Սեղմել Esc փակելու համար:
Վ. ՋԻԼԱՎՅԱՆԻ` ԹՈՒՐԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Վ. ՋԻԼԱՎՅԱՆԻ` ԹՈՒՐԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0072.310113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2013 թվականի N 72-Ա

 

Վ. ՋԻԼԱՎՅԱՆԻ` ԹՈՒՐԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Թուրինում և մոտակա այլ քաղաքներում կայանալիք հանդիպումներին և միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Վ. Ջիլավյանի` 2013 թվականի հունվարի 24-26-ը Թուրին (Իտալիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Վ. Ջիլավյանի` Թուրին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.01.2013
N 72-Ա
Որոշում