Սեղմել Esc փակելու համար:
1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՇԽԱՏԱԾ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏ ...

 

 

020.1069.220113

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՇԽԱՏԱԾ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 հունվարի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1997 թվականի սեպտեմբերի 5-ին Վիեննայում ստորագրված` Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին համատեղ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2012 թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին համատեղ կոնվենցիան (Կոնվենցիա) ստորագրվել է 1997 թվականի սեպտեմբերի 5-ին` Վիեննայում:

2. Կոնվենցիայի նպատակներն են`

- հասնել աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտում անվտանգության բարձր մակարդակի և պահպանել այն ողջ աշխարհում` ազգային միջոցների և միջազգային համագործակցության ամրապնդման միջոցով` ներառյալ, համապատասխան դեպքերում, անվտանգությանն առնչվող տեխնիկական համագործակցությունը.

- ապահովել, որ աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման բոլոր փուլերի ընթացքում առկա լինեն պաշտպանական արդյունավետ միջոցներ հնարավոր վտանգների դեմ, որպեսզի անձինք, հասարակությունն ու շրջակա միջավայրը պաշտպանված լինեն իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցություններից ներկա պահին և ապագայում այնպես, որ ներկա սերնդի կարիքներն ու ձգտումները բավարարվեն` չվտանգելով ապագա սերունդների` իրենց կարիքներն ու ձգտումները բավարարելու կարողությունը.

- կանխել ռադիոլոգիական հետևանքներով վթարները և մեղմել դրանց հետևանքները, եթե վթարը տեղի է ունեցել աշխատած վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների կառավարման ցանկացած փուլում:

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) ձեռնարկել համապատասխան միջոցներ` ապահովելու համար, որ աշխատած վառելիքի կառավարման բոլոր փուլերում անձինք, հասարակությունը և շրջակա միջավայրը պատշաճ կերպով պաշտպանված լինեն ռադիոլոգիական վտանգներից, այդ թվում`

- ապահովել, որ աշխատած վառելիքի կառավարման ընթացքում առաջացած կրիտիկական վիճակն ու մնացորդային ջերմության հեռացման հարցերը պատշաճ արձագանք ստանան,

- հաշվի առնել կենսաբանական, քիմիական և այլ վտանգները, որոնք կարող են առնչվել աշխատած վառելիքի կառավարման հետ,

- խուսափել այնպիսի գործողություններից, որոնց ողջամտորեն կանխատեսելի հետևանքներն ավելի լուրջ կլինեն ապագա սերունդների համար` ներկա սերնդի համար թույլատրելի հետևանքների համեմատ.

բ) տեղակայանքների նախագծման և կառուցման շրջանակներում ձեռնարկել համապատասխան միջոցներ` ապահովելու համար, որ.

- աշխատած վառելիքի կառավարման տեղակայանքի նախագծմամբ և կառուցմամբ նախատեսվեն համապատասխան միջոցներ` սահմանափակելու համար անձանց, հասարակության և շրջակա միջավայրի վրա հնարավոր ռադիոլոգիական ազդեցությունները, ներառյալ արտանետումների և չվերահսկվող արտանետումների ազդեցությունները,

- նախագծման փուլում հաշվի առնվեն աշխատած վառելիքի կառավարման տեղակայանքը շահագործումից հանելու հայեցակարգային նախագծերը և, անհրաժեշտության դեպքում, տեխնիկական դրույթները,

- աշխատած վառելիքի կառավարման տեղակայանքի նախագծման և կառուցման տեխնոլոգիաները հիմնված լինեն փորձի, փորձարկումների կամ վերլուծությունների վրա.

գ) տեղակայանքների շահագործման շրջանակներում ձեռնարկել համապատասխան միջոցներ` ապահովելու համար, որ աշխատած վառելիքի կառավարման տեղակայանքի շահագործումը, սպասարկումը, վերահսկումը, ստուգումներն ու փորձարկումները իրականացվեն սահմանված ընթացակարգերի համաձայն.

դ) աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգությունը կարգավորելու նպատակով սահմանել և պահպանել իրավական և կարգավորող շրջանակ, որով ապահովվում է.

- ճառագայթային անվտանգության համար անվտանգության ազգային պահանջների և կանոնակարգերի սահմանում,

- աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման գործունեության լիցենզավորման համակարգ,

- աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքն առանց լիցենզիայի առկայության շահագործման կանխելու համակարգ,

- պատշաճ ինստիտուցիոնալ վերահսկողության, կարգավորող ստուգումների և փաստաթղթերի ու հաշվետվությունների ներկայացման համակարգ,

- կիրառելի կանոնակարգերի և լիցենզիաների պայմանների հարկադիր կատարում,

- աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման տարբեր փուլերում ներգրավված մարմինների պարտականությունների հստակ բաշխում.

ե) հիմնել կամ նշանակել կարգավորող մարմին, որին հանձնարարվում է իրականացնել Կոնվենցիայով նախատեսված իրավական և կարգավորող շրջանակի իրականացումը, և որին տրամադրվում են պատշաճ լիազորություններ, իրավասություններ, ֆինանսական և մարդկային ռեսուրսներ` ստանձնած պարտավորությունները կատարելու համար.

զ) ձեռնարկել համապատասխան քայլեր` ապահովելու համար, որ նախատեսված լինեն ֆինանսական միջոցներ, որոնք թույլ կտան իրականացնելու համապատասխան ինստիտուցիոնալ վերահսկողություն և մոնիտորինգ` թաղման տեղակայանքը փակելուց հետո անհրաժեշտ համարվող ժամանակահատվածում.

է) ձեռնարկել համապատասխան միջոցներ` ապահովելու համար, որ արտանետումները սահմանափակվեն, որպեսզի ոչ մի անձ նորմալ իրավիճակներում չենթարկվի ճառագայթային այնպիսի դոզաների, որոնք գերազանցում են դոզաների սահմանափակման պետական հրահանգները, որոնցում պատշաճ կերպով հաշվի են առնված ճառագայթումից պաշտպանության` միջազգայնորեն ընդունված ստանդարտները.

ը) ձեռնարկել համապատասխան միջոցներ` ապահովելու համար միջուկային տեղակայանքի անվտանգությունը շահագործումից հանելու ընթացքում, այդ թվում` ապահովել, որ առկա լինեն որակավորված աշխատակազմ և համապատասխան ֆինանսական միջոցներ:

4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9, 10 և 33.2-րդ հոդվածների, 48-րդ հոդվածի 10-րդ կետի դրույթներին և հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությանը միանալու համաշխարհային միջուկային համայնքի կողմից աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման կարևորությունը ճանաչելու և ապահովելու գործընթացին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1997 թվականի սեպտեմբերի 5-ին Վիեննայում ստորագրված` Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին համատեղ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

22 հունվարի 2013 թվականի

ՍԴՈ-1069

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.01.2013
N ՍԴՈ-1069
Որոշում