Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾ ...

 

 

041.0073.310113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2013 թվականի N 73-Ա

 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական և ռուսական ազգային մասերի և հանձնաժողովին կից գործարար խորհրդի համատեղ նիստը 2013 թվականի հունվարի 28-31-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին (համաձայնությամբ)` ապահովել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական և ռուսական ազգային մասերի և հանձնաժողովին կից գործարար խորհրդի համատեղ նիստի անցկացումը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) հյուրերին (45 մարդ) տեղավորել հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը.

2) հյուրերի սպասարկման համար հատկացնել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նիստի անցկացման և հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.01.2013
N 73-Ա
Որոշում