Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾ ...

 

 

110.1144.240113

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        01            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11013020

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 դեկտեմբերի 2012 թվականի N 1144-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 10-րդ կետի «իթ» ենթակետի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2012 թ-ի դեկտեմբերի 14-ի

N 1144-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական, ուսումնական հաստատություններում` անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից (այսուհետ` Հաստատություն) օգտագործվող ձեռնարկների` ուսումնաօժանդակ նյութերի և ուսումնադիտողական պարագաների, ուսումնամեթոդական ուղեցույցների, ուսումնամեթոդական գրականության, ուսումնադիդակտիկ նյութերի, շտեմարանների, թեստերի, վարժությունների և խնդիրների ժողովածուների, քրեստոմատիաների, ինչպես նաև մանկական և դպրոցական գրականության (այսուհետ` ՈՒսումնական նյութ) փորձաքննության և գործածության երաշխավորման հետ կապված իրավահարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 12.05.2021 թիվ 38-Ն հրաման)

2. ՈՒսումնական նյութի գործածության երաշխավորության գործընթացն իրականացվում է փորձաքննության միջոցով: Փորձաքննությունը փորձագետի կողմից ՈՒսումնական նյութի` հեղինակային բնօրինակի (թարգմանական օրինակի) վերլուծության գործընթաց է, որի նպատակը համապատասխան նյութին ներկայացվող պահանջներին հեղինակային բնօրինակի (թարգմանական օրինակի) համապատասխանության բացահայտումն է:

3. Փորձաքննության ներկայացված աշխատանքը ՈՒսումնական նյութի որևէ տեսակին համապատասխանությունը որոշելիս` հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության հանրակրթության, այդ թվում` նախադպրոցական կրթության բովանդակությունը, ուսուցման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերը, մանկավարժական, գիտական գրականության մեջ ընդունված սահմանումները, հասկացությունները, ձևակերպումները և սույն կարգի դրույթները:

4. Փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: Փորձագիտական եզրակացությունն ընդգրկում է փորձաքննության ներկայացված ՈՒսումնական նյութի ամբողջական վերլուծությունը` ներառելով փաստարկներ և հիմնավորումներ հեղինակային աշխատանքի` ուսումնական հրատարակության բովանդակությանը և կառուցվածքին ներկայացվող չափանիշներին և ցուցիչներին (գիտականություն, մատչելիություն և մանկավարժական, մեթոդական, լեզվաոճական և այլ բնութագրիչներ) համապատասխանության վերաբերյալ, որոնք սահմանում և հաստատում է Նախարարությունը:

5. Ուսումնական գրականության փորձաքննությունն իրականացնում է «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` ԿԶՆԱԿ)` իր մասնագետների, մասնագիտական խմբերի, բարձրագույն մասնագիտական, նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների համապատասխան ստորաբաժանումների (ամբիոններ) մասնագետների և հանրակրթական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների, ինչպես նաև, անհրաժեշտության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական, գիտահետազոտական կազմակերպությունների գիտաշխատողների ներգրավմամբ:

(5-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 38-Ն հրաման)

6. Նախարարությունն իրավասու է ՈՒսումնական նյութի փորձաքննությունը պատվիրել և իրականացնել նաև այլ կազմակերպությունների միջոցով` սույն կարգի պահանջներին համապատասխան:

(6-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 38-Ն հրաման)

 

II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

7. Սույն կարգի 1-ին կետում թվարկված ՈՒսումնական նյութի տեսակները ԿԶՆԱԿ փորձաքննության են ներկայացվում հեղինակի (հեղինակների), հրատարակչի, պետական պատվերով նախատեսվածների դեպքում` Նախարարության (այսուհետ` Պատվիրատու) կողմից:

(7-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 38-Ն հրաման)

8. Աշխատանքը (թղթային և էլեկտրոնային տարբերակով) Պատվիրատուից ստանալուց հետո, ԿԶՆԱԿ-ն 30-օրյա ժամկետում իրականացնում է փորձաքննություն և կազմում փորձագիտական եզրակացություն: Անհրաժեշտության դեպքում փորձաքննության ժամկետը կարող է երկարաձգվել` այդ մասին տեղեկացնելով փորձաքննության ներկայացրած կողմին` նշելով երկարաձգման պատճառները և ժամկետը:

(8-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 38-Ն հրաման)

9. Փորձագիտական եզրակացությունը Պատվիրատուի կողմից ներկայացվում է Նախարարություն, բացառությամբ պետական պատվերով նախատեսվածների, որոնք Նախարարություն են ներկայացվում ԿԶՆԱԿ-ի կողմից:

(9-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 38-Ն հրաման)

10. Նախարարության հանրակրթության վարչությունը քննարկում է փորձագիտական եզրակացությունը և ներկայացնում կարծիք:

11. Փորձագիտական դրական եզրակացության և հանրակրթության վարչության դրական կարծիքի հիման վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը ներկայացված ՈՒսումնական նյութը հրամանով երաշխավորում է գործածության:

(11-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 38-Ն հրաման)

12. Բացասական կարծիքի դեպքում ՈՒսումնական նյութը վերադարձվում է ներկայացնողին` կցելով հիմնավորումները:

13. Փորձագիտական բացասական եզրակացության դեպքում ներկայացված պետպատվերով տպագրվող ՈՒսումնական նյութը Նախարարությունը վերադարձնում է հեղինակին` կցելով փորձագիտական եզրակացությունը:

14. Փորձագիտական եզրակացության կամ բացասական կարծիքի վերաբերյալ անհամաձայնությունների, դիտողությունների, առարկությունների դեպքում Պատվիրատուն կարող է դիմել Նախարարություն` կրկնակի փորձաքննություն իրականացնելու նպատակով:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
14.12.2012
N 1144-Ն
Հրաման