայի 1 ա
Հեռ.` (+374 10) 58 11 64; Fax: (374 10) 56 35 40
E-mail: [email protected]
Ոչ նյութական մշակութային ժառանգության ժողովրդական երաժշտարվեստի, երգարվեստի և նվագարանային երաժշտության բնագավառի մասնագետների պատրաստումն ապահովում է կոնսերվատորիայի երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնը, որն իրականացնում է նաև տվյալ ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքներ, վարում է մատենագիտական շտեմարան և ունի տարբեր տարիների գիտարշավների արդյունքում հավաքված արխիվ` բաղկացած բնագիր նյութերից:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա
Հասցե` ք. Երևան, Իսահակյան 36
Հեռ.` (+37410) 56 07 26
http://www.yafa.am
E-mail: [email protected], [email protected]
Ակադեմիան ոչ նյութական մշակութային ժառանգության ուսուցմանն անդրադառնում է քանդակագործության ֆակուլտետի «դիցաբանություն» և «խաչքարի տեխնիկա» առարկաների միջոցով, իսկ Կիրառական արվեստի ֆակուլտետը պատրաստում է խեցեգործության և գորգարվեստի գծով մասնագետներ: ՈՒսուցումն իրականացվում է երկաստիճան համակարգով` բակալավրիատ և մագիստրատուրա:
Բ. 1գ. Ոչ նյութական մշակութային ժառանգության փաստաթղթերով զբաղվող հաստատություններ
Նշեք պետության կողմից ստեղծված ցանկացած նման հաստատությունների անուններ և տվեք նրանց ամբողջական կոնտակտային տվյալները, նկարագրեք պետության կողմից ձեռնարկված ցանկացած միջոցառում այդ հաստատությունների մատչելիությունը հեշտացնելու ուղղությամբ:
ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ փաստաթղթերն ու այլ վավերագրական նյութերը պահպանվում են համապատասխան գիտական և կրթական հաստատություններում, թանգարաններում, ՀՀ պետական արխիվում: Ոչ նյութական մշակութային ժառանգության փաստաթղթերը ոչ նյութական մշակութային տարրերի վերաբերյալ կրողների, ուսումնասիրողների, ականատեսների կողմից գրավոր, տեսագրված, լուսանկարված, ձայնագրված բնօրինակ նյութերն են, վկայագրերը, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի նյութականացված կրիչները:
Նշված նյութերը պահպանելու իրավասություն ունեցող պետական հաստատություններն են`
ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ
Հասցե` ք. Երևան 0025, Չարենցի 15
Հեռ./ֆաքս` (+37410) 55 68 96
E-mail [email protected], [email protected]
ՀՀ ԳԱԱ «Արվեստի ինստիտուտ» ՊՈԱԿ
Հասցե` ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան 24
Հեռ.` (+37410) 58 37 02
E-mail:[email protected],
ՀՀ ԳԱԱ «Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ
Հասցե` ք. Երևան 0002, Գրիգոր Լուսավորիչի 15
Հեռ./ֆաքս` (+374 10) 56 32 54
E-mail; [email protected]
www.http://litinst.sci.am
ՀՀ ԳԱԱ «Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ» ՊՈԱԿ
Հասցե` ք. Երևան 0015, Գրիգոր Լուսավորչի 15,
Հեռ.` (+374 10) 56 53 37
E-mail: [email protected]
www.http://language.sci.am
«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ
Հասցե` ք. Երևան 0001, Աբովյան 64
Հեռ.` (+37410) 56 93 83
E-mail: [email protected]
www.folkartmuseum.am
«Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» ՊՈԱԿ
Հասցե` Արմավիրի մարզ 0915, Արաքս գյուղ
Հեռ.` (+374) 237 6 99 97
E-mail: [email protected]
«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ
Հասցե` ք. Երևան 0010, Հանրապետության հրապարակ 4
Հեռ.` (+374 10) 52 06 91, Fax: (+374 10) 56 53 22
E-mails: [email protected], [email protected]
«Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ,
Հասցե` ք. Երևան 0010, Արամի 1
Հեռ.` (+37410) 58 36 41, Fax: (+37410) 58 16 51
E-mail: [email protected]
www.http://www.gatmuseum.am
«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ
Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովայի 1 ա
Հեռ.` (+374 10) 58 11 64; Fax: (374 10) 56 35 40
E-mail: [email protected]
www.conservatory.am
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ
Հասցե` Երևան 0033, Հրաչյա Քոչարի 5
Հեռ.` (+37410) 22 53 55, Fax: (37410) 26 08 06
E-mail:[email protected]
www.armarchives.am
Նշված հաստատություններն իրենց գործունեությունը կազմակերպում են պետական ֆինանսավորման միջոցով` յուրաքանչյուր տարվա բյուջեում ներկայացնելով նախատեսվող ծրագրերը:
Պետական գիտական հաստատությունները ոլորտում հետազոտական աշխատանքները կազմակերպում են ոչ նյութական մշակութային ժառանգության կրող համայնքների, խմբերի և անհատների հետ համագործակցության միջոցով: Ժառանգության տարրերի ուսումնասիրման, նույնականացման, նոր նյութերի հայտնաբերման, գրանցման, հաշվառման նպատակով իրականացնում են պարբերական գիտարշավներ, հավաքված նյութերը վերծանվում են, փաստաթղթավորվում, բնագրերն արխիվացվում են: Հանրայնացումն իրականացվում է համապատասխան գիտական աշխատությունների և հոդվածների տպագրման միջոցով: 2007 թվականից գիտական հաստատությունները, թանգարանները, ազգային արխիվը զգալի աշխատանքներ են իրականացնում իրենց մոտ պահպանվող նյութերի թվայնացման ուղղությամբ: Միաժամանակ ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ սկսած 1958 թվականից յուրաքանչյուր տարի 3 համար պարբերականությամբ հրատարակվում է «Պատմաբանասիրական հանդեսը»: 2012 թվականից հանդեսի թվային տարբերակը հասանելի է նաև համացանցում` http://www.globalarmenianheritage-adic.fr/0hh/6hpj/0000 year.htm հասցեով: Կայքում կարելի է ծանոթանալ հայ ժողովրդի և ՀՀ տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների ավանդական մշակույթի վերաբերյալ գիտական ուսումնասիրություններին, դրանց դրսևորման ձևերի մանրամասն նկարագրություններին:
Հանրապետությունում գործում են շուրջ 30 պատմական և 10 երկրագիտական պետական թանգարաններ, որոնք իրականացնում են ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ նյութերի ուսումնասիրություններ, ապահովում են այդ նյութերի փաստաթղթավորումն ու արխիվացումը, առկա նյութերի հիման վրա կազմակերպում են ցուցադրություններ, որոնց հաղորդակցման նպատակով սոցիալական բոլոր խմբերի համար ապահովված են մատչելի պայմաններ: ՀՀ մշակույթի նախարարության համակարգի բոլոր թանգարաններն ունեն վեբ-կայքեր, որոնք ներկայացնում են թանգարանների հիմնական, ժամանակավոր ցուցադրությունները, ֆոնդերում առկա նյութերի բովանդակությունը: Կայքերում տեղադրվում են նաև ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ թվայնացված նյութեր, ինչը հնարավորություն է տալիս հանրությանը ծանոթանալու ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերին, դրանց կիրառման բնագավառներին և դրսևորման ձևերին:
Սարդարապատի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի թանգարանում և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում մշտապես իրականացվում են ոչ նյութական մշակութային ժառանգության ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, կրողների ներգրավվմամբ կազմակերպվում են վարպետության դասեր և ժողովրդական վարպետների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսներ:
Վերը նշված հաստատություններում պահպանվող փաստաթղթերի հիման վրա, ինչպես նաև օգտագործելով ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների ներուժը` հեռուստաընկերությունները և այլ հասարակական կազմակերպություններ պետական աջակցությամբ պատրաստում են ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր բնագավառների վերաբերյալ վավերագրական, ուսուցողական ֆիլմեր և հեռուստահաղորդաշարեր, որոնք ցուցադրվում են հեռուստատեսությամբ, օգտագործվում են բուհերում «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն» առարկայի դասավանդման պրոցեսում:
Կոնվենցիայի արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով պետությունը 2008 թվականից ակտիվ համագործակցում է ոչ նյութական մշակութային ժառանգության կրող համայնքների, խմբերի կողմից ստեղծված և բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ:
Ոլորտում պետության հետ ակտիվ համագործակցությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում հետևյալ հասարակական կազմակերպությունները`
1. «Կրթության աջակցության հիմնադրամ»,
2. «Տոնացույց. ավանդական տոների վերածնունդ»,
3. «Կենաց ծառ»,
4. «Կենաց տուն»,
5. «Սասնա տուն»,
6. «Գավառի առաջադեմ բնագետների միավորում»,
7. «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման»,
8. «Արենի հիմնադրամ»,
9. «Նոյն Արարատյան»,
10. «Մեղրի 1»,
11. «Արեգունի»,
12. «Խաչքարագործության դպրանոց» և այլն:
Բ.2 Ցանկ
Խնդրում ենք զեկուցել ձեր երկրի տարածքում առկա ոչ նյութական մշակութային ժառանգության ինվենտարի կամ ինվենտարների մասին, ինչպես նշված է Կոնվենցիայի 11-րդ և 12-րդ հոդվածներում և Աշխատանքային դիրեկտիվների 98-րդ պարբերությունում: Դուք կարող եք ներառել տեղեկություն հետևյալի մասին.
ա. Յուրաքանչյուր ցանկի և դրա համար պատասխանատու հաստատության անունը,
բ. Ձեր ցանկերը համակարգելու համար կիրառվող կարգավորող սկզբունքները: Օրինակ` ըստ ավանդույթը կրող մարդկանց խմբերի/համայնքների, ըստ ոչ նյութական մշակութային ժառանգության տիրույթների, տարածքային (ազգային, տարածաշրջանային, տեղական) սկզբունքների, և այլն,
գ. Ձեր գույքացուցակում ոչ նյութական մշակութային ժառանգության տարրի ներառման համար կիրառվող չափանիշները,
դ. Արդյոք ձեր գույքացուցակը հաշվի առնում է ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակությունը (օրինակ` անհետացման վտանգի տակ գտնվող և հրատապ պահպանման կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգությունը),
ե. Ցանկ/եր/ի ձևաչափը/մոտեցումը,
զ. Ցանկ /եր/ի թարմացման մեթոդը և հաճախականությունը,
է. ինչ ձևով/միջոցով են համայնքները ներգրավվում այն գործում, թե ինչպես է բացահայտվում և որոշվում այն ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որը պետք է ներառվի Ցանկի մեջ, ինչպես են դրանք նախապատրաստվում և թարմացվում,
ը. համապատասխան հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ոչ նյութական մշակութային ժառանգության բացահայտման և որոշման մեջ:
ՀՀ-ում ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման գործընթացը մեկնարկել է 2008 թվականին: Այդ նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության, արվեստի, լեզվի, գրականության ինստիտուտների, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի պետական համալսարանի, «Տոնացույց. Ավանդական տոների վերածնունդ» Հկ-ի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծեց աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելով ՀՀ-ում առկա ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորման բոլոր բնագավառները` մշակեց յուրաքանչյուր բնագավառի դասակարգման սկզբունքներն ու չափորոշիչները: Կատարված աշխատանքի հիման վրա հրատարակվեց «Ոչ նյութական մշակութային ժառանգություն. Դասակարգումն ու չափորոշիչները» ուսումնամեթոդական ձեռնարկը, որն անվճար կարգով բաժանվեց բոլոր գիտական, կրթական, մշակութային (թանգարաններ, գրադարաններ) հաստատություններին:
2009 թվականին ՀՀ մշակույթի նախարարին կից ստեղծվեց ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով մասնագիտական խորհուրդ, որը համագործակցելով ոլորտում գիտական, կրթական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ` մշակեց և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրեց ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման համար համապատասխան չափորոշիչներ:
Գույքագրման արդյունքում ստեղծվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված ոչ նյութական մշակութային ժառանգության 3 պետական ցանկեր, որոնք ենթակա են պարբերական համալրման: Ցանկերը կազմված են ըստ տարրի կենսունակ լինելու, անհապաղ պաշտպանության կարիք ունենալու և մշակութային տարածքների գույքագրման սկզբունքի:
2010 թ. մարտի 11-ի N 310-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը», որում ընդգրկված են ՀՀ-ում կենսունակ ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերը: Առայժմ ցանկում գրանցված են 19 տարրեր:
Գրանցումն իրականացվում է ըստ հետևյալ չափորոշիչների`
1) արժեքի կամ արժեքների համալիրի ոչ նյութական մշակույթի նշված բնագավառներին պատկանելը`
ա. ժողովրդական բանահյուսություն (լեզուն, բարբառները, խոսվածքները, բանավոր ավանդության բոլոր ձևերը և տեսակները),
բ. ժողովրդական երաժշտարվեստ (ժողովրդական երգարվեստն իր տեսակներով, ժողովրդական նվագարանային երաժշտությունն իր տեսակներով),
գ. ժողովրդական պարարվեստն իր տեսակներով,
դ. ժողովրդական թատերախաղերն իրենց տեսակներով,
ե. ժողովրդական տոներ,
զ. մարդու կյանքի շրջափուլերի (ծնունդ, հասունություն, ամուսնություն, մահ) հետ կապված սովորույթներ,
է. հասարակական, ազգակցական, ընտանեկան հարաբերությունների հետ կապված սովորույթներ,
ը. ազգային հավատալիքներ ու սովորույթներ,
թ. ժողովրդական կենցաղն իր դրսևորման տարբեր ձևերով,
ժ. տնտեսական կյանքի հետ կապված հմտություններ (երկրագործություն, անասնապահություն, ձկնորսություն, որսորդություն, առևտուր և այլն),
ժա. բնության վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ,
ժբ. ազգային խոհանոց,
ժգ. ազգային խաղեր,
ժդ. ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ (ժողովրդական արհեստներ և դրանց հետ կապված հմտություններ, ժողովրդական ճարտարապետություն, բնակարան, կահկարասի).
2) ազգային ինքնության, հոգեկերտվածքի, աշխարհայացքի ձևավորման բաղկացուցիչ լինելը.
3) ազգային պատմության, տոհմի ծագման հետ կապված հիշողության, երևույթների, դեպքերի, գործընթացների խորհրդանիշ կամ այլ դրսևորում լինելը.
4) ազգային ավանդական մշակույթի եզակի դրսևորում լինելը.
5) ազգային և համամարդկային մշակութային, պատմական, կրոնական կամ գիտական նշանակություն ունենալը.
6) ոչ նյութական մշակույթի որևէ բնագավառի գիտելիքների և հմտությունների կրող լինելը:
4. Ցանկում ընդգրկելու նախապայման է ոչ նյութական մշակութային արժեքի կենդանի և կենսունակ միավոր լինելը:
Ցանկը կազմվում է աղյուսակի ձևաչափով, որում յուրաքանչյուր տարրի համար լրացվում են հետևյալ տեղեկությունները`
1) արժեքի ընդունված գիտական անվանումը, ինչպես նաև ժողովրդի կողմից առավել գործածվող տարբերակները.
2) բնագավառը (ժանրը, ոճը).
3) տեղայնացումը, տարածման շրջանը.
4) կրողը.
5) պատմական հակիրճ տեղեկանքը (երբ և ինչպես է ձևավորվել, առաջին վկայությունն աղբյուրներում).
6) կենսունակությունը (նախնական գործառույթները, պատմական, մշակութային, տնտեսական, հասարակական նշանակության պահպանվածությունը, զարգացումներն ու փոփոխությունները).
7) բնութագիրը (եզակիությունը, պատմական, էթնոմշակութային, սոցիալական և այլ առանձնահատկություն):
2011 թ. հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատեց «Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը», որում ներառված են 7 տարրեր: Տվյալ ցանկում գրանցման համար հաստատված են հետևյալ չափորոշիչները`
1) արժեքը կենցաղավարում է կորուստներով.
2) կենցաղավարում է մի խումբ մարդկանց շրջանում (համերկրացիներ, ազգականներ).
3) պահպանված է միայն որոշակի խմբերի հիշողության մեջ.
4) խաթարված է ժառանգական փոխանցումը.
5) հիշատակվում է բանահյուսական տեքստերում.
6) մոռացված է, սակայն վերականգնումն ազգային ինքնության պահպանության տեսանկյունից կարևորվում է:
Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող տարրի համար ցանկում լրացվում են հետևյալ տեղեկությունները`
1) տարրի անվանումը.
2) բնագավառը (ժանրը, ոճը).
3) բնութագիրը (նկարագրությունը).
4) պատմական տեղեկանքը (երբ և ինչպես է ձևավորվել, զարգացումներն ու փոփոխությունները).
5) կրողը (անհատ, խումբ, համայնք).
6) կորստի վտանգի պատճառները և պահպանման անհրաժեշտությունը:
2012 թ. մարտի 1-ի N 241-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները և մշակութային տարածքների ցանկը», որում ընդգրկված են 2 բնակավայրեր: Ցանկի կազմման չափորոշիչներն են`
1) տարածքում կրողները ավանդաբար ստեղծում են ոչ նյութական մշակութային արժեքներ.
2) տարածքն ավանդական բնօգտագործման վառ օրինակ է.
3) տարածքում առկա են պատմության, մշակույթի և բնության հուշարձաններ, որոնք պատմականորեն ձևավորված ժողովրդական ընկալումների արդյունքում ձեռք են բերել հոգևոր, ծիսական և պաշտամունքային նշանակություն.
4) տարածքը հանդիսանում է պատմության, մշակույթի և բնության հուշարձանների բացառիկ միաձուլում, ինչի արդյունքում ձեռք է բերել գիտական, մշակութային, զբոսաշրջային նշանակություն:
ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի համալրումն իրականացվում է ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի 3-ի N 1173-Ն որոշմամբ հաստատված «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգի» համաձայն: Կարգը սահմանում է, որ Պետական լիազոր մարմինը ոչ նյութական մշակութային տարրերի հայտնաբերման, հաշվառման և ուսումնասիրման, ինչպես նաև ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության և անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային տարրերի պետական ցանկերի տվյալների արդիականացման, ճշգրտման, լրամշակման նպատակով պարբերաբար կազմակերպում է երթուղային գիտարշավներ` համակարգված կերպով ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերի ու բնակավայրերի տարածքները: Արշավախմբի կազմում ընդգրկվում են անհրաժեշտ բնագավառների մասնագետներ` ազգագրագետներ, բանագետներ, երաժշտագետներ, պարագետներ, ժողովրդական արհեստագործության և ժողովրդական ստեղծագործության մասնագետներ, լուսանկարիչներ, նկարահանող օպերատորներ: Արշավախմբին մասնակցելու համար ընտրվում են այն մասնագետները, ովքեր ուսումնասիրել (ուսումնասիրում) և համակարգում են տվյալ տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ մատենագրական, արխիվային, տեղեկատվական, ուղեգրական, գիտահետազոտական և վավերագրական նյութերը: Գիտարշավի ավարտից հետո հավաքված նյութերը նույնականացվում են նախկինում գրանցված նույնանուն կամ նկարագրական տվյալների համընկնում ունեցող տարրերի հետ, արձանագրվում են ինչպես պահպանված, այնպես էլ կորսված բաղադրատարրերը, գրանցվում է գիտարշավի պահին առկա իրավիճակը: Գրանցված նյութերը ՀՀ կառավարության հաստատած չափորոշիչներին համապատասխան ներկայացվում են Պետական լիազոր մարմնին` պետական ցանկում համալրում կատարելու նպատակով: Պետական ցանկերում ընդգրկված տարրերի մասին տվյալները պարբերաբար (յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ) ճշգրտվում և լրամշակվում են` ըստ նոր բացահայտումների, հետազոտությունների, պահպանության վիճակի և կարգավիճակի փոփոխման մասին տվյալների: Պետական ցանկերում նոր տարր ընդգրկելու կամ նշված ցանկերից տարր հանելու վերաբերյալ առաջարկություն կարող են ներկայացնել նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, գիտական հաստատությունները, կրոնական ու մշակութային կազմակերպությունները, ստեղծագործական միությունները և ոչ նյութական մշակութային ժառանգության կրողները` համապատասխան հիմնավորմամբ դիմելով պետական լիազոր մարմին:
Բ. 3 Պահպանման այլ միջոցառումներ
Ներկայացրեք պահպանման այլ միջոցառումներ ի լրումն նրանց, որոնք ներկայացված են համաձայն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի և Աշխատանքային դիրեկտիվների 98-րդ պարբերություն, որոնք ուղղված են.
ա. հասարակության մեջ ոչ նյութական մշակութային ժառանգության գործառույթի խթանում և դրա պահպանման ինտեգրացումը պլանավորման ծրագրերում.
բ. գիտական, տեխնիկական և գեղարվեստական ուսումնասիրությունների ամրապնդում` արդյունավետ պահպանման նպատակով.
գ. հնարավորության սահմաններում ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող տեղեկության մատչելիության հեշտացում` միևնույն ժամանակ հարգելով դրա հատուկ ասպեկտների մատչելիության կառավարման ավանդական գործելակերպը:
2006 թ. նոյեմբերի 23-ի N 46 արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգին», իսկ 2007 թ. մայիսի 3-ի N 17 արձանագրային որոշմամբ` հաստատեց «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության մասին հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցը»: Վերջինս ըստ էության դարձավ ոլորտում գործընթացների կազմակերպման հիմնական փաստաթուղթը, որի համաձայն էլ կազմակերպվել են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, կենսունակության պաշտպանության և հանրահռչակման 2008-2010 թթ. միջոցառումները:
2009 թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքը: Այն կարգավորում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացների ընթացքում ծագող իրավահարաբերությունները` ներառյալ ոչ նյութական մշակութային արժեքների գույքագրման, ցանկերի պատրաստման, նույնականացման, փաստաթղթավորման, հետազոտման, կիրառման, վերականգնման գործընթացները, այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանման, միջազգային մշակութային համագործակցության, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցման խնդիրները, սահմանում է այդ ոլորտում ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պետական մարմինների իրավասությունները:
2010-2012 թթ. ՀՀ կառավարությունը հաստատեց մի շարք իրավական ակտեր, որոնք ապահովում են օրենքի կիրարկումը և պարզաբանում օրենքի պահանջների կատարման ընթացակարգերը: Մասնավորապես`
1. «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» - 2010 թ. մարտի 11-ի N 310-Ա որոշում,
2. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, տարածման և օգտագործման 2011 թվականի տարեկան ծրագիրը» -2010 թ. հուլիսի 29-ի N 1027-Ն որոշում,
3. «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը և ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը» - 2010 թ. սեպտեմբերի 3-ի N 1173-Ն որոշում,
4. «Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» -2011 թ. հունվարի 20-ի N 36-Ն որոշում,
5. «Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները և մշակութային տարածքների ցանկը» - 2012 թ. մարտի 1-ի N 241-Ն որոշում:
2007 թվականից իրականացվում են համալիր միջոցառումներ ոչ նյութական մշակութային ժառանգության գիտության բնագավառում ինտեգրման և ոլորտի գիտահետազոտական աշխատանքների խթանման ուղղությամբ: Այս քաղաքականությանը զգալիորեն նպաստեց 2007-2009 թվականներին ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ կազմակերպած թվով 3 «Ավանդական բանավոր ժառանգություն, ոչ նյութական մշակույթ» միջազգային գիտագործնական գիտաժողովները և 1 հանրապետական գիտաժողովը` «Գիտելիք և խորհրդանիշ» խորագրով:
2008 թվականին ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որում ներգրավված ազգագրագետները ուսումնասիրելով ոչ նյութական մշակութային ժառանգության բոլոր բնագավառների առանձնահատկությունները` մշակել են յուրաքանչյուր բնագավառի դասակարգման չափորոշիչները: Արդյունքում հրատարակվել է «Ոչ նյութական մշակութային ժառանգություն. դասակարգումն ու չափորոշիչները» գիտամեթոդական ձեռնարկը, որը որպես ուղեցույց կիրառվում է հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ազգագրության, բանահյուսության, ժողովրդական երգի ու պարի դասավանդման գործընթացում:
2008-2012 թվականներին պետական պատվերով և դրամաշնորհային ծրագրերի հատկացումներով հրատարակվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր բնագավառներին նվիրված 85 գիտական աշխատություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր:
2009 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունը պետական աջակցություն է ցուցաբերել նաև ակադեմիական գիտական հաստատություններին` գիտարշավների կազմակերպման և արխիվներում առկա ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված նյութերի դասակարգման և թվայնացման նպատակով:
2009 և 2010 թվականներին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը ժողովրդական պարերգերի և երաժշտաբանաստեղծական տեքստերի հավաքման, մշակման և արխիվացման նպատակով գիտարշավ է կազմակերպել ՀՀ Գեղարքունիքի մարզում, որի արդյունքում գրանցվել են շուրջ 15 երգեր և պարերգեր: Թվայնացվել են արխիվում առկա առավել վտանգված շուրջ 200 նյութեր:
2009 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը թվայնացրել է իր արխիվի շուրջ 100 բանահյուսական նյութեր:
2012 թվականից ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ մեկնարկել է ՀՀ-ում առկա ոչ նյութական մշակութային ժառանգության դիտանցումների ծրագիրը:
Ոլորտում առաջատար դերակատարություն ունեն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության, արվեստի ինստիտուտները:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտում 2007 թվականից ոչ նյութական մշակութային ժառանգության թեմայով գիտական ուսումնասիրություններ են իրականացվում հետևյալ ենթածրագրերով`
- «Հայոց ժողովրդական մշակութային ժառանգությունը և դրա փոխակերպումների արդի գործընթացը»,
- «Արդի հայաստանյան հասարակության առօրյայի և կոլեկտիվ հիշողության ազգաբանական ուսումնասիրություն»,
- «Սոցիալ-մշակութային գործընթացների էթնիկ առանձնահատկությունները ՀՀ քաղաքային և գյուղական բնակչության շրջանում»,
- «Հայ բանահյուսական ժառանգության քննական և համեմատական ուսումնասիրություն»,
- «Հայ ժողովրդական հեքիաթների ուսումնասիրության տեսական և տեքստաբանական խնդիրներ»,
- «Կիրառական ազգագրություն»:
Նշված ենթածրագրերի շրջանակներում ինստիտուտի շուրջ 62 գիտաշխատողները յուրաքանչյուր տարի անհատական և խմբային գիտարշավներ են կատարում ՀՀ տարբեր մարզերում և արտերկրում:
Ինստիտուտը հրատարակում է ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված «Հայ ժողովրդական հեքիաթներ», «Հայ ազգագրություն և բանահյուսություն», «Հիշողության ազգագրություն» մատենաշարերը: Պետական աջակցությամբ ինստիտուտը 2007-2012 թվականներին Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության թեմայով հրատարակել է շուրջ 53 մենագրություններ և ժողովածուներ, 327 գիտական հոդվածներ:
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրման աշխատանքներում ներգրավված են 6 գիտաշխատողներ: 2007-2012 թվականներին կազմակերպել է 7 գիտարշավ, որոնցից 5-ը ՀՀ մարզերում և 2-ը` արտերկրում: Ինստիտուտը նշված ժամանակահատվածում հրատարակել է «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարի 8 հատորները, 3 մենագրություններ և շուրջ 60 գիտական հոդվածներ: Պետական աջակցությամբ թվայնացվել է ինստիտուտի ձայնադարանի ողջ ֆոնդը և մուտքագրվել համակարգչային տեղեկատվական շտեմարանի մեջ:
Բ. 4. Ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչումը, դրա նկատմամբ հարգանքը և դրա զարգացումը ապահովելու միջոցները
Նկարագրել այն միջոցները, որոնցով ապահովվում է ոչ նյութական մշակութային ժառանգության ավելի լայն ճանաչում, դրա նկատմամբ հարգանք և զարգացում, հատկապես նրանք, որոնց անդրադառնում են Կոնվենցիայի 14-րդ հոդվածը և Աշխատանքային դիրեկտիվների 101-րդ պարբերությունը.
ա. կրթական, իրազեկման բարձրացման և տեղեկատվական ծրագրեր` ուղղված ընդհանուր հանրությանը, հատկապես երիտասարդներին (օրինակ` դուք կարող եք հատկանշել, թե արդյոք ոչ նյութական մշակութային ժառանգությունը ինտեգրացվել է դպրոցական ուսումնական պլանում և ինչպես),
բ. կրթական և ուսումնական ծրագրեր շահագրգիռ համայնքներում և մարդկանց խմբերում,
գ. կարողությունների ձևավորման միջոցառումներ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման համար,
դ. գիտելիքի փոխանցման ոչ ֆորմալ միջոցներ (օրինակ, դուք կարող եք անդրադառնալ, այն հարցին, թե ինչպես են փոխանցման ոչ ֆորմալ միջոցներն ընկալվում և ճանաչվում ընդհանուր հանրության կողմից և ազգային մակարդակում),
ե. Կրթություն հանուն բնական տարածքների և հիշողության վայրերի պաշտպանման, որոնց առկայությունն անհրաժեշտ է ոչ նյութական մշակութային ժառանգության արտահայտման համար:
Ոչ նյութական մշակութային ժառանգության ուսուցման գործընթացի կազմակերպումը կարևորվում է ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի կիրարկման անհրաժեշտությամբ, այլև բխում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, բոլոր սոցիալական խմբերի համար որակյալ մասնագիտական կրթության ձեռք բերման մատչելիության ապահովման, աղքատության ու անհավասարության մեղմման պետական քաղաքականության սկզբունքներից:
ա) Ոչ նյութական մշակութային ժառանգության մի շարք բնագավառների ուսուցումը, մասնավորապես արհեստագործության, ժողովրդական դեկորատիվ-կիրառական արվեստի, ազգային խոհարարական հմտությունների, ներառված են Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական ծրագրերում:
2006 թ. մայիսին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Օժանդակում նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին» ծրագիրը, որի շրջանակներում ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում հաստատվել է միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների նոր ցանկը, հաստատվել են նոր կրթական չափորոշիչներ, որոնց հիման վրա պարբերաբար վերանայվում են ուսումնական ծրագրերը և պլանները: Ծրագրի շրջանակներում իրականացվել են նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման դասընթացներ:
Հանրապետությունում 2006-2012 թվականներին Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական ծրագրեր են իրականացվել է 44 պետական ուսումնական հաստատություններում, որոնցից 28-ը` նախնական մասնագիտական (արհեստագործական) և 16-ը` միջին մասնագիտական: ՈՒսանողների թվաքանակը կազմել է 6393, որոնցից 90.8%-ը ուսուցումը ստացել է անվճար հիմունքներով:
բ) Հանրապետությունում իրականացվում են այնպիսի ծրագրեր, որոնք նպաստում են նաև խոցելի խմբերի ներգրավմանը: Այսպես, 2007 թ. Հայաստանի Հանրապետության Երևան և Գյումրի քաղաքներում բացվեցին «Հաշմանդամների արվեստի և արհեստագործական» նոր կենտրոններ, որոնք ստեղծվեցին «ՎիվաՍել ՄՏՍ»-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության գործակցության արդյունքում: Կենտրոններում հաշմանդամները ձեռք են բերում ավանդական արհեստագործության հմտություններ: ՈՒսուցանվում են խեցեգործություն, ասեղնագործություն, փայտի և քարի փորագրություն: Հաշմանդամների արտադրած արվեստի սեփական գործերը և ձեռքի աշխատանքները վաճառվում են տարբեր բարեգործական միջոցառումներում, հուշանվերների մանրածախ խանութներում, ինչը թույլ է տալիս եկամտի նոր աղբյուրներ ստեղծել հաշմանդամների համար:
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որն իր գործունեությունը իրականացնում է Երևանի մարզերի գիշերօթիկ դպրոցներում և մանկատներում` կազմակերպելով հաշմանդամ և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար մշակութային կրթական ծրագրերի ուսուցում: 2006-2012 թթ. ընթացքում կենտրոնում ազգային երգարվեստի, պարարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի, ձեռարվեստի, գորգագործության, նվագարանների կիրառման գիտելիքներ և հմտություններ են ստացել և շարունակում են ստանալ շուրջ 614 երեխաներ: Այժմ իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ այլ մարզերում կենտրոնի նոր մասնաճյուղերի բացման հնարավորությունների վերաբերյալ:
գ) Երաժշտության ավանդական նվագարանային ձևերի ֆորմալ կրթական միջավայրի զարգացման, տարածման և ուսուցման մատչելի պայմանների ստեղծման նպատակով ՀՀ կառավարությունը 2007 թ. հոկտեմբերի 11-ի N 1167-Ն որոշմամբ հաստատել է «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների ուսուցման վարձավճարների փոխհատուցման մասին» ծրագիրը: 2011 թ. տվյալներով ծրագրում ընդգրկված են հանրապետության 144 երաժշտական դպրոցների ազգային հարվածային և կսմիթային (2004), լարային (164), փողային (275) նվագարանների բաժինների 2443 սովորողներ:
դ) Երևանի պետական համալսարանի պատմության, արվեստի, մշակույթի, բանասիրության ֆակուլտետները համապատասխան կրթական ծրագրերով պատրաստում են ազգագրագետներ, բանագետներ, արվեստաբաններ և մշակութաբաններ, որոնց մասնագիտական կարողությունների հիմքում ընկած է ազգային և համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գիտահետազոտական, հավաքական հմտությունների տիրապետումը:
2010 թվականից Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնում ՀՀ մշակույթի նախարարության մեթոդական աջակցությամբ և նախարարության մասնագետների մասնակցությամբ ֆորմալ կրթական ծրագրերով ներդրվեց ու դասավանդվում է «ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն» առարկան:
Ներկայում ՀՀ կառավարության օրակարգում քննարկվում է Գյումրիում Մշակույթի պետական վարժարանի ստեղծման ծրագիրը, որի իրականացումը հնարավորություն կտա ֆորմալ կրթական ոլորտում ընդգրկելու նաև ոչ նյութական մշակութային ժառանգության գրեթե բոլոր բնագավառները: Մշակվել են պետական չափորոշիչներ ժողովրդական երգարվեստի, պարարվեստի, նվագարվեստի և արհեստագործության դասավանդումը տեսական և գործնական ձևաչափերով իրականացնելու համար:
ե) Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, սերունդներին անխախտ փոխանցման, կրող համայնքների դերի բարձրացման և ժառանգության կիրառման կարևորությունից ելնելով` մշակվել են նաև ոչ ֆորմալ կրթական չափորոշիչներ, որոնց հիման վրա կազմակերպվող ծրագրերի շրջանակներում 2008-2012 թվականների ընթացքում կրողների, հասարակական կազմակերպությունների և պետական մշակութային հաստատությունների համատեղ համագործակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը իրականացրել է շուրջ 21 ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, մասնավորապես,
- ՀՀ Արարատի մարզի Խարբերդ գյուղում կազմակերպվեց դարբնության դասընթացներ, որոնց մասնակցեցին 7 երիտասարդներ:
- Երևանում ասեղնագործության անվանի վարպետներ Անժելա և Անահիտ Աբգարյանները ստեղծեցին Ձեռարվեստի դպրոց, որտեղ 7-40 տարեկան շուրջ 45 անձինք վարպետացան հայկական ասեղնագործության մեջ:
- Երևանում, ՀՀ Լոռու մարզում (Ստեփանավան քաղաքում) կազմակերպվեցին գորգագործության, կարպետագործության դասընթացներ, որոնց մասնակցեցին տարբեր տարիքային խմբերին պատկանող շուրջ 63 անձինք:
- Հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում պտղամշակութային ավանդույթները, մրգի աղանդերների պատրաստման առանձնահատկությունները` ստեղծվեց տնայնագործական արհեստանոց, որտեղ մասնագետ կրողների, խորհրդատու ազգագրագետների միջոցով կազմակերպվեցին ավանդական խոհանոցի, առօրյա և տոնածիսական ուտեստների ուսուցման դասընթացներ, որոնց մասնակցեցին շուրջ 20 կանայք:
- Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում նոր երևույթ էր 2008-2010 թթ. ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ և Օշական համայնքներում «Տոնացույց. Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպության ստեղծած «Ժառանգության դպրոցը», որը ներկայում կայացել և գործունեությունը շարունակում է ինքնուրույն: Դպրոցի դասավանդման գործընթացում ներգրավված են ազգագրագետներ, պարագետներ, երաժշտագետներ և մարզում բնակվող ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր բնագավառների հմտությունների և գիտելիքների տիրապետող կրողներ: Դասընթացին մասնակցել են շուրջ 100 երեխաներ:
Մարզերում իրականացված և շարունակական բնույթ կրող ծրագրերի միջոցով նպաստավոր պայմաններ են ստեղծվել ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների գիտելիքների և հմտությունների ժառանգական փոխանցման համար` ապահովելով ավանդական մշակույթի կենսունակությունը և մարզերի մշակութային ներուժը: Կրթությունն իրականացվում է տեսական և գործնական ձևաչափով: Տեսական դասընթացները վարում են ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրման բնագավառի գիտնականները, իսկ գործնական պարապմունքներն իրականացվում են անձամբ կրողների կողմից:
Ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների հետ պետական համագործակցությունն իրականացնում է հիմնականում Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը, որը 2007-2012 թթ. իրականացրել է 21 գիտարշավ ՀՀ Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի, Շիրակի մարզեր` հավաքելով գերազանցապես բանահյուսական ժառանգության և ազգային կատարողական արվեստի տարրեր: Կազմակերպել է ժողովրդական վարպետների 97 ցուցահանդես, 3 ավանդական տոների ծիսակարգեր, աջակցել է ժողովրդական վարպետների և ազգային երգի ու պարի համույթների մասնակցությանը 4 միջազգային փառատոներին:
Հասարակության մեջ ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի և արժևորման մթնոլորտի ամրապնդման նպատակով` զգալի աշխատանքներ են կատարվել նաև բնագավառի հանրահռչակման ուղղությամբ: Նկարահանվել են ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր բնագավառներին վերաբերող փաստավավերագրական թվով 10 ֆիլմեր, շուրջ 30 հաղորդաշարեր, պետական աջակցություն է ցուցաբերվել բազմաթիվ փառատոների, որոնցում ներգրավված էին ոչ նյութական մշակութային ժառանգության կրող մի շարք հասարակական կազմակերպություններ: Միջնադարյան հայկական ձեռագիր մատյաններում (5-րդ դարից սկսած) նկարագրված ժողովրդական նվագարանների վերականգնման և կիրառման բնագավառ ներմուծման նպատակով ստեղծվել է գիտագործնական արհեստանոց:
2007 թվականից մեկնարկել է «Ազգային նվագարանների և հայ երգի անհատ կատարողների մրցույթ-փառատոնը», որի նպատակն է արժևորել ազգային նվագարանների և ազգային երգի դերն ու նշանակությունը երիտասարդ սերնդի դաստիարակության, ազգային մշակույթի պահպանման ու տարածման գործում: Մրցույթն ավանդաբար անցկացվում է յուրաքանչյուր տարվա մայիսի 3-28-ը:
2007 թվականից մեկնարկել է «Հեքիաթին հյուր» ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում հայկական ժողովրդական լեգենդների, ավանդապատումների ու հեքիաթների բեմականացված ներկայացումներով կազմակերպել քաղաքի և գյուղերի մանկահասակ բնակչության (հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների) բազմաբովանդակ հանգիստն ու ժամանցը, ինչպես նաև ապահովել ազգային բանահյուսական ժառանգության պահպանության, օգտագործման և ժառանգական փոխանցման գործընթացը: 2007 թվականին ծրագիրը ներկայացվել է Սյունիքի մարզի 7 համայնքներում, որին մասնակցել են ավելի քան 1400 երեխաներ, 2008 թվականին` ՀՀ Արարատի մարզի 9 համայնքներում, մասնակցել է 1550 երեխա, 2009 թ.-ին` ՀՀ Լոռու մարզի 7 համայնքներում, մասնակցել է 2200 երեխա, 2010 թ.-ին` ՀՀ Գեղարքունիքի մարզի 15 համայնքներ, մասնակից երեխաների թիվը կազմել է 4000, 2011 թ.-ին` ՀՀ Տավուշի մարզի 47 համայնքներում, մասնակցել է 7000 երեխա: 2012 թ.-ին ծրագիրն ընթանում է ՀՀ Վայոց ձորի 44 համայնքներում, որին մասնակցում են մոտ 6000 երեխաներ:
2009 թվականից մեկնարկել է «Երկնքից երեք խնձոր ընկավ....» հեքիաթասացության և բարբառի փառատոնը, որին մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունները:
2008 պետական ծրագրերի շրջանակներում առաջին անգամ դրամաշնորհներ հատկացվեցին ազգային պարի և երգի ինքնագործ համույթներին: Դրամաշնորհային ծրագրերը շարունակական են և յուրաքանչյուր տարի ազգագրական համույթներն այդ դրամաշնորհների միջոցով հյուրախաղերով հանդես են գալիս ՀՀ մարզերում և արտերկրներում, ինչպես նաև կազմակերպում են ուսուցողական դասընթացներ երեխաների ու պատանիների համար: Օրինակ, 2011 թվականից «Մարաթուկ» ազգագրական համույթն իրականացնում է «Վերադարձ արմատներին» ազգային երգի ու պարի ուսուցման ծրագիրը, որը կազմակերպվում է ՀՀ մարզերի մշակույթի տներում` ընդգրկելով տեղի կրողներին և երեխաներին:
Հաշվի առնելով հայ մշակույթի բոլոր բնագավառներում ազգային «Սասնա ծռեր. Սասունցի Դավիթ» էպոսի ազդեցությունը, հասարակության մեջ դրա նկատմամբ բարձր հետաքրքրությունն ու ելնելով դրա պահպանության ու սերունդներին փոխանցման կարևորությունից` 2010 թվականից էպոսին նվիրված միջոցառումները ընդգրկվել են նաև պետական մշակութային քաղաքականության մեջ: 2010 թվականին էպոսի կրող համայնքների, գիտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստեց և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառման նպատակով ներկայացրեց «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները հայտը»: 2011 թ. առաջին անգամ պետական աջակցություն ստացավ «Սասնա ծռեր» էպոսին նվիրված «էպոսի օր» փառատոնը, որը կրելու է ավանդական ամենամյա բնույթ: 2010-2012 թվականներին հատկապես մեծ ուշադրություն է դարձվել էպոսյան թեմաներով հրատարակություններին և դրանց թարգմանություններին:
2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այս կապակցությամբ իրականացվեցին բազմաթիվ մշակութային ծրագրեր, որոնց մասնակցեցին նաև հանրապետությունում գործող ֆոլկլորային խմբերը: Միջոցառումների պաշտոնական մեկնարկը տրվեց «ARMBOOK EXPO» ցուցահանդեսով, որի ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում ներկայացվեցին «Սասնա ծռեր. Սասունցի Դավիթ» էպոսի թեմայով ստեղծագործություններ ու հրատարակություններ: Միասնաբար ցուցադրվեցին տարբեր թանգարաններում պահվող էպոսյան թեմայով մշակութային արժեքները` հնարավորություն ընձեռելով ամբողջության մեջ տեսնելու հայ վիպերգության գլուխգործոց էպոսը արվեստի տարբեր ճյուղերում: Հնչեցին նաև էպոսյան կատարումներ:
Տարեկան «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» ծրագրի շրջանակներում ևս կազմակերպվում են ամենամյա փառատոներ և տոնակատարություններ, որոնք ունեն ազգային, մշակութային բնույթ, գրավում են բազում զբոսաշրջիկների և նպաստում միջազգային շուկայում Հայաստանի ինտեգրմանը:
Ներկայում զգալի քայլեր են կատարվում, որպեսզի նյութական ժառանգության ներկայացումն ուղեկցվի ոչ նյութական մշակութային ժառանգության զուգորդմամբ: Սրան է միտված վերջին տարիներին ՀՀ տարբեր մարզերում անշարժ հուշարձանների հարևանությամբ ֆոլկլորային, տոնածիսական և ազգային խոհանոցային տարբեր փառատոների կազմակերպումը:
2009 թվականից «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն կազմակերպում է մի շարք ամենամյա միջոցառումներ և փառատոներ: Օրինակ`
- «Տյառն ընդառաջ» տոնածիսակատարությունը,
- «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների ցուցադրություն-համտես Էրեբունի թանգարանի հրապարակում,
- «ՈՒդուլի» տոլմայի փառատոնը Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարանի տարածքում,
- «Ոսկե շերեփ» մրցանակաբաշխությունը և համահայկական խոհարարական ֆորումը,
- Խորովածի մրցույթ-փառատոնը ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքում:
2009 թվականից Արենի հիմնադրամը ՀՀ Վայոց ձորի մարզում կազմակերպում է «Արենի» գինու փառատոնը: Միջոցառումներն ուղեկցվում են ՀՀ-ում առկա ոչ նյութական մշակութային ժառանգության գրեթե բոլոր տարրերի բովանդակալից ներկայացմամբ:
Հասարակության մեջ ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ տեղեկույթի մատչելիության ապահովման նպատակով ստեղծվել են «Հայկական դուդուկի երաժշտություն», «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջերը (ներկայում վերակառուցման փուլում է): Ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկույթ է տրամադրում նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջը` www.mincult.am:
2012 թ. ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները և մշակութային տարածքների ցանկը»: Գործընթացի նպատակն է հասարակության մեջ էթնոէկոլոգիական մշակույթի ձևավորումը, որն իրենից ներկայացնում է էկոլոգիայի և ավանդական, ժողովրդական մշակույթի յուրօրինակ միաձուլում, որում կարևորվում են որոշակի բնապատմական միջավայրի առանձնահատկություններով պայմանավորված` ժամանակի ընթացքում ձևավորված ավանդական բնօգտագործման գիտելիքներն ու հմտությունները: Ներկայում ցանկում ներառված են երկու բնակավայրեր: Որպես ավանդական արհեստագործության տարածք հաստատվել է Գյումրի քաղաքը (ՀՀ Շիրակի մարզ), իսկ ավանդական խաղողագործության և գինեգործության տարածք է հռչակվել Արենի գյուղը (ՀՀ Վայոց ձորի մարզ):
Գյումրին այն եզակի բնակավայրն է, որտեղ ակտիվ կենցաղավարում են գրեթե բոլոր ավանդական արհեստները` մետաղամշակությունը` ներառյալ գեղարվեստական, փայտամշակությունը, քարտաշությունը, որմնադիրությունը, ասեղնագործությունը, ժանեկագործությունը, միակն է, որտեղ մինչ այսօր կիրառվում է պղնձագործությունը: Արհեստագործության ներկա վիճակը և դրանցից շատերի ցուցաբերած զարգացման միտումները հիմք են Գյումրին որպես ավանդական արհեստագործության տարածք դիտարկելու համար:
Ոչ նյութական մշակութային ներուժի պահպանման և կենսունակության պաշտպանության նպատակով` Գյումրի քաղաքում 2012 թվականին իրականացվեցին դարբնագործության, թաղիքագործության ուսուցման ծրագրեր, ինչպես նաև հանրակրթական, բարձրագույն ուսումնական, մշակութային հաստատությունների ուսուցիչների, դասախոսների համար ոչ նյութական մշակութային ժառանգության թեմայով տեսական և գործնական դասընթացներ:
Արենիում հայտնաբերված հնագիտական նյութերը` գինու արտադրամասերն ու խաղողի մնացորդները, ինչպես նաև այն, որ տեղի բնակչությունը շարունակում է զբաղվել գինեգործությամբ, հիմք են տալիս Արենին դիտարկել որպես գինեգործական մշակույթի ավանդական տարածք: Հայտնաբերված գինու արտադրամասն աշխարհում մինչ այժմ հայտնի ամենահին գինեգործարանն է, թվագրվում է Ք. ա. 4000 թթ. սահմաններում: Գյուղում գինեգործությունն այսօր էլ ոչ նյութական մշակութային ժառանգության գերիշխող բնագավառ է, որը ոչ միայն կենսունակ է, այլև զարգացման միտումներ է դրսևորում: Արենիում ստեղծվել են յուրատեսակ գինեգործական տնտեսություններ` տնական և գործարանային: Գինեգործության գործում ներգրավված է գյուղի ամբողջ բնակչությունը: Գինին պատրաստում են բացառապես խաղողի «Արենի» տեսակից, որի ողկույզն արտաքինից նման է ոչխարի գլխի: Քաղցրությունը (սպիրտի) 19-23 տոկոս է: Հատկապես միջազգային ճանաչում են ձեռք բերել Արենի գինու նոր տեսակները` «Արենի Մառանը» և «Արենի Գեդեոնը»: Գյուղում գործում է նաև երկու գինու գործարան:
2009 թվականից մեկնարկել է ՀՀ մշակույթի նախարարության «ART EXPO» ցուցահանդեսը, որն իր բնույթով յուրահատուկ հաշվետվություն է հասարակությանը` պետական և մշակութային հասարակական կառույցների տարեկան գործունեության վերաբերյալ: Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս իրենց ստեղծագործություններով ներկայանալու նաև ոչ նյութական մշակութային ժառանգության կրողներին և այդ շրջանակներում կազմակերպել վարպետության դասեր:
2012 թ. նոյեմբերի 2-ից 3-ը Երևանում անցկացվող «Հանրային երկխոսության և համայնքային զարգացման համաժողովի» շրջանակներում նոյեմբերի 3-ին «Counterpart International» կազմակերպությունը Երևանի Սիրահարների այգում կազմակերպեց «Համայնքային բարիքների համտեսի փառատոն և ցուցահանդես», որին մասնակցեցին Հայաստանի 43 քաղաքային և գյուղական համայնքներ: Փառատոնի ընթացքում յուրաքանչյուր համայնք իրեն հատկացված տաղավարում ներկայացրեց իր տարածաշրջանին բնորոշ խոհանոցը, արհեստագործությունն ու կատարողական արվեստը: Համայնքների կրողների միջոցով անցկացվեցին վարպետության դասեր` կերակրատեսակների պատրաստման, ասեղնագործության, արհեստների այլ տեսակների, ազգային պարերի հմտությունների փոխանցման նպատակով:
ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացներում ընդգրկված են նաև հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունները, որոնք ունեն սեփական ավանդույթները, լեզուն և մշակույթը, կրոնական ազատությունները պահպանելու ու զարգացնելու սահմանադրական իրավունք: Վերջին մարդահամարի տվյալներով` Հայաստանում ազգային փոքրամասնությունները կազմում են երկրի բնակչության 2.2%-ը: Հայաստանում գործում են ազգային փոքրամասնությունների բազմաթիվ մշակութային կենտրոններ: Պետական ֆինանսավորմամբ Հայաստանում լույս են տեսնում եզդիական «Լալըշ», «Էզդիխանա», քրդական «Ռյա թազա», ուկրաինական «Դնիպրո», ռուսական «Ռեսպուբլիկա Արմենիա», «ՈՒրարտու», «Գոլոս Արմենիի», «Նովոյե վրեմյա» թերթերը, «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսը և հունական «Բյուզանդական ժառանգություն» ամսագիրը: ՀՀ-ում տպագրվում են նաև հրեական համայնքի «Մագեն Դավիթ» (Դավթի աստղ), քրդական համայնքի «Միջագետք» հայերեն-քրդերեն երկլեզու թերթերը:
ՀՀ Նախագահի աշխատակազմին կից գործում է ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունները համակարգող խորհուրդը, ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում ֆինանսական միջոցներ է սահմանում ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանման, մշակութային գործընթացներում նրանց ներգրավման նպատակով: Այս ուղղությամբ 2007-ից 2012 թվականներին կազմակերպվել են ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի 6-ական ցուցահանդեսներ և երգի ու պարի փառատոներ: Պետական աջակցություն է ցուցաբերվել ազգային փոքրամասնությունների լեզուներով 12 անուն թերթերի, ամսագրերի, գրքերի հրատարակմանը: Պետական աջակցությամբ նկարահանվել է «Հայաստանի ասորիներ» ֆիլմը: Ներկայում կազմակերպչական փուլում է ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման գործընթացը: Գույքագրված տարրերը կներառվեն Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության և մշակութային տարածքների ցանկերում:
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բնագավառի պետական ֆինանսավորման գործընթացը մեկնարկել է 2008 թվականից: Ոլորտում իրականացված ծրագրերի և միջոցառումների համար 2008 թ. հատկացվել է 30 297 100, 2009 թ.-ին` 27 065 200, 2010 թ.-ին` 27 710 100, 2011 թ.-ին` 32 584 600, 2012 թ-ին` 39 630 000 դրամ ֆինանսական ծավալ: Ոլորտի պահպանությանը 2013 թվականին կտրամադրվի 40 900 000 դրամ:
Բ.5. Երկկողմ, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային համագործակցություն
Զեկուցել Կոնվենցիան իրականացնելու համար երկկողմ, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ձեռնարկած միջոցառումների մասին, ներառյալ միջազգային համագործակցությունը, ինչպես օրինակ` տեղեկատվության և փորձի փոխանակումը և այլ համատեղ նախաձեռնություններ, որոնց մասին խոսվում է Կոնվենցիայի 19-րդ հոդվածում և Աշխատանքային դիրեկտիվների 102-րդ պարբերությունում: Օրինակ` դուք կարող եք անդրադառնալ հետևյալ հարցերին.
ա. մեկ այլ անդամ պետության տարածքում գտնվող ոչ նյութական մշակութային ժառանգության տարրի վերաբերյալ փաստաթղթի տրամադրում (Աշխատանքային դիրեկտիվների 85-րդ պարբերություն),
բ. մասնակցություն տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող միջոցառումներին, օրինակ` ներառյալ երկրորդ կատեգորիայի ոչ նյութական մշակութային ժառանգության կենտրոնները, որոնք ստեղծվել են կամ ստեղծվելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո (Աշխատանքային դիրեկտիվների 85-րդ պարբերություն)
գ. համայնքների, փորձագետների, փորձագիտական կենտրոնների և հետազոտական ինստիտուտների ցանցերի մշակում ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակում` համատեղ և միջառարկայական մոտեցումներ մշակելու համար, որոնք վերաբերում են ընդհանուր ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերին (Աշխատանքային դիրեկտիվների 83-րդ պարբերություն):
Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում միջազգային համագործակցությունը իրականացվել է համատեղ գիտաժողովներ անցկացնելու, միջազգային կամ տարածաշրջանային կատարողական արվեստի փառատոներին, ձեռարվեստի ցուցահանդեսներին մասնակցելու միջոցով:
2007-2009 թվականներին ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ կազմակերպվել են «Ավանդական բանավոր ժառանգություն, ոչ նյութական մշակույթ» խորագրով 3 միջազգային գիտագործնական գիտաժողովներ:
2008 թվականին Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառի մասնագետները մասնակցել են Ղրղզստանի Հանրապետությունում (Բիշկեկում) կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկվայի գրասենյակի կազմակերպած «Ոչ նյութական մշակութային ժառանգության հաշվառման թեմայով» Կենտրոնական Ասիայի և ԱՊՀ ենթատարածաշրջանային դասընթացներին:
2011 թվականին մասնակցություն է ապահովվել Բելառուսի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկվայի գրասենյակի կողմից կազմակերպված «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության նպատակով ազգային ներուժի ամրապնդում» թեմայով թրեյնինգին:
2012 թվականին Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկվայի գրասենյակի հետ համատեղ կազմակերպել է «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. մշակույթը կայուն զարգացման գործում» միջազգային գիտաժողովը, որի քննարկումների օրակարգում էր «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և կայուն զարգացումը» թեման:
2007 թվականին Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակում «Մարաթուկ» ազգագրական համույթն իրականացրել է համերգային շրջագայություններ: Նույն ծրագրի շրջանակներում Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պատմության թանգարանը Միլանի արհեստների պալատում կազմակերպել է հայկական ժողովրդական արհեստագործության և ձեռարվեստի ցուցահանդես:
2008 թվականին «Գեղարդ», «Սասուն», «Կռունկ» ժողովրդական երգի ու պարի համույթները մասնակցել են Հունաստանի Կացվալաս, Բուլղարիայի Պլովդիվ, Վառնա, Ֆրանսիայի Մարսել, Իտալիայի Վենետիկ քաղաքներում կայացած ֆոլկլորային փառատոներին, «Շողակն» ազգագրական համույթը համերգային շրջագայություններով հանդես է եկել ԱՄՆ-ում, «Տարոն» մանկապատանեկան գուսանական երգչախումբը մասնակցել է Ավստրիայի Գրաց քաղաքում կայացած փառատոնին, «Գեղարդ» ազգագրական համույթը մասնակցել է Իտալիայի Ֆոնդի, Մոլիտերնո, Ալաթրի, Չիտարելլի, Գորիզա քաղաքներում կազմակերպված ֆոլկլորային փառատոներին:
2009 թվականին «Ակունք» ազգագրական համույթը համերգային ծրագրով հանդես է եկել Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ինչպես նաև մասնակցել է Թուրքիայի Դերսիմ քաղաքում կայացած ֆոլկլորային փառատոնին: «Շողակն» ազգագրական համույթը մասնակցել է Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում «Վիխոդնա» միջազգային ֆոլկլորային փառատոնին, «Տկզար» ժողովրդական նվագարանների համույթը համերգային շրջագայություններ է ունեցել ԱՄՆ-ում:
«Ակունք» ազգագրական համույթը 2010 թվականին համերգներով հանդես եկավ Ռուսաստանի Մոսկվա քաղաքում:
2011 թվականին «Կարին» ավանդական երգի-պարի համույթը մասնակցել է Բարսելոնա, Վալենսիա քաղաքներում կայացած «Worlddance» պարի XVI-րդ միջազգային փառատոնին: Միջազգային ժյուրին համույթին ճանաչեց առաջինը «Լավագույն պարեր» անվանակարգում և երրորդը` «Երաժշտական կատարում» անվանակարգում:
2011 թվականին ժողովրդական նվագարանների կատարողները մասնակցեցին Դուշանբեում կայացած շաշմակոմի (մուղամի) միջազգային փառատոնին:
Ավելի քան մեկ տասնամյակ առաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են «Ֆոլկլորը աշխարհի խաղաղության համար» խորագիրը կրող միջազգային փառատոներ, որոնց կարգախոսն է` «Աշխարհի մշակութային հարստությունը, դա ժողովուրդների բազմազանության երկխոսությունն է»: 2011 թվականից սկսած` «Տոնացույց. Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանը ևս միացավ այս նախագծին` մասնակցելով Իտալիայում կայացած փառատոնին, իսկ 2012 թ. «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» խորագրի ներքո` ֆոլկլորային փառատոնը մեկնարկեց Հայաստանում: Իրականացվեցին ավանդական ծեսերին, ավանդույթների, մշակույթի պահպանմանը միտված մի շարք միջոցառումներ, որոնցում ընդգրկված էին Հայաստանի ֆոլկլորային համույթները և Իտալիայի «Չիոչիարիա» մշակութային ասոցիացիայի, «Վալլե դի Կոմինո» Ֆոլկլորային խումբը: Ֆոլկլորային փառատոնը մեկնարկեց 2012 թ. սեպտեմբերի 8-ից 14-ը: Փառատոնն անցկացվեց Արագածոտնի մարզի համայնքներում: Այն իր մեջ ներգրավեց ավանդական ֆոլկլորային, երգչախմբային, պարային և թատերական համերգային ներկայացումներ, ինչպես նաև շրջիկ ցուցահանդեսներ: Ծրագիրը հիանալի միջոց է մշակույթի միջոցով նպաստել աշխարհի ժողովուրդների միջև երկխոսության ստեղծմանը: Ծրագիրն արդեն իսկ ներառված է ՀՀ պետական բյուջեում և, հաշվի առնելով տարածաշրջանում ունեցած դրական արձագանքները` այն այսուհետ կկրի ավանդական ամենամյա բնույթ:
2012 թվականին «Սասուն» ազգագրական համույթը մասնակցեց Լեհաստանի Զակոպանե քաղաքում կայացած «Լեռնային շրջանների ֆոլկլորի միջազգային 44-րդ միջազգային փառատոնին» և արժանացավ ութ մրցանակների, այդ թվում` «Լավագույն երգչախումբ և ժողովրդական գործիքների կատարում» անվանակարգում` առաջին և «Հանդիսատեսի հատուկ մրցանակի»:
2011-2012 թվականներին հայ ժողովրդական վարպետները Իրանի Թեհրան քաղաքում կազմակերպվող ձեռարվեստի միջազգային ցուցահանդեսներում ներկայացրեցին հայկական ձեռարվեստը, ավանդական գորգը, կարպետն ու գոբելենը:
2012 թվականին հայ մեծանուն աշուղ Սայաթ-Նովայի 300-ամյակն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2012-2013 թթ. օրացույցում: Սայաթ-Նովան հանդիսանում է տարածաշրջանի ամենահայտնի մշակութային գործիչներից մեկը, իսկ նրա ստեղծագործությունները հավասարազոր ժառանգություն են համարվում տարածաշրջանի ժողովուրդների համար: Նրա հոբելյանը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով` 2012 թվականին ստեղծվեց Հայաստան-Վրաստան կառավարական հանձնաժողով, մշակվեց հոբելյանական միջոցառումների ծրագիր և ժամանակացույց: Միջոցառումների մեկնարկը տրվեց 2012 թ. մայիսի 20-ին: Այդ օրը Երևանում կազմակերպվեց Սայաթ-Նովային նվիրված և դեռևս 100 տարի առաջ սկիզբ առած ավանդական «Վարդատոնը»: Միջոցառումներ կազմակերպվեցին նաև Վրաստանում: Մայիսի 26-ին ՀՀ մշակույթի նախարարությունը Վրաստանի Ազգային գրադարանի, Վրաստանի գրողների միության, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության, Վրաստանի հայ մտավորականների միության, «Կամուրջ» տարեգրքի գրական-մշակութային Հկ-ի, Սայաթ-Նովայի անվան համույթի հետ համատեղ կազմակերպեց «Հայ մեծ երգահան և երաժիշտ Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գիտաժողով»: Իսկ նույն տարվա մայիսի 30-ին ՀՀ մշակույթի նախարարության, Թբիլիսիի քաղաքապետարանի, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի համատեղ ջանքերով կազմակերպվեց Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն» համերգաշարը: Հոբելյանական ծրագրի շրջանակներում «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր համույթը ստացավ պետական կարգավիճակ և հյուրախաղերով հանդես եկավ Հայաստանում, Վրաստանում և արտասահմանյան երկրներում:
Եվրոպական Միության արևելյան գործընկերության մշակութային ծրագրի ներքո Հայաստանում 2012 թվականի ապրիլից մեկնարկեց «Ժառանգաբար փոխանցվող արհեստները զարգացման ընդհանուր հարթակ. ստեղծագործական արտադրությունների հզորացում Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում» ծրագիրը: Այն ուղղված է ստեղծագործական արտադրությունների բնագավառի ինստիտուցիոնալ զարգացմանը` ժառանգական արհեստները տնտեսապես շահութաբեր դաշտում ներառելու և ԵՄ քաղաքականությանն ինտեգրվելու միտումով: Ծրագիրը նախատեսում է ավանդական արհեստների բնագավառի սկզբնական հետազոտում և քարտեզագրում, ձեռնարկատիրության կառավարման, շուկայագիտության և ձեռներեցության թեմայով նպատակային ուսուցումների կազմակերպում, արհեստների բնագավառի տնտեսական ներուժի վերաբերյալ իրազեկության բարձրացում, արհեստագործական արտադրանքի փորձարկում տեղական և եվրոպական տոնավաճառներում, արվեստագետների, արհեստագործ վարպետների գործընկերությունների և համագործակցային ցանցի ստեղծում: Հայաստանում ծրագրի համակարգողն ու իրականացնողն է «ԱՐԿԱՆԵԼ» ցուցահանդեսային գործակալությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) համագործակցության շրջանակներում 2012 թվականի հոկտեմբերի 18-ին Երևանում մեկնարկեց «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. Զբոսաշրջության նշանակությունը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը: Համաժողովի նպատակն էր ընդգծել զբոսաշրջության, համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության կապը` առանձնացնելով կրոնական և միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության, աղքատության նվազեցման և զբոսաշրջության բնագավառին առնչվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բնագավառների լավագույն փորձը: Համաժողովի ընթացքում տեղի ունեցան երկու պանելային քննարկումներ զբոսաշրջության, կրոնի, միջմշակութային երկխոսության և ոչ նյութական մշակութային ժառանգության հետ զբոսաշրջության կապի վերաբերյալ:
2012 թվականի հոկտեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հրավիրյալի կարգավիճակով մասնակցեց Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայացած Հարավ-արևելյան Եվրոպայի երկրների մշակութային ժառանգությանը նվիրված նախարարական 8-րդ համաժողովին, որն անցկացվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակույթ. զարգացման կամուրջ» նախաձեռնության շրջանակներում` «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և կայուն զարգացումը» խորագրի ներքո: Համաժողովի առանցքային թեմաներից էր նաև 2012 թ. փետրվարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ Սոֆիայում ստեղծված Հարավ-արևելյան Եվրոպայի երկրների ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի գործառույթների քննարկումը: Նոյեմբերի 25-30-ը տարածաշրջանային կենտրոնի տնօրեն տիկին Օլլի Գրուևան կայցելի Հայաստան: Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպումներ ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատողների հետ համագործակցության հնարավորությունների քննարկում:
Գ. Ներկայացուցչական ցանկում ներառված տարրերի կարգավիճակը
Խնդրում ենք լրացնել ստորև բերված բոլոր կետերը պետության տարածքում առկա Ներկայացուցչական ցանկում ներառված ոչ նյութական մշակութային ժառանգության յուրաքանչյուր տարրի համար: Հղում կատարեք նոմինացիայի ֆայլին` որպես հիմք տարրի ընթացիկ կարգավիճակի մասին զեկուցելիս և ներկայացրեք միայն համապատասխան փոփոխությունները` սկսած Ցանկի մեջ ներառվելուց կամ վերջին զեկույցից: Նոմինացիայի ֆայլերը և ավելի վաղ կատարված զեկույցները հասանելի են www.unesco.org/culture/ich կայքում կամ Քարտուղարությանը խնդրանքով դիմելու դեպքում:
Անդամ պետությունը պետք է ջանքեր գործադրի ապահովելու համար համայնքների, մարդկանց խմբերի և, որտեղ կիրառելի է, նաև անհատների հնարավոր լայն մասնակցությունը յուրաքանչյուր զեկույցի նախապատրաստման գործընթացին և ստորև, 7.Գ. կետում խնդրում ենք նկարագրել թե ինչպես եք դա արել:
Տարրի անունը. Դուդուկ և նրա երաժշտությունը
Ներառվել է 2008 թ.
Գ. 1. Սոցիալական և մշակութային գործառույթներ
Բացատրել տարրի այսօրվա մշակութային գործառույթները և իմաստները համայնքի ներսում և նրա համար, դրա կրողների և կիրառողների բնորոշ հատկանիշները և, ի լրումն դրա, տարրի նկատմամբ ունեցած հատուկ պատասխանատվությամբ անձանց ցանկացած առանձնահատուկ դեր կամ կատեգորիա: ՈՒշադրություն պետք է դարձնել ներառման չափանիշներին առնչվող ցանկացած համապատասխան փոփոխություններին` R.1 (տարրն իրենից ներկայացնում է ոչ նյութական մշակութային ժառանգություն, ինչպես սահմանված է Կոնվենցիայի 2-րդ հոդվածում):
Դուդուկի երաժշտությունը, որպես սոցիալական, կենցաղային պարտադիր տարր, ուղեկցում է հայ ժողովրդին թե՛ տոնախմբությունների, հարսանեկան ծեսերի, թե՛ սգո ու վշտի արարողությունների ժամանակ: Նրա սոցիալական գործառույթն ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր շարունակում է պահպանվել, ավելին, դուդուկը հայ ժողովրդի կողմից ընկալվում է որպես ազգային ինքնության բաղադրիչ:
Դուդուկը մշտական և ընդլայնվող գործառույթ ունի ազգային մշակույթի գրեթե բոլոր բնագավառներում` ազգային երգարվեստի, պարարվեստի, երաժշտարվեստի: Դուդուկի երաժշտությունն այսօր շարունակում է մնալ ավանդական ժողովրդական համույթների երգացանկում: Վերջին տարիներին դուդուկը լայն կիրառություն է ստացել նաև ժամանակակից դասական երաժշտարվեստում, էստրադային երգարվեստում և պարարվեստում: Դուդուկը ներմուծվել է նաև ջազային արվեստ և օգտագործվելով ֆոլկ-ջազի սինթեզման փորձարկումներում` ստացել հետաքրքիր լուծումներ ու մեկնաբանություններ:
Գ. 2. Կենսունակությանը և ընթացիկ ռիսկերի գնահատում
Նկարագրել տարրի կենսունակության ներկայիս մակարդակը, հատկապես դրա կիրառման հաճախականությունը և ծավալը, փոխանցման ավանդական ձևերի հզորությունը, կիրառողների, լսողների ժողովրդագրությունը և դրա կայունությունը: Խնդրում ենք նաև նշել ու նկարագրել տարրի շարունակական փոխանցմանը և դրա իրականացմանը սպառնացող վտանգները, եթե այդպիսիք կան և բացատրել նման ռիսկերի ուժգնությունը և անմիջականությունը:
Դուդուկի օգտագործումը հայ ժողովրդական երաժշտարվեստում, երգարվեստում և նվագարանային կատարողական արվեստում համարվում է ամենակենսունակը: Այն պահպանվում է ոչ միայն պետական աջակցության շնորհիվ, այլև մեծ է հասարակության մեջ այս տարրի նկատմամբ հարգանքն ու արժևորումը:
Հասարակական, ընտանեկան ցանկացած միջոցառման ընթացքում իր ուրույն տեղն ունի դուդուկը: Տարրի կենսունակությունն ապահովվում է ինչպես ֆորմալ կրթության միջոցով, այնպես էլ ոչ ֆորմալ: Ֆորմալ կրթությամբ հիմնականում փոխանցվում է դուդուկի կատարողական վարպետությունը: Հանրապետության երաժշտական դպրոցների դուդուկի դասարաններում սովորող աշակերտների թիվը 457-ից 2011 թվականին հասել է 621-ի: Իսկ դուդուկի պատրաստման տեխնիկական հմտություններն ու տեխնոլոգիական գիտելիքները փոխանցվում են գերազանցապես ոչ ֆորմալ կրթության միջոցով: Հանրապետությունում գործող մի քանի տասնյակ դուդուկագործ վարպետներն ունեն իրենց անհատական արհեստանոցները, որտեղ էլ իրականացնում են գիտելիքների ու հմտությունների փոխանցումը երիտասարդ սերնդին: 2009-2011 թվականներին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանի և մարզերի երաժշտական դպրոցների ժողովրդական նվագարանների դասարանների շուրջ 21 աշակերտներ վարպետության դասեր ստացան հանրապետության անվանի նվագարանագործ վարպետների մոտ: Դուդուկագործության դասընթացներն իրականացրեց անվանի վարպետ Միխայիլ Սադոևը: Ծրագրի նպատակն էր ոչ միայն նպաստել նվագարանագործության պահպանմանը, այլև ժողովրդական նվագարանների կիրառման հմտություններին տիրապետող երեխաներն այսուհետ կկարողանան ոչ միայն վերանորոգել իրենց գործիքները, այլև կպատրաստեն նորը:
Դուդուկ նվագելու վարպետությանը տիրապետողներն ու սովորողները պատկանում են տարբեր սեռատարիքային խմբերի: Գործիքի կիրառման համար չկա որևէ սահմանափակում: Սակայն հիմնական զանգվածը հանդիսանում են տղամարդիկ: Մեծ է նաև դուդուկի երաժշտության լսարանը: ՈՒնենալով կիրառման լայն ընդգրկում` դուդուկի երաժշտության ունկնդիրները հանդիսանում են բոլոր սեռատարիքային և սոցիալական խմբերի ներկայացուցիչները:
Դուդուկը հնչում է գրեթե ամեն օր, հեռուստառադիոհաղորդումներում, ֆիլմերում, ինչպես նաև համերգային ծրագրերում:
Գ. 3. Ներդրում Ցանկի նպատակների մեջ
Նկարագրել, թե ինչպես է Ցանկի մեջ տարրի ներառումը նպաստել ոչ նյութական մշակութային ժառանգության տեսանելիության ապահովմանը և դրա կարևորության մասին իրազեկման բարձրացմանը տեղական, ազգային և միջազգային մակարդակում: Բացատրել, թե ինչպես է դրա ներառումը խթանել հարգանքը մշակութային բազմազանության և մարդկային ստեղծագործականության հանդեպ, և փոխադարձ հարգանքը համայնքների, մարդկանց խմբերի և անհատների միջև:
Շնորհիվ միջազգային ճանաչման և համբավի մեծացել է մատաղ սերնդի ներկայացուցիչների ոգևորությունն ու մղումը դեպի դուդուկը: Տարրի ներառումը ցանկում զգալիորեն խթանել է արտասահմանյան երկրներում բնակվող հայերի ազգային ինքնության պահպանության զարթոնքը: Հայկական դուդուկը սկսեց լայն կիրառում ստանալ նաև տարբեր երկրների ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող նվագախմբերի կողմից: Մի շարք երկրների մշակութային կազմակերպություններ պարբերաբար կազմակերպում են դուդուկի կատարողական վարպետության դասեր: Մասնավորապես 2009 թվականից Գևորգ Դաբաղյանը Ամստերդամում և Վալանսում անց է կացնում ամենամյա վարպետության դասեր: Միջազգային մեծ ճանաչում են ձեռք բերել անվանի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի դուդուկի համար գրված ստեղծագործությունները, որոնք 2007-2012 թվականներին հնչել են Իտալիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում աշխարհահռչակ այնպիսի նվագախմբերի կողմից, ինչպիսիք են Բոստոնի սիմֆոնիկը, Մոսկվայի սոլիստները, Սիցիլիայի և Իրկուտսկի ֆիլհարմոնիկ նվագախմբերը: Այս համերգային ծրագրերում իրենց կատարումներով հանդես են եկել անվանի դուդուկահարներ Գևորգ Դաբաղյանը, Էմմանուել Հովհաննիսյանը, Ջիվան Գասպարյանը:
Ցանկում տարրի ներառման շնորհիվ մեծացել է նաև հայ ժողովրդի` որպես ինքնատիպ մշակութային տարրեր ունեցող ազգի ճանաչելիությունը միջազգային ասպարեզում: Մի շարք աշխարհահռչակ երաժիշտներ և երգիչներ իրենց ստեղծագործություններում և համերգային կատարումներում ընդգրկում են նաև դուդուկն ու հայ դուդուկահարներին: Մասնավորապես միջազգային ասպարեզում մեծ ճանաչում և հեղինակություն ունի հայ անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Նա համատեղ հանդես է գալիս տարբեր ոճերի և ժանրերի աշխարհահռչակ կատարողների հետ, որոնց թվում են կիթառահար Բրայան Մեյը` Queen խմբից, Փիթեր Գաբրիելը, Բորիս Գերեբենշիկովը, Մայքլ Բրուկը:
Շնորհիվ միջազգային ճանաչման` դուդուկն օգտագործվում է նաև հուշանվերային արտադրության մեջ, որպես Հայաստանն ու հայ ժողովրդին բնութագրող մշակութային տարր:
Գ. 4. Տարրի խթանման կամ ամրապնդման ջանքեր
Նկարագրել, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվել տարրը խթանելու և ամրապնդելու համար` հատկապես մանրամասնելով ցանկացած միջոցառում, որը միգուցե անհրաժեշտ է եղել որպես ներառման արդյունք:
Դուդուկի կատարողական արվեստի պահպանման գործում զգալի ներդրում ունի «Հայ ժողովրդական երաժշտության պահպանման» ՀԿ-ն (ի դեմս հիմնախնդիրներ Գ. Դաբաղյանի, Վ. Շարաֆյանի), որը UNESCO-ի և Japanese Funds-in-Trust for Preservation and Promotion of Intangible Cultural Heritage կազմակերպության աջակցությամբ 2009 թվականից սկսած իրականացնում է վարպետության դասեր դուդուկահարների և դուդուկ պատրաստող վարպետների համար Երևանում և ՀՀ տարբեր քաղաքներում, արտասահմանյան մի շարք քաղաքներում: Կազմակերպել է դուդուկահարների մրցույթներ, հրատարակել Դուդուկի ձեռնարկ-հանրագիտարան, որն իր մեջ ներառում է DVD, դուդուկի կիրառմամբ պարտիտուրներ): Ստեղծել է հայ դուդուկի երաժշտության թվային արխիվ, հայ դուդուկի երաժշտության վերաբերյալ կայք (www.armenian-duduk-music.com): Կայքի շնորհանդեսը կայացավ Ժողովրդական արվեստի թանգարանում, որին մասնակցեցին նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչ Լյուբավա Մորեվան և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի անդամներ: ՀԿ-ի ջանքերով ՀՀ տարբեր քաղաքներում և Արցախում կազմակերպվել են ճանաչված և տեղացի դուդուկահարների համատեղ բացօթյա համերգներ, հեռուստահաղորդումներ ու ռադիոհաղորդումներ:
Շնորհիվ պետական աջակցության վերջին տարիներին զգալիորեն մեծացել է երաժշտական դպրոցներում դուդուկի դասարանի սաների թիվը: Դասավանդումն իրականացվում է ՀՀ գրեթե բոլոր երաժշտական դպրոցներում, արվեստի դպրոցներում, երաժշտական ուսումնարաններում և կոնսերվատորիայում: 2007 թվականից հանրապետության երաժշտական դպրոցներում ազգային նվագարանների, այդ թվում դուդուկի ուսուցումն իրականացվում է անվճար:
2008 թվականին պետական պատվերի շրջանակներում տպագրվել է Գևորգ Դաբաղյանի «Փոխադրումներ, մշակումներ և օրիգինալ ստեղծագործություններ դուդուկի համար» աշխատությունը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անվանի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը պարբերաբար վարպետության դասեր է կազմակերպում Հայաստանում և արտասահմանյան երկրներում: Մասնավորապես, 2009 թ. վարպետության դասեր են կազմակերպվել ՀՀ Գավառ քաղաքում, Ամստերդամի ԱՏԼԱՍ ակադեմիայում, Վենետիկի Երաժշտության ուսումնասիրման միջմշակութային ինստիտուտի Հայաստանի արվեստի հետազոտման ֆակուլտետում:
2010 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին Հայաստանի «Շանթ» հեռուստաընկերությունը կազմակերպեց և իրականացրեց «Դուդուկի նոր ընտրյալներ» մրցույթ-փառատոնը, որին մասնակցեցին ՀՀ-ում և արտերկրի հայկական համայնքներում բնակվող մի քանի հազար երիտասարդներ:
2011 թվականին Գավառի քաղաքապետի որոշմամբ ստեղծվեց` «Գավառի դուդուկի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: Այն այսօր Հայաստանում նմանը չունեցող դուդուկի մասնագիտացված երաժշտական դպրոց է, որը կրում է անվանի դուդուկահար Գևորգ Դաբաղյանի անունը: Դուդուկի դպրոցը կազմակերպում է հնգամյա և ութամյա ուսուցում: Ներկայում դպրոցում սովորում են շուրջ 20 աշակերտներ:
2012 թվականին պետական աջակցությամբ նկարահանվեց դուդուկի մասին «Ծիրանի փողը» ֆիլմը, որը ներկայացնում է դուդուկի ստեղծման պատմությունը, անցած ճանապարհը:
2012 թվականի սեպտեմբերի 14-ից 19-ին Երևանում կայացավ «Դուդուկի համահայկական փառատոնը», որի ընթացքում ելույթներով հանդես եկան ավելի քան 3000 մասնակիցներ Հայաստանի և արտասահմանյան երկրների հայկական համայնքներից: Փառատոնին մասնակցում էին ինչպես երիտասարդ և դեռևս ճանաչում չունեցող, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ապրող շուրջ 10 անվանի դուդուկահարներ:
2012 թվականի սեպտեմբերի 30-ին Լոնդոնի «Բարբիկան» կենտրոնում դուդուկի վիրտուոզ կատարող Ջիվան Գասպարյանը համատեղ համերգով հանդես եկավ իրանցի աշխարհահռչակ երաժիշտ Հոսեյն Ալիզադեի հետ: Համերգն ունկնդրեց մի քանի հազար հայ, իրանցի և այլ ազգերի հանդիսատես:
2012 թվականին ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային նվագարանների պետական նվագախմբի դուդուկահար Արմեն Գրիգորյանը պատրաստել և հրատարակման է ներկայացրել «Դուդուկի ձեռնարկ» եռալեզու աշխատությունը, որը, ոչ միայն դուդուկի կատարողական դպրոցի համար նախատեսված դասագիրք է, որտեղ զետեղված մեթոդական ցուցումները կնպաստեն աշակերտների տեխնիկական դժվարությունների հաղթահարմանը, այլև կարող է որպես ուսումնական ձեռնարկ օգտագործվել երաժշտական ուսումնարանների և կոնսերվատորիայի ուսանողների կողմից:
Գ. 5. Համայնքի մասնակցություն
Նկարագրել համայնքների, մարդկանց խմբերի և անհատների մասնակցությունը տարրի պահպանման գործում և նրանց պարտավորությունը դրա հետագա պահպանման համար:
Դուդուկի երաժշտության պահպանության գործում ներգրավված են դուդուկի պատրաստման և կիրառման հմտություններ և գիտելիքներ կրող համայնքները: Դուդուկ պատրաստող յուրաքանչյուր վարպետ ունի իր արհեստանոցը, ինչը հնարավորություն է տալիս նրան ոչ միայն կազմակերպել դուդուկի մասնավոր արտադրություն, այլև ապահովում է իր գիտելիքների և հմտությունների ժառանգական փոխանցման գործընթացը: Դուդուկագործ վարպետների արտադրանքն իրացվում է ինչպես արհեստանոցներում, երաժշտական խանութներում, այնպես էլ Երևանի Վերնիսաժ կոչվող տոնավաճառում, որը կազմակերպվում է յուրաքանչյուր շաբաթվա վերջին երկու օրերի ընթացքում:
Անվանի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը ակտիվորեն մասնակցում է Գավառում իր անունը կրող «Դուդուկի դպրոցի» գործունեությանը: Ակտիվ համագործակցում է մի շարք միջազգային մշակութային և կրթական հաստատությունների հետ` յուրաքանչյուր տարվա ընթացքում մի քանի անգամ տարբեր երկրներում կազմակերպելով դուդուկի կիրառման վարպետության դասեր: Գևորգ Դաբաղյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել նաև 2013 թվականի արտասահմանյան շրջագայությունների վերաբերյալ:
Անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը ներկայում նախապատրաստվում է 2013 թվականին Երևանում բացելու իր դուդուկի դպրոցը:
Դուդուկագործ վարպետներն ակտիվ համագործակցում են ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչի արդյունքում 2013 թվականին Երևանում կստեղծվի ժողովրդական նվագարանների պատրաստման գիտապրակտիկ լաբորատորիա, որը կունենա դուդուկի պատրաստման մասնագիտացված արհեստանոց:
Երևանի քաղաքապետարանն ի նշան հարգանքի` 2013 թվականի ապրիլին Երևանի Աբովյան փողոցում կտեղադրի դուդուկահարներ Ջիվան Գասպարյանի, Վաչե Հովսեփյանի և Լևոն Մադոյանի արձանները: Արձանախմբի նախագծի հեղինակն է քանդակագործ Դավիթ Մինասյանը: Այն կոչվելու է «Երեք դուդուկահարներ»:
Գ. 6. Ինստիտուցիոնալ համատեքստ
Ներկայացնել Ներկայացուցչական ցանկում ներառված տարրի համար ինստիտուցիոնալ համատեքստը.
ա. Կոմպետենտ/իրավասու մարմին/ներ/, որոնք ներգրավված են տարրի կառավարման և/կամ պահպանման գործում
բ. Տարրով կամ դրա պահպանմամբ շահագրգռված համայնքի կամ մարդկանց խմբի կազմակերպություն/ներ/:
Տարրի պահպանման գործում ներգրավված պետական մարմիններն են` ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության, արվեստի ինստիտուտները, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը:
Դուդուկի պահպանման և հանրահռչակման գործում շահագրգիռ կազմակերպություններ են հանդիսանում նաև Հայաստանում և սփյուռքում գործող բոլոր ազգագրական երգի ու պարի, ժողովրդական նվագարանների ինքնագործ և պետական համույթները, որոնց կատարումների ցանկում պարտադիր կիրառություն ունի դուդուկը, քանի որ ազգային երգերն ու պարերն ուղեկցվում են հիմնականում դուդուկի երաժշտության օգտագործմամբ:
Գործում են նաև դուդուկի բազմաթիվ համույթներ, որոնց թվում առավել ակտիվ գործունեություն են ծավալում Գեորգի Մինասյանի «Դուդուկներ» անսամբլը, «Վաչե Հովսեփյանի անվան դուդուկահարների» անսամբլը, «Գևորգ Դաբաղյան տրիոն»:
Անվանի դուդուկահարներ են`
1. Ջիվան Գասպարյան
2. Վլադիմիր Հարությունյան
3. Սուրեն Թովմասյան
4. Կարապետ Զաիմցյան
5. Սերգեյ Սիմոնյան
6. Ժորա Սիմոնյան
7. Սերգեյ Կարապետյան
8. Սուրեն Գրիգորյան
9. Արտավազդ Տեր-Հովհաննիսյան
10. Վլադիմիր Կռոյան
11. Մկրտիչ Մալխասյան
12. Գեորգի Մինասյան (Մինասով)
13. Գագիկ Գյուրջյան
14. Խաչիկ Ավագյան
15. Սերգեյ Գևորգյան
16. Հովհաննես Կասյան
17. Կարապետ Մեխակյան
18. Սուրեն Գրիգորյան
19. Սամվել Սիմոնյան
20. Հակոբ Հովսեփյան
21. Եղիշե Մարգարյան
22. Եղիշե Մանուկյան
23. Հարություն Գևորգյան
24. Բենիկ Իգնատյան
25. Սարո Դանիելյան
26. Գևորգ Դաբաղյան
27. Արմեն Սարգսյան
28. Ռուբիկ Հարությունյան
29. Արարատ Դալլաքյան
30. Ալեքսանդր Հարությունյան
31. Ավետիք Մարտիրոսյան
32. Հակոբ Մարտիրոսյան
33. Արսեն Գրիգորյան
34. Տիգրան Պողոսյան
35. Արմեն Ստեփանյան
36. Լևոն Մինասյան
37. Արա Բախտիկյան
38. Մարտուն Ավագյան
39. Արմեն Ղազարյան
40. Վազգեն Մակարյան
41. Մկրտիչ Կարապետյան
42. Նորայր Ժամհարյան
43. Հովիկ Կարապետյան
44. Արմեն Սարգսյան
45. Գագիկ Մալխասյան
46. Արմեն Գրիգորյան
47. Կարապետ Շաբոյան
48. Նորայր Առաքելյան
49. Վարազդատ Հովհաննիսյան
50. Արշակ Սահակյան
51. Արա Մկոյան
52. Արտակ Կոստանդյան
53. Գուրգեն Ասիլյան
54. Վահան Հարությունյան
55. Հովհաննես Ղազարյան
56. Վարդան Գրիգորյան
57. Կամո Սեյրանյան
58. Էմմանուել Հովհաննիսյան
59. Արթուր Եղիազարյան
60. Վաչե Փաշինյան
61. Մովսես Հակոբյան
62. Արտակ Ասատրյան
63. Գևորգ Կարապետյան
64. Սարգիս Դավթյան և շատ ուրիշներ:
Տարրի պահպանման գործում զգալի աշխատանքներ է իրականացնում նաև «Հայ ժողովրդական երաժշտության պահպանման «Կենաց ծառ» հասարակական կազմակերպությունը:
Գ. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՏԱՐՐԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Խնդրում ենք լրացնել ստորև բերված բոլոր կետերը պետության տարածքում առկա Ներկայացուցչական ցանկում ներառված ոչ նյութական մշակութային ժառանգության յուրաքանչյուր տարրի համար: Հղում կատարեք նոմինացիայի ֆայլին որպես հիմք տարրի ընթացիկ կարգավիճակի մասին զեկուցելիս և ներկայացրեք միայն համապատասխան փոփոխությունները` սկսած Ցանկի մեջ ներառվելուց կամ վերջին զեկույցից: Նոմինացիայի ֆայլերը և ավելի վաղ կատարված զեկույցները հասանելի են www.unesco.org/culture/ich կայքում կամ Քարտուղարությանը խնդրանքով դիմելու դեպքում:
Անդամ պետությունը պետք է ջանքեր գործադրի ապահովելու համար համայնքների, մարդկանց խմբերի և, որտեղ կիրառելի է, նաև անհատների հնարավոր լայն մասնակցությունը յուրաքանչյուր զեկույցի նախապատրաստման գործընթացին և ստորև, 7.Գ կետում խնդրում ենք նկարագրել թե ինչպես եք դա արել:
Տարրի անունը. Խաչքարերի արվեստ. Խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը
Ներառվել է 2010 թ.
Գ. 1. Սոցիալական և մշակութային գործառույթներ
Բացատրել տարրի այսօրվա մշակութային գործառույթները և իմաստները համայնքի ներսում և նրա համար, դրա կրողների և կիրառողների բնորոշ հատկանիշները և, ի լրումն դրա, տարրի նկատմամբ ունեցած հատուկ պատասխանատվությամբ անձանց ցանկացած առանձնահատուկ դեր կամ կատեգորիա: ՈՒշադրություն պետք է դարձնել ներառման չափանիշներին առնչվող ցանկացած համապատասխան փոփոխություններին R.1 (տարրն իրենից ներկայացնում է ոչ նյութական մշակութային ժառանգություն, ինչպես սահմանված է Կոնվենցիայի 2-րդ հոդված):
Հայ ժողովրդի սոցիալական և մշակութային կյանքն անհնար է պատկերացնել առանց խաչքարի: Ընդ որում, խաչքարի սոցիալական և մշակութային գործառույթները գրեթե միաձույլ են: Խաչքարի սոցիալական, ծիսական գործառույթն արտահայտվում է հիմնականում որպես մահարձան կիրառության մեջ:
Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր խաչքարեր տեղադրվում են հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում կարևոր իրադարձությունների, ընտանեկան ուրախ կամ տխուր առիթների դեպքում:
Տեղադրված լինելով հիմնականում բացօթյա տարածքներում` խաչքարն ըստ էության կատարել և կատարում է նաև բաց միջավայրում հավատացյալի հոգևոր պահանջմունքների բավարարման գործառույթը: Յուրաքանչյուր խաչքար իր ներկայությամբ տեղանքը նշող, սրբացնող, պաշտպանող երևույթ է դառնում, հետևաբար ցանկացած միջավայրում խաչքարի տեղադրումն արդեն իսկ կարգավորում-սրբայնացնում է շրջապատը: Դրանով է պայմանավորված դրանց առկայությունը խաչմերուկներում, ճանապարհների եզրին, տեղանքում գերիշխող դիրք ունեցող բարձունքներին, ժայռազանգվածների վրա կամ աղբյուրների մոտ:
Հայոց տոնածիսական համակարգում պահպանված է տարբեր տոնական արարողությունների ժամանակ դեպի տվյալ տոնի կամ ծեսի խորհրդանիշը հանդիսացող խաչքար ուխտագնացության կազմակերպումը: Սրանով իսկ խաչքարն իրականացնում է ոչ միայն հոգևոր-ծիսական, այլև սոցիալական գործառույթ` համախմբելով սոցիալական և սեռատարիքային բոլոր խմբերին պատկանող անձանց միևնույն նպատակի շուրջ:
Հանդիսանալով բացառապես հայկական մշակութային երևույթ` խաչքարն ու խաչքարագործությունը հանդիսանում են հայ ժողովրդի մշակույթի, ազգային մտածողության, գեղարվեստական պատկերացումների և հավատքի դրսևորում:
Խաչքարն այսօր իրականացնում է նաև յուրօրինակ մշակութային դեսպանի գործառույթ և առաքելություն: Հայաստանի Հանրապետությունը ի նշան հարգանքի և բարեկամության հարյուրավոր խաչքարեր է տեղադրել և շարունակում է տեղադրել աշխարհի տարբեր երկրներում: Դրանք տարբեր մշակութային և հասարակական, պատմական իրադարձությունների առթիվ իրենց շուրջն են համախմբում այդ երկրներում ապրող հայերին նաև օտարներին:
Խաչքարերի բազմազանության ու առանձնահատկություններից է վարպետ-քարագործների բազմաքանակությունը: Այսօր նախկին գրանիտե և բազալտե խաչքարերին փոխարինելու են գալիս Հայկական լեռնաշխարհի ամենատարածված և ամենագեղեցիկ, գունագեղ քարերից մեկի` տուֆից կերտված խաչքարերը: Ժամանակակից խաչքարագործները գերադասում են տուֆը, քանի որ այս քարի գունային հնարավորությունները լայն են, իսկ բնական որակները բազում առավելություններ ունեն: Ներկայում խաչքարագործությամբ զբաղվում են տարբեր մասնագիտական բնագավառների անձինք: Խաչքար կերտող վարպետի նկատմամբ թե՛ նախկինում և թե՛ այսօր հասարակության մեջ առկա է հարգանք և ակնածանք:
Գ. 2 Կենսունակությունը և ընթացիկ ռիսկերի գնահատում
Նկարագրել տարրի կենսունակության ներկայիս մակարդակը, հատկապես դրա կիրառման հաճախականությունը և ծավալը, փոխանցման ավանդական ձևերի հզորությունը, կիրառողների, լսողների ժողովրդագրությունը և դրա կայունությունը: Խնդրում ենք նաև նշել ու նկարագրել տարրի շարունակական փոխանցմանը և դրա իրականացմանը սպառնացող վտանգները, եթե այդպիսիք կան և բացատրել նման ռիսկերի ուժգնությունը և անմիջականությունը:
Խաչքարն ու խաչքարագործությունը հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգության առավել կենսունակ տարրերից են, որի պահպանումն ու օգտագործումն իրականացվում է ողջ ժողովրդի կողմից: Խաչքարերի և խաչքարագործության վերաբերյալ տեսական և գործնական ուսուցումն ապահովվում է ինչպես մշակված չափորոշիչների հիման վրա կազմակերպված ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության միջոցով: Թեման արտացոլված է դպրոցական դասագրքերում, բուհական մասնագիտացված ֆակուլտետների և ամբիոնների դասավանդման գործընթացում: Ֆորմալ կրթությունն ապահովում են Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետները, Երևանի պետական համալսարանի պատմության, արվեստի և մշակույթի ֆակուլտետները, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը: Ոչ ֆորմալ կրթությունն արտահայտվում է խաչքարագործ վարպետ և աշակերտ փոխհամագործակցության արդյունքում: Հիմնականում վարպետությունը փոխանցվում է հորից որդուն: Դասընթացն իրականացվում է խաչքարագործի արհեստանոցում, գործնական աշխատանքի ընթացքում: Վարպետն աշակերտին փոխանցում է կատարողական հմտություններ և տեխնոլոգիական գիտելիքներ, սովորեցնում է խաչքարի կառուցվածքային և բովանդակային առանձնահատկությունները, սակայն սա չի նշանակում, որ աշակերտը նույնությամբ պետք է կրկնի վարպետի ստեղծագործական մոտեցումները: Յուրաքանչյուր վարպետ թեև կիրառում է խաչքարագործության մեջ ընդունված տեխնիկական հմտությունները, սակայն ազատ է ստեղծագործական առումով, խաչքարի պատկերագրությունն ու զարդամոտիվները շատ հաճախ կարող են լինել զուտ տվյալ վարպետի մտքի և կատարողական վարպետության արդյունք:
Գ.3. Ներդրում Ցանկի նպատակների մեջ
Նկարագրել, թե ինչպես է տարրի ներառումը Ցանկի մեջ նպաստել ոչ նյութական մշակութային ժառանգության տեսանելիության ապահովմանը և դրա կարևորության մասին իրազեկման բարձրացմանը տեղական, ազգային և միջազգային մակարդակում: Բացատրել, թե ինչպես է դրա ներառումը խթանել հարգանքը մշակութային բազմազանության և մարդկային ստեղծագործականության հանդեպ և փոխադարձ հարգանքը համայնքների, մարդկանց խմբերի և անհատների միջև:
Խաչքարն ինչպես Հայաստանում այնպես էլ միջազգային գիտական հարթակներում համարվել է հայ ազգի, նրա պատմության և կրոնի ամենահայտնի կերպարն ու ամենաճանաչված խորհրդանիշը: Խաչքարի արվեստի ընդգրկումը ցանկում ավելի ընդլայնեց դրա մասին հասարակության ճանաչելիության մակարդակը: Ազգային մակարդակում հատկապես դրական խթան հանդիսացավ խաչքարագործության` որպես արհեստի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, ինչն էլ ապահովում է խաչքարագործ վարպետների աշխատանքի նկատմամբ պահանջարկի մեծացումը: Մի շարք խաչքարագործներ ընդլայնել են իրենց արհեստանոցները, մեծացել է աշակերտների թվաքանակը: Սա օգտավետ է նաև տնտեսական առումով, քանի որ այս պարագայում խաչքարագործը բացի իր ընտանիքից ապահովում է մոտ 7-10 աշխատատեղ` քարհատ, սղոցարանի աշխատողներ, բետոնագործներ, ճարտարապետ, օժանդակ բանվորներ և այլն: Նրանց աշխատանքով ապահովումը լրացուցիչ խթան է համայնքի ու երկրի բնականոն զարգացման համար: Մեծացավ խաչքարագործ վարպետների հասարակական ճանաչումն ու արժևորումը: Գնահատելով խաչքարի մշակույթի պահպանման և հանրահռչակման ասպարեզում ունեցած մեծ ավանդը և ձեռքբերումները` 2011 թվականին Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ վարչապետը կառավարության բարձր պարգևին արժանացրեց խաչքարագործ վարպետներ Արսեն Փանոսյանին, Ռուբեն Նալբանդյանին, Բոգդան Հովհաննիսյանին: 2012 թվականին անվանի խաչքարագետ Համլետ Պետրոսյանն արժանացավ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալին:
Գործընթացը խթանում է տարբեր երկրներում ապրող հայերի` որպես ազգային փոքրամասնություն արժանապատվության, ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, օգնում է հայ ժողովրդին միջազգային մշակութային քաղաքականությանն ինտեգրմանը: Միաժամանակ, օտար երկրներում ապրող հայերը լիահույս են, որ ցանկում հայկական խաչքարի մշակույթի ընդգրկումը կնպաստի այս տարրի նկատմամբ տարբեր երկրներում հանդուրժողականության մթնոլորտի երաշխավորմանը:
2011 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում անցկացվեց «Խաչքարը Հայաստանի հնագույն խորհրդանիշն է» խորագրով բաց դաս: Այն կազմակերպվել է Ռուսաստանի հայերի միության տեղի մասնաճյուղի և հայերենի ուսուցչուհի Հասմիկ Այվազյանի նախաձեռնությամբ` քաղաքում նոր խաչքարի օծումից հետո: Դասին մասնակցեցին ոչ միայն հայկական համայնքի ներկայացուցիչներ, այլև բազմաթիվ այլազգիներ:
Մի շարք երկրների հայ և օտար հասարակական, քաղաքական գործիչների, տարբեր կառույցների նախաձեռնությամբ, ի պատիվ հայկական խաչքարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառման, տարբեր քաղաքներում տեղադրվեցին խաչքարեր: Նախաձեռնությունների հիմնական նպատակն էր խաչքարային մշակույթի վերաբերյալ ճանաչելիության բարձրացումը և հայ ժողովրդի հետ բարեկամության խորհրդանշումը:
2011 թվականի ընթացքում խաչքարերի տեղադրման ծիսակարգեր են անցկացվել ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում, ՈՒկրաինայի Կիև և Եվպատորիա քաղաքներում, Ռուսաստանի Դաշնության Աստրախան, Պյատիգորսկ, Տոմսկ քաղաքներում, իսկ Կրասնոդար քաղաքում բացվեց «Խաչքար» հայկական մշակութային կենտրոնը: Ռուսաստանի Դաշնությունում հրատարակվում է նաև «Խաչքար» ամսագիրը:
2012 թվականին խաչքարեր տեղադրվեցին նաև Չիլիի Պուերտո Վիլյամս բնակավայրում, Ռուսաստանի Դաշնության Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ քաղաքներում, Չիտայի երկրամասում, Կրասնոդարի երկրամասի Նովի Միր հայկական գյուղում, Սարատովի մարզի Կամիշին քաղաքի Նիկոլյան մայր տաճարի բակում, Վոլոգդա քաղաքում, Իտալիայի Հռոմ քաղաքի Բրասկի թանգարանի դիմաց, որի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու Հռոմի քաղաքապետը, Պավիա քաղաքում, Բելգիայի Բանցո քաղաքում և Բրազիլիայում:
2012 թ. հոկտեմբերի 1-ին «Աշխարհի հայ նկարիչների միությունը», «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ Լեհաստանի երկու քաղաքներում տեղադրեց հայ և լեհ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող խաչքարեր: Վրոցլավի կենտրոնում տեղադրված խաչքարը նշանավորում է հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունը, իսկ Հովհաննես Պողոս Բ-ի ծննդավայր Օլշթեյն քաղաքում տեղադրվածը` խորհրդանշում է պոնտիֆիկի հիշատակը: 4.5 և 3.5 մետր բարձրությամբ բնական կարմիր տուֆից պատրաստված խաչքարերի հեղինակներն են Տարոն Մարտիրոսյանը և Բագրատ Բալաբեկյանը:
Ցանկում նման արժեքավոր տարրի ընդգրկումն օգնում է միջազգային ասպարեզում Հայաստանը նաև որպես զբոսաշրջային առումով հետաքրքիր և գրավիչ երկիր ներկայացնելուն: Խաչքարագործ վարպետներ Ռուբեն Նալբանդյանի, Վարազդատ Հարությունյանի, Արսեն Փանոսյանի արհեստանոցներն ընդգրկված են գրեթե բոլոր զբոսաշրջային երթուղիներում: Զբոսաշրջային երթուղիներում են ներառված նաև խաչքարերի առկայությամբ ամենահարուստ տեսարժան վայրերը` ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի, Տավուշի մարզերը:
Վերջին երկու տարիներին Հայաստանը մասնակցել է մի շարք միջազգային մշակութային միջոցառումների` ցուցահանդեսների, տոնավաճառների, որտեղ ի թիվս այլ մշակութային տարրերի ներկայացվել են նաև արդի խաչքարագործների ստեղծագործություններ, միջնադարյան խաչքարեր, խաչքարային մշակույթի վերաբերյալ գրականություն:
Խաչքարի մշակույթի միջազգային ասպարեզում ճանաչելիության բարձրացման մասին են վկայում նաև տարբեր օտար հեռուստաալիքների կողմից դրա մասին ֆիլմ նկարահանելու փաստերը:
2012 թ. նոյեմբերի 1-ին ֆրանսիական հեղինակավոր France 2 հեռուստաընկերությամբ «Chretiens Orienteaux» (Արևելյան քրիստոնյաներ) հաղորդաշարում ներկայացվել է հայկական խաչքարի արվեստի և ավանդույթների մասին 2012 թ. նկարահանված կես ժամ տևողությամբ ֆիլմը` «Հայկական խաչքարեր. հայ ժողովրդի հոգին և հոգևորությունը» («Les Khatchkars (Croix en Pierre): l'ame et la spiritualite du peuple arme'nien) խորագրով: Ֆիլմում արտացոլված են հայ ժողովրդի խաչքարագործության հին և հարուստ արվեստի ավանդույթները, խաչքարերի էությունը և դրանց նշանակությունը հայ ժողովրդի համար:
Նկարահանմանն իրենց մասնագիտական բացատրություններով աջակցել են նաև ֆրանսիացի հեղինակավոր գիտնականներ, պատմաբաններ ու արվեստագետներ: Ֆիլմում նաև դրվագներ կան խաչքարի պահպանմանն ուղղված կոչով` Նախիջևանում Բաքվի կողմից հայկական խաչքարերի և գերեզմանոցների ավերման և ոչնչացման վերաբերյալ: Ֆիլմը հնարավոր է դիտել www.chretiensorientaux.eu կայքէջում: Ֆիլմը ծրագրվել է Թոմա Վալյուի (Thomas Wallut) և Միշել Կաղիեի (Michel Carrier) կողմից:
Ճապոնիայի Կյոտո Սեյկա գեղեցիկ արվեստների համալսարանը դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը և ստացել համաձայնություն` աջակցելու պրոֆեսոր Կոնիտո Նագաոկային իրականացնելու «Տակու-Հոն քարե հետքերը» նախագիծը, որը նպատակ ունի ՀՀ Գեղարքունիքի, Արարատի և Վայոց ձորի մարզերում ուսումնասիրել խաչքարերի մշակույթը և հրատարակելու «Խաչքարերը» աշխատությունը: Ծրագիրը նախատեսված է 2012-2016 թվականների համար:
ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասին 2012 թ. փետրվարին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ լիտվացի կինեմատոգրաֆիստները ցանկություն են հայտնել խաչքարի մասին ֆիլմ նկարահանել և խնդրել է այդ հարցում նախարարության աջակցությունն ու խորհրդատվությունը: Նկարահանման աշխատանքները սկսվել են 2012 թ. մայիսից և կշարունակվեն մեկ տարի: Հեղինակն է լիտվացի նկարիչ, օպերատոր և ռեժիսոր Ավիդաս Բարիսասը, ըստ որի ֆիլմում խաչքարերի ցուցադրությունը կուղեկցվի ազգային հին երգերով ու երաժշտությամբ: Արդյունքում նախատեսվում է ստեղծել մեկ ֆիլմի երեք տարբերակ. առաջինը` մեկուկես ժամանոց, երկրորդը` մոտ 45 րոպեանոց` նախատեսված փառատոների համար և երրորդը` 15 րոպեանոց` որպես գովազդային տարբերակ: Ռեժիսորը պատրաստվում է ֆիլմը ներկայացնել միանգամից երեք փառատոների` Լիտվայի փաստավավերագրական ֆիլմերի, հայաստանյան «Ոսկե ծիրան» և Բեռլինի կինոփառատոներին:
Գ. 4. Տարրի խթանման կամ ամրապնդման ջանքեր
Նկարագրել, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվել տարրը խթանելու և ամրապնդելու համար, հատկապես մանրամասնելով ցանկացած միջոցառում, որը միգուցե անհրաժեշտ է եղել որպես ներառման արդյունք:
Զգալի աշխատանքներ են իրականացվել խաչքարի մշակույթի պահպանության և հանրահռչակման ուղղությամբ:
Մշակութաբան Համլետ Պետրոսյանը տպագրման է պատրաստում երկլեզու, շուրջ 300 լուսանկարներից բաղկացած «Խաչքարի մշակույթ» պատկերազարդ գիրքը, որի հրատարակչական աշխատանքներն արդեն ավարտված են, իսկ տպագրումը նախատեսված է 2013 թվականին:
Անվանի խաչքարագործ Արսեն Փանոսյանը պատրաստել է խաչքարագործության դասագիրք, որը ներկայում քննարկվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում:
2011 թվականից առ այսօր Ֆրանսիայի տարբեր քաղաքներում կազմակերպվում է «Խաչքարի արվեստ» ֆոտոցուցահանդեսը, որի մեկնարկը տրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի «Միրո 1» և «Միրո 2» ցուցասրահներում: Տպագրվեց նաև ցուցահանդեսի կատալոգը, իսկ ցուցադրության այցելուները հնարավորություն ունեցան ոչ միայն դիտել խաչքարերի լուսանկարները, այլև ականատես եղան խաչքարի կերտման գործընթացին: Քանդակագործ-խաչքարագործ Ռոբերտ Մինասյանը տեղում այցելուներին ներկայացնում էր խաչքարի կերտման համար օգտագործվող աշխատանքային գործիքները, խաչքարի կառուցվածքն ու կիրառվող զարդամոտիվների խորհրդաբանությունը:
2011 թվականին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկեց 6 ամենահայտնի խաչքարերի պատկերներով, յուրաքանչյուրից 2500 հատ տպաքանակով «Հայաստանի խաչքարեր» հուշադրամների նոր շարքը: Հուշադրամները հատվել են Լիխտենշտեյնի «Coin Invest Trust» ընկերության կողմից:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության նախաձեռնությամբ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում 2011 թ. հոկտեմբերի 15-ին և 16-ին ցուցադրվեցին Նախիջևանին նվիրված «Բանտված հայաշխարհ» ֆիլմաշարի «Ջուղա. խզված մեղեդի» և «Ջուղա. խաչքարային արվեստ» առաջին և երկրորդ մասերը: Ֆիլմաշարը պատրաստել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, խաչքարագետ, հուշարձանագետ Արգամ Այվազյանը:
2012 թվականին ճարտարապետ Սամվել Շահինյանը հրատարակեց «Խաչքար. տիեզերական արարչագործության սրբազան համակարգ» աշխատությունը:
2012 թվականին ռեժիսոր Արմեն Գասպարյանը պետական աջակցությամբ նկարահանեց «Հայկական հաց» վավերագրական ֆիլմը, որում հեղինակը փորձել է հայկական խաչքարերն ու եկեղեցիները, դրանց պատմությունը, ներկա վիճակն ու ընկալումները ներկայացնել որպես հացին այլընտրանք:
2011-2012 թվականների ընթացքում ՀՀ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, խաչքարագործների և մասնավոր պատվիրատուների միջոցներով նորօրյա խաչքարագործների շուրջ 80 ստեղծագործություններ են տեղադրվել ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Հատկապես մեծ թվաքանակ են կազմում ՀՀ Տավուշի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում կանգնեցված խաչքարերը:
Իհարկե այս գործընթացը վերաբերում է միայն այն խաչքարարերին, որոնք տեղադրվել են ի հիշատակ հասարակական, քաղաքական, մշակութային և այլ իրադարձությունների, ինչպես նաև հայտնի անձանց պատվին: Իսկ եթե հաշվի առնենք, որ խաչքարը ժողովուրդը կիրառում է նաև որպես մահարձան, ապա տեղադրված խաչքարերի թիվը վերջին երկու տարիների ընթացքում կկազմի մի քանի հարյուր:
Ըստ խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանի ու Ռուբեն Նալբանդյանի` Ցանկում տարրի ներառումը զգալիորեն խթանել է տարրի ուսուցման գործընթացը, մեծացել է խաչքարագործություն սովորելու ցանկություն ունեցող երիտասարդների թիվը: 2 տարվա ընթացքում միայն այս երկու վարպետների արհեստանոցում ոչ ֆորմալ կրթական միջավայրում խաչքարագործության հմտություններ են ստացել շուրջ 20 աշակերտներ: Ներկայում Վարազդատ Համբարձումյանի և Ռուբեն Նալբանդյանի խաչքարագործության դպրոցներում սովորում են 10-ական աշակերտներ:
2011 թվականից խաչքարագործությունը ներառվել է նաև Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետում, իսկ 2013 թվականից այն կուսուցանվի Գյումրիում ստեղծվող Մշակույթի պետական վարժարանում:
2013 թվականին նախատեսվում է նաև խաչքարագործության դպրոց-արհեստանոց ստեղծել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Ծրագիրն ընդգրկված է 2013 թվականի պետական բյուջեում:
Գ. 5. Համայնքի մասնակցություն
Նկարագրել համայնքների, մարդկանց խմբերի և անհատների մասնակցությունը տարրի պահպանման գործում և նրանց պարտավորությունը դրա հետագա պահպանման համար:
Տարրի պահպանման գործում մասնակցում են Հայաստանի Հանրապետության բնակչությունը, արտերկրներում հայկական համայնքները` իրենց կրթական, մշակութային կառույցների միջոցով, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու ՀՀ-ում և աշխարհի տարբեր երկրներում գտնվող թեմերը, տարբեր մշակութային, կրթական հաստատություններ, խաչքարագործներ:
2013 թվականին խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ խաչքարագործության ևս մեկ դպրոց կբացի ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, իսկ Երևանում կկազմակերպի իր աշխատանքների ցուցահանդեսը: Վարազդատ Համբարձումյանը ձեռնարկել է ստեղծել Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ ոչնչացված Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանոցի խաչքարերի կրկնօրինակները, ինչը հնարավորություն կտա վերականգնել խաչքարագործության Ջուղայի դպրոցի տեխնիկան և երիտասարդներին ծանոթացնել դրանց առանձնահատկությունները:
Ռուբեն Նալբանդյանը, Արթուր և Պարույր Պարույրյանները նոր խաչքարեր կտեղադրեն արտասահմանյան մի շարք երկրներում, ինչի վերաբերյալ արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:
Մշակութաբան Համլետ Պետրոսյանը պետական աջակցությամբ կտպագրի «Խաչքարի մշակույթը» երկլեզու պատկերազարդ ալբոմը:
2014 թվականին կհրատարակվի Արսեն Փանոսյանի «Խաչքարագործություն» դասագիրքը, որը կբաժանվի հանրապետության և արտերկրի հայկական կրթական հաստատություններին:
Գ. 6. Ինստիտուցիոնալ համատեքստ
Ներկայացնել Ներկայացուցչական ցանկում ներառված տարրի համար ինստիտուցիոնալ համատեքստը.
ա. Կոմպետենտ/իրավասու մարմին/ներ/, որոնք ներգրավված են տարրի կառավարման և/կամ պահպանման գործում
բ. Տարրով կամ դրա պահպանմամբ շահագրգռված համայնքի կամ մարդկանց խմբի կազմակերպություն/ներ/:
Խաչքարի մշակույթի և խաչքարագործության ավանդույթների պահպանման և կառավարման բնագավառի պատասխանատու հաստատություններն են`
1. ՀՀ մշակույթի նախարարությունը,
2. ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը,
3. ՀՀ ԳԱԱ «Արվեստի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը,
4. «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ը,
5. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը,
6. «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ը,
7. Երևանի պետական համալսարանը,
8. Երևանի Խաչքատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը,
9. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան,
10. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը,
11. Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը:
ՀՀ հուշարձանների պետական ցանկում ներառված են հանրապետության ավելի քան 10 000 խաչքարեր, որոնք ունեն պետական կամ հանրապետական նշանակության կարգավիճակ:
Տարրի պահպանման գործում ներգրավված առավել հայտնի խաչքարագործներն են`
1. Պարույր Պարույրյան
2. Արթուր Պարույրյան
3. Արսեն Պարույրյան
4. Ավետիք Նազարեթյան
5. Հովհաննես Մկրտչյան
6. Հարություն Խաչիկյան
7. Ռոբերտ Յանիկին
8. Արամայիս Ռուբենյան
9. Արթուր Ռուբենյան
10. Վարդան Հարությունյան
11. Եղիան Խաչիկյան
12. Դավիթ Պետրոսյան
13. Մարտիրոս Չախալյան
14. Արամայիս Մարտիրոսյան
15. Արա Տեր-Հովհաննեսյան
16. Վարդգես Առաքելյան
17. Հարություն Սմբատյան
18. Կարեն Խաչատրյան
19. Արսեն Սարգսյան
20. Գագիկ Միրզոյան
21. Արտակ Խաչբուլաղյան
22. Տիգրան Սարգսյան
23. Հովհաննես Մարտիրոսյան
24. Սուրեն Լուսիկյան
25. Աշոտ Կարապետյան
26. Հայկ Հովհաննեսյան
27. Սասուն Վարդանյան
28. Աշոտ Ասատրյան
29. Հարություն Խաչատրյան
30. Զավեն Կուտոյան
31. Կայծեր Մելքոնյան
32. Հրայր Բանշումյան
33. Արթուր Գևորգյան
34. Լևոն Աղանյան
35. Արտակ Պետրոսյան
36. Դավիթ Թոքմաջյան
37. Վարազդատ Համբարձումյան
38. Բոգդան Հովհաննիսյան
39. Ռոբերտ Մինասյան
40. Ռուբեն Նալբանդյան
41. Մերուժան Նալբանդյան
Գ. 7. Համայնքների մասնակցությունը այս զեկույցի պատրաստմանը
Նկարագրել ձեռնարկված միջոցառումներն ապահովելու համար շահագրգիռ համայնքների, մարդկանց խմբերի և, որտեղ կիրառելի է, նաև անհատների հնարավոր լայն մասնակցությունը յուրաքանչյուր տարրին առնչվող զեկույցի նախապատրաստման գործընթացին:
Զեկույցը պատրաստվել է ՀՀ վարչապետի 2012 թ. 14 սեպտեմբերի N 883-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որում ընդգրկվել են ՀՀ մշակույթի, կրթության և գիտության, էկոնոմիկային նախարարությունների, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության, արվեստի ինստիտուտների գիտական, Երևանի պետական համալսարանի, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսական կազմի, մշակութային, կրթական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Զեկույցի պատրաստման ընթացքում հանձնաժողովը համագործակցել է ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների և ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ:
Զեկույցի Դուդուկի երաժշտությանը վերաբերող հատվածը պատրաստվել է ՀՀ մշակույթի նախարարության «Հայ ժողովրդական երաժշտության պահպանման Կենաց ծառ» հասարակական կազմակերպության, անվանի դուդուկահարների համագործակցությամբ:
Զեկույցի «Խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» տարրին վերաբերող հատվածը պատրաստելիս աշխատանքային խումբը համագործակցել է «Խաչքարագործության դպրանոց». հիմնադրամի, խաչքարագործներ Վարազդատ Համբարձումյանի, Բոգդան Հովհաննիսյանի, Ռուբեն Նալբանդյանի, Պարույր Պարույրյանի հետ:
Դ. ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Զեկույցի վերջում պետք է լինի պետության կողմից լիազորված անձի ստորագրության բնօրինակը, նրա անուն/ազգանունը և հանձնման ամսաթիվը:
Անուն/Ազգանուն.
Դիմելաձև (պրն/տկն).
Ամսաթիվ.
Ստորագրություն.