Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՍՏՈՆ ...

 

 

041.0049.220113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունվարի 2013 թվականի N 49-Ա

 

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԱՊՀ երկրների, Վրաստանի, Լատվիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովների պաշտոնական պատվիրակությունների (26 մարդ)` Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, պաշտոնական ճաշի, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 11396000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած նախահաշիվների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.01.2013
N 49-Ա
Որոշում