041.0061.250113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունվարի 2013 թվականի N 61-Ա
Հ. ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Համլետ Վարդապետյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հ. Վարդապետյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի հունվարի 25-ի
N 61-Ա որոշման
ԿԱԶՄ
ՀԱՄԼԵՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության
պետական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
(համաձայնությամբ)
Յու. Չիլինգարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի և
աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար
(համաձայնությամբ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ,
«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական
լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)»
հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
(համաձայնությամբ)
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի
տեղակալ
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Չիլինգարյան - «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական
լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)»
հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Վարդապետյան - Հ. Վարդապետյանի որդին (համաձայնությամբ)