Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԱԴՐԻԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԱԴՐԻԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0070.300113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2013 թվականի N 70-Ա

 

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԱԴՐԻԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին 2013 թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 1-ը գործուղել Մադրիդ (Իսպանիայի Թագավորություն)` ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և Իսպանիայի Թագավորության զբոսաշրջության պետական լիազոր մարմնի հետ համագործակցության, ինչպես նաև Իսպանիայի Թագավորության զբոսաշրջության պետական լիազոր մարմնի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման, իսպանական հյուրանոցային ցանցերի` հայաստանյան շուկա ներգրավման հետ կապված հարցերի քննարկման և «Ֆիտուր» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի աշխատանքներին մասնակցելու համար:

2. Ա. Պետրոսյանի` Մադրիդ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի` Մադրիդ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.01.2013
N 70-Ա
Որոշում