Սեղմել Esc փակելու համար:
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱ ...

 

 

       Համաձայնեցված է                  ՀՀ կառավարությանն առընթեր

    ՀՀ ֆինանսների նախարար               պետական եկամուտների կոմիտեի

                                        նախագահ

    __________________ Վ. Գաբրիելյան    _____________________ Գ. Խաչատրյան

                                     

                                        11 հունվարի 2013 թ. N 1

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնում 01.01.2013 թ-ից: Նույն պահից ուժը կորցրած են ճանաչվելու «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքները:

Մինչև 01.01.2013 թ-ը գործող`

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ պետական եկամուտների նախարարության 16.04.2001 թ. N 02/456 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 22-րդ և 25-րդ կետերի,

Մինչև 01.01.2013 թ-ը գործող «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության 30.05.2005թ. N 1-05/05-Ն հրամանով հաստատված «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 41-րդ կետի 3-րդ, 4-րդ և 10-րդ ենթակետերի,

01.01.2013 թ-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի 07.06.2012թ. N 175-Ն հրամանով հաստատված «Եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 41-րդ կետի 3-րդ և 10-րդ ենթակետերի համաձայն`

1. Ամենամյա արձակուրդի համար գործատուն վարձու աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է` վարձու աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:

2. Միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է օրենքով սահմանված կարգով:

3. Այն դեպքում, երբ ձևակերպվում է վարձու աշխատողի հերթական կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նախորդ տարվա չօգտագործված արձակուրդը, ապա հաշվարկված արձակուրդային գումարը ներառվում է նրա համախառն եկամտի մեջ որպես այն ամիսների ստացման ենթակա եկամուտ, որ ամիսներին նա գտնվում է արձակուրդում:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքների փոխարեն 01.01.2013 թ-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու հետ կապված անցման ժամանակահատվածում առաջացող հարկման հարցերի հստակեցման անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

2012 թ-ին առաջացած և 2013 թ-ին շարունակվող վարձու աշխատողի ամենամյա արձակուրդի դեպքերում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով հաշվարկված արձակուրդի գումարները հարկվում են հետևյալ կերպ`

1) 2012 թ-ին կատարվում է հետևյալ հաշվարկը`

ա) 2012 թ-ին վերաբերող ամսվա աշխատավարձին գումարվում է այդ ամսվանը բաժին ընկնող արձակուրդային գումարը և հարկվող եկամտից հաշվարկվում է եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարը:

Այդ դեպքում եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գումարները արտացոլվում են 2012 թ-ի 4-րդ եռամսյակի հաշվարկում (հաշվետվությունում):

բ) Վարձու աշխատողի փաստացի արձակուրդային գումարը հաշվարկելու և վճարելու նպատակով 2013 թ-ին համապատասխան ամսվանը բաժին ընկնող արձակուրդային գումարից նախնական կարգով հաշվարկվում է եկամտահարկը` «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և վարձու աշխատողի պարտադիր սոցիալական ապահովության վճարը` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

2) Վարձու աշխատողի արձակուրդից վերադառնալուց հետո, 2013 թ-ին վերաբերող ամսվա եկամուտը հաշվեգրելիս`

ա) Վերահաշվարկվում է 2013 թ-ին բաժին ընկնող արձակուրդային գումարը` հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք) (2013 թ-ի խմբագրությամբ) սահմանված կարգով որոշվող միջին ամսական աշխատավարձի չափը:

բ) 2013 թ-ին վերաբերող ամսվանը բաժին ընկնող վերահաշվարկված արձակուրդային գումարին գումարվում է ՀՀ կառավարության 31.05.2012 թ. N 692-Ն որոշման կարգի համաձայն որոշվող այդ ամսվա աշխատավարձը և հարկվող եկամտից հաշվարկվում է եկամտային հարկը:

Այդ դեպքում եկամտային հարկի գումարը արտացոլվում է 2013 թ-ի եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկ(ներ)ում:

գ) Հաշվի առնելով վարձու աշխատողի 2013 թ-ին բաժին ընկնող արձակուրդային գումարից 2012 թ-ին պահված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև 2013թ-ի հարկվող եկամտից պահված եկամտային հարկի գումարները` որոշվում է վարձու աշխատողի 2013 թ-ին վճարման ենթակա փաստացի աշխատավարձի չափը:

Օրինակ. Կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով և վարձու աշխատողների ամենամյա արձակուրդի օրերի քանակը կազմում է 20 աշխատանքային օր: Վարձու աշխատողի համար 2012 թ. դեկտեմբերի 24-ից մինչև 2013 թ. հունվարի 29-ը (ներառյալ) ձևակերպվել է ամենամյա արձակուրդ: Աշխատանքային պայմանագրի համաձայն յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը կազմել է 120000 դրամ:

 

(դրամ)

.____________________________________________________________________.

|Ցուցանիշը                        | Գումարը |        Հաշվարկը        |

|_________________________________|_________|________________________|

|Արձակուրդային գումարի հաշվարկը   |         |                        |

|_________________________________|_________|________________________|

|միջին ամսական աշխատավարձը        | 120000  |    120000 x12:12       |

|_________________________________|_________|________________________|

|միջին օրական աշխատավարձը         |  5714   |      120000:21         |

|_________________________________|_________|________________________|

|արձակուրդային գումարը            | 114280  |       5714x20          |

|____________________________________________________________________|

|2012 թ. դեկտեմբեր ամսվա հաշվարկը                                    |

|____________________________________________________________________|

|աշխատավարձը                      |  90000  |     120000:20x15       |

|_________________________________|_________|________________________|

|արձակուրդային գումարը            |  28570  |     114280:20x5        |

|_________________________________|_________|________________________|

|ԱՎՈՒՄ (ընդամենը)                 | 118570  |     90000+28570        |

|_________________________________|_________|________________________|

|վարձու աշխատողի սոցիալական վճարը |   3557  |      118570x3%         |

|_________________________________|_________|________________________|

|գործատուի սոցիալական վճարը       |  19928  |19000+(118570-100000)x5%|

|_________________________________|_________|________________________|

|սոցիալական վճարներ (ընդամենը)    |  23485  |        3557+19928      |

|_________________________________|_________|________________________|

|անձնական նվազեցումը              |  32500  |                        |

|_________________________________|_________|________________________|

|եկամտահարկը                      |  8503   |8000+((118570-(3557+    |

|                                 |         |32500))-80000)x20%      |

|____________________________________________________________________|

|2013 թ. հունվար ամսվա արձակուրդային գումարից եկամտահարկի և  վարձու  |

|աշխատողի սոցիալական վճարի նախնական հաշվարկը                         |

|____________________________________________________________________|

|արձակուրդային գումարը            |  85710  |     114280:20x15       |

|_________________________________|_________|________________________|

|վարձու աշխատողի սոցիալական վճարը |   2571  |        85710x3%        |

|_________________________________|_________|________________________|

|անձնական նվազեցումը              |  32500  |                        |

|_________________________________|_________|________________________|

|եկամտահարկը                      |   5064  | (85710-2571-32500)x10% |

|_________________________________|_________|________________________|

|Վճարման ենթակա 2012 թ. դեկտեմբեր |  184585 |118570-(3557+8503)+     |

|ամսվա աշխատավարձի և  2013 թ-ի    |         |85710-(2571+5064)       |

|հունվար ամսվա արձակուրդային      |         |                        |

|գումարը                          |         |                        |

.____________________________________________________________________.

 

2012 թ. դեկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ի (118570 դրամ) և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գումարները (23485 դրամ) արտացոլվում են 2012 թ-ի 4-րդ եռամսյակի սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ 2012 թ. դեկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ի (118570 դրամ) և եկամտահարկի (8503 դրամ) գումարները արտացոլվում են 2012թ-ի 4-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկում:

Վարձու աշխատողի արձակուրդից վերադառնալուց հետո, 2013 թ-ին կատարվում է հաշվարկ (վերահաշվարկ): Հաշվի առնելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ կառավարության 31.05.2012 թ. N 692-Ն որոշման պահանջը` 2013 թ. ամսական դրույքաչափը սահմանվել է 143000 դրամ:

 

(դրամ)

.____________________________________________________________________.

|           2013 թ. հունվարի հաշվարկը (վերահաշվարկը)                 |

|____________________________________________________________________|

|Միջին ամսական աշխատավարձ         | 20000 * |19000+(120000-100000)x5%|

|հաշվարկելիս 2012 թ. յուրաքանչյուր|         |                        |

|ամսվա աշխատավարձին ավելացվող     |         |                        |

|մեծությունը                      |         |                        |

|_________________________________|_________|________________________|

|միջին ամսական աշխատավարձը        |  140000 |  (120000+20000) x11:11 |

|_________________________________|_________|________________________|

|միջին օրական աշխատավարձը         |   6667  |        140000:21       |

|_________________________________|_________|________________________|

|արձակուրդային գումարը            | 100005  |        6667x15         |

|_________________________________|_________|________________________|

|աշխատավարձը                      |  16823  |      143000:17x2       |

|_________________________________|_________|________________________|

|ԱՎՈՒՄ (ընդամենը)                 | 116828  |      100005+16823      |

|_________________________________|_________|________________________|

|Եկամտային հարկը                  |  28506  |     116828x24.4%       |

|_________________________________|_________|________________________|

|Վերահաշվարկման արդյունքում       |  10247  |116828-28506-(85710-    |

|վճարման ենթակա 2013 թ. հունվար   |         |2571-5064)              |

|ամսվա վճարման ենթակա աշխատավարձը |         |                        |

.____________________________________________________________________.

 

* Միջին ամսական աշխատավարձ հաշվարկելիս 2012 թ. յուրաքանչյուր ամսվա աշխատավարձին ավելացվող մեծությունը որոշվել է հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի պահանջը:

 

2013 թ. հունվար ամսվա համար վարձու աշխատողին վճարման ենթակա աշխատավարձը կազմում է 10247 դրամ:

2013 թ. հունվար ամսվա համար հաշվարկված հարկվող եկամտի (116823 դրամ) և եկամտային հարկի (28506 դրամ) գումարները արտացոլվում են 2013 թ-ի հունվար ամսվա եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկում:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
11.01.2013
N 1
Պաշտոնական պարզաբանում