Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 51

 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թվականի պետական ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թվականի պետական ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ամենամյա պետական ծրագրով նախատեսված միջոցառումների մոնիթորինգի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել տեղեկատվություն հետևյալ պարբերականությամբ`

1) միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ` ընթացիկ տարվա առաջին կիսամյակին հաջորդող ամսվա 30-ին.

2) իրականացված միջոցառումների արդյունքների վերաբերյալ` հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 30-ին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թ. դեկտեմբերի 20-ի նիստի

N 51 արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թվականի պետական ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) բխում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 27 արձանագրային որոշման 3-րդ կետից:

2. Ծրագրի նպատակն է` իրականացվող միջոցառումների շնորհիվ ժողովրդագրական բացասական միտումների կանխումն ու իրավիճակի կայունացումը:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

3. Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության ցուցանիշը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է շուրջ 3274.3 հազար մարդ, որից շուրջ 2096.0 հազարը` քաղաքային և 1178.3 հազարը` գյուղական: 2011 թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության ցուցանիշը 2011 թ. տարեսկզբի նկատմամբ աճել է 11.7 հազ. մարդով, ինչը պայմանավորված է բնական հավելաճով: 2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության ցուցանիշը կազմել է 3277.0 հազար մարդ` տարեսկզբի նկատմամբ աճելով շուրջ 2.7 հազար մարդով:

4. Հանրապետությունում 2011 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին գրանցվել է 43.340 կենդանի ծնված, 1485-ով պակաս, քան 2010 թվականին: 2012 թ. հունվար-հունիսին ծնվածների թվաքանակը կազմել է 19183 մարդ, ինչը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 812 ծնունդով կամ 4.1 տոկոսով (տես` գծապատկեր 1):

 

Գծապատկեր 1. Ծնունդների բաշխումն ըստ տարիների, 1990-2012 հունվար-հունիս, (մարդ)

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

5. Ծնելիության` դեռևս ցածր ցուցանիշը պայմանավորող գործոններից մեկը ամուսնությունների` դեռևս ոչ բավարար մակարդակն է: 2011 թ. հունվար-դեկտեմբերին գրանցված ամուսնությունները 2010 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ (17984) աճել են 1722-ով և կազմել 19706 դեպք, իսկ ամուսնալուծությունների դեպքերը աճել են 6.4%-ով կամ 191-ով և կազմել 3188 դեպք: 2012 թ. հունվար-հունիս ամիսներին, 2011 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, նկատվել է ամուսնությունների թվաքանակի նվազում 147-ով (տես` գծապատկեր 2):

 

Գծապատկեր 2. Ամուսնությունները և ամուսնալուծությունները, 1990-2012 հունվար-հունիս, թվով

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

6. 2011 թվականին հանրապետությունում գրանցվել է մահվան 27963 դեպք, 2010 թվականի 27921-ի համեմատ, իսկ մահացության գործակիցը 1000 բնակչի հաշվով մնացել է անփոփոխ` 8.6: Մահացության պատճառական կառուցվածքում մահացության հիմնական պատճառներն են` արյան շրջանառության համակարգի հիվանդություններից (47.6%), դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից (4.8%), նորագոյացություններից (19.8%), մարսողական օրգանների հիվանդություններից (6.3%), վարակիչ ու մակաբուծային հիվանդություններից (0.9%): 2011 թվականի ընթացքում, 2010 թվականի համեմատ, նշված պատճառներից մահացությունների նվազում է գրանցվել միայն արյան շրջանառության համակարգի հիվանդություններից (1.3%-ով), մյուս պատճառների մասով գրանցվել է աննշան աճ: Ընդ որում, 2012թ. հունվար-հունիս ամիսներին, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, մահացության դեպքերն աճել են 201-ով` կազմելով 14877 դեպք:

7. 2011 թվականի հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է մինչև 1 տարեկան երեխաների մահացության 507 դեպք, 2010 թվականի 512-ի համեմատ: Մանկամահացության գործակիցը, 1000 կենդանի ծնվածի հաշվով կազմել է 11.6 պրոմիլ: Ընդ որում մինչև 1 տարեկան երեխաների մահվան դեպքերը կազմում են 0-4 տարեկան երեխաների մահացության դեպքերի` 594, շուրջ 85.3%: 2012 թ. հունվար-հունիս ամիսներին, 2011 թ. նույն ժամանակահատվածի համեմատ մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը նվազել են 7-ով` կազմելով 241 դեպք:

8. Հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և ետծննդյան ժամանակահատվածում, 2011 թվականին գրանցվել է մայրամահացության 6 դեպք, որով պայմանավորված մայրամահացության գործակիցը կազմել է 13.8` 100.000 կենդանի ծնվածի հաշվով` 2010 թվականի 9-ի դիմաց:

9. Բնական հավելաճի գործակիցը 2011 թվականին կազմել է 4.7 պրոմիլ (1000 բնակչի հաշվով), նախորդ տարվա 5.2 պրոմիլի համեմատ: 2012թ. հունվար-հունիս ամիսներին բնական հավելաճի ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նույնպես նվազել է` 3.3-ից իջնելով 2.6 պրոմիլի` 1000 բնակչի հաշվով:

10. Հանրապետությունում տեղի ունեցող ժողովրդագրական գործընթացների վրա նշանակալի ազդեցություն ունի գործազրկության մակարդակը: Դիտարկելով հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակն ու կառուցվածքը, հարկ է փաստել, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ զբաղվածության գործակալության 10 մարզային և 41 տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմել է 81733 մարդ, իսկ գործազուրկների թիվը` 69440 մարդ, հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը կազմել է 6.2%: 2012 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված աշխատանք փնտրողների թվաքանակը կազմել է 77.0 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 12.8%-ով (88.3 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 5.8%-ով (81.7 հազ. մարդ): Աշխատանք փնտրողների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը կազմել է 68.6% (52.7 հազ. մարդ), երիտասարդների տեսակարար կշիռը` 24.4% (18.8 հազ. մարդ): Աշխատանք փնտրողների 84.5%-ը (65.1 հազ. մարդ) ստացել է գործազուրկի կարգավիճակ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12.1%-ով (74.1 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 6.2%-ով (69.4 հազ. մարդ):

 

Գծապատկեր 3. Պաշտոնապես գրանցված գործազրկությունը Հայաստանի

Հանրապետությունում, (հազ. մարդ)

 

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

11. Անկախացումից հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական լրջագույն մարտահրավերներից մեկը մնում է միջպետական միգրացիան: Տարբեր տարիներին անցկացված ընտրանքային հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ, ի թիվս այլ պատճառների, միգրացիայի դրդապատճառներ են շարունակում հանդիսանալ աշխատատեղերի բացակայությունը և ցածր աշխատավարձը: Ճիշտ է, վերջին մի քանի տարիներին միգրացիոն բացասական մնացորդը դրսևորել է նվազման միտում (տես աղյուսակ 1), այնուհանդերձ վիճակը հեռու է բավարար լինելուց, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տարածքային անձնագրային բաժինների կողմից բնակչության հաշվառման և դուրսգրման տվյալները, ամբողջապես չեն արտացոլում միգրացիայի իրական ծավալները:

 

Աղյուսակ 1. Հայաստանի Հանրապետության միգրացիոն տեղաշարժերը (ներառյալ ներքին տեղաշարժերը), 2002-2011, (մարդ)

 

._______________________________.

|Տարի |Եկողներ|Մեկնողներ|Մնացորդ|

|_____|_______|_________|_______|

|2002 |   9382|    18594|  -9212|

|_____|_______|_________|_______|

|2003 |   9827|    17448|  -7621|

|_____|_______|_________|_______|

|2004 |   9662|    17375|  -7713|

|_____|_______|_________|_______|

|2005 |  10441|    18247|  -7806|

|_____|_______|_________|_______|

|2006 |   9126|    15844|  -6718|

|_____|_______|_________|_______|

|2007 |   9795|    16144|  -6349|

|_____|_______|_________|_______|

|2008 |  10399|    16282|  -5883|

|_____|_______|_________|_______|

|2009 |   7961|    11897|  -3936|

|_____|_______|_________|_______|

|2010 |   7920|    10288|  -2368|

|_____|_______|_________|_______|

|2011 |  26639|    30380|  -3741|

._______________________________.

 

12. Միգրացիոն գործընթացների վերաբերյալ որոշակի պատկեր է ստեղծում նաև ուղևորափոխադրումների ծավալների ուսումնասիրությունը: Սկսած 1990 թվականից` ավելի քան մեկ տասնամյակ արձանագրված ուղևորափոխադրումների բացասական մնացորդը 2004-2006 թվականներին կայունացավ և վերածվեց դրականի: Սակայն, 2007 թվականից կրկին նկատվում է բացասական մնացորդ: 2009 թ. համեմատ 2010 թ. ուղևորափոխադրումների բացասական մնացորդը աճել է շուրջ 4.9 հազարով: ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով` ՍԷԿՏ (ինչը հասու է դարձել 2010 թ. տարեվերջին և 2011 թ.-ից ամբողջությամբ անցում է կատարվել սահմանային հատումների գրանցումների առավել լիարժեք` քաղաքացիության, մուտքի և ելքի երկրի վերաբերյալ տեղեկություններ ապահովող` ՍԷԿՏ համակարգին) ստացված տվյալներով, սահմանային անցման կետերով իրականացվող արտաքին ուղևորաշրջանառության համախառն ծավալը 2011 թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 3934.1 հազ., 2010 թ.` 3555.1 հազ. ուղևորության համեմատ: ՈՒղևորափոխադրումների հաշվեկշիռը (ժամանումների և մեկնումների տարբերությունը) 2011 թ. հունվար-դեկտեմբերին կազմել է -43.8 հազ., 2010 թ.-ին արձանագրված` -46.7 հազ. ուղևորության համեմատ: 2012 թ. հունվար-հունիսին ուղևորափոխադրումների բացասական մնացորդը կազմել է -73874 նախորդ տարվա նույն ժամանակահատվածի -67278-ի համեմատ (տես` գծապատկեր 4): Հարկ է նշել, որ արձանագրված բացասական մնացորդի կտրուկ մեծացումը պայմանավորված է նաև դրա ստացման աղբյուրի փոփոխմամբ:

 

Գծապատկեր 4. ՈՒղևորափոխադրումների հաշվեկշիռն ըստ տարիների, 2000-2011 թ., (հազ. մարդ)

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

13. Արտաքին միգրացիոն հոսքերում ընդգրկված անձանց մեջ գերակշռում են աշխատանքային միգրանտները: Ինչպես վերջին երկու տասնամյակում, այնպես էլ ներկայումս, միգրացիոն հիմնական ուղղությունը Հայաստանի Հանրապետությունից ուղղված է դեպի Ռուսաստանի Դաշնություն, ԱՊՀ այլ երկրներ և ԱՄՆ: Արտաքին միգրացիայի բացասական ազդեցությունը վերարտադրողական տարիքի անձանց, մասնավորաբար տղամարդկանց, տևական բացակայությունն է ընտանիքներից, որն ուղղակիորեն ազդում է հատկապես բնակչության վերարտադրողական վարքագծի վրա: Այդ հանգամանքով պայմանավորված, անբարենպաստ փոփոխությունների են ենթարկվում հանրապետության բնակչության սեռատարիքային համամասնությունները: Ընդ որում, բավարար երաշխիքներ չկան, որ արտերկրում կուտակվող աշխատանքային միգրանտների որոշակի մասն ի վերջո չի մնա մշտական բնակության և, տանելով ընտանիքը, չի խաթարի արտաքին միգրացիոն գործընթացների հարաբերական կայունությունը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

14. Հաշվի առնելով 2011 թվականին, ինչպես նաև 2012 թ. հունվար-հունիս ամիսներին հանրապետությունում տեղի ունեցած ժողովրդագրական զարգացումների միտումները, ինչպես նաև ժողովրդագրական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները, դրանց իրականացման կոնկրետ առաջադրանքներն ու միջոցները, սահմանվել են Ծրագրի հիմնական խնդիրները: Դրանք են`

1) ծնունդների աճի ապահովումը, երեխայի, հատկապես երրորդ և հաջորդ, ծննդյան, նյութական խրախուսման,

2) մանկամահացության և մայրամահացության ցուցանիշի բարելավումը` մանկամահացության և մայրամահացության դեպքերի նվազեցման միջոցով,

3) վաղաժամ մահացությունների թվաքանակի նվազեցումը,

4) երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական կառուցվածքի աստիճանական բարելավումը,

5) ժողովրդագրական զարգացմանն առնչվող իրավական դաշտի կատարելագործումը,

6) միգրացիոն գործընթացների կարգավորումը և բնակչության տարածքային տեղաբաշխման անհամաչափության մեղմումը:

15. Ընտանիքում ընդլայնված վերարտադրության ապահովման նպատակով «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3.2 կետով յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան տարբերակված մոտեցմամբ 2009-2010 թթ. հաջողվեց ծնելիության գումարային գործակիցը մեկ կնոջ հաշվով հասցնել 1.6-ի: Սակայն, 2011 թ. 2010 թ. համեմատ, ծնունդների կրճատումը (գծապատկեր 1) բերեց նաև երրորդ և հաջորդ ծնունդների կրճատմանը` 6990-ից հասնելով 6619-ի, իսկ ծնելիության գումարային գործակիցը հասավ 1.5-ի: 2013 թ. կշարունակվի երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան նյութական խրախուսման տարբերակված մոտեցումը` միանվագ նպաստի չափը պահպանելով 430.000 դրամ:

16. Ծրագրի հաջորդ ուղղությունը կլինի մանկամահացության և մայրամահացության ցուցանիշի բարելավումը: 2008 թվականից հանրապետությունում ներդրվեց «Ծննդօգնության պետական հավաստագիր» նպատակային ծրագիրը, որով ծննդօգնությունը դարձավ անվճար, զգալիորեն աճեց նախածննդյան գոնե մեկ այց կատարած հղիների ցուցանիշը` 99%, իսկ ստացիոնար ծննդաբերությունների ցուցանիշը հասավ 99.4%: Ծննդօգնության պետական հավաստագրի տրամաբանական շարունակությունը դարձավ 2011 թ. հունվարի 1-ից ներդրված 0-7 տարեկան երեխաների հավաստագրի համակարգի ներդրումը, որը զգալիորեն բարելավվեց նորածնային և վաղ հասակի երեխաների բժշկական սպասարկման ծառայությունների որակն ու մատչելիությունը:

17. Բնական հավելաճի ապահովումն անհնար է առանց մահացության, հատկապես վաղաժամ մահացությունների կրճատման, որն էլ կհանդիսանա Ծրագրի մյուս ուղղությունը:

18. Հաշվի առնելով ամուսնությունների ոչ բավարար մակարդակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նյութական, բնակարանային, կենցաղային պայմանները դառնում են ամուսնության ժամկետի հետաձգումը, դրանից հրաժարման և ամուսնալուծության պատճառ, կարևորվում է երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդումը, որը կիրականացվի ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշմամբ հաստատված «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի միջոցով:

19. Ժողովրդագրական արդի փոփոխությունները մշտապես առաջացնում են ժողովրդագրական զարգացմանն առնչվող իրավական դաշտի կատարելագործման անհրաժեշտություն: Այդ տեսանկյունից զգալի նշանակություն կունենա բազմազավակ ընտանիքի կարգավիճակի և սոցիալական երաշխիքների սահմանումը` «Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի շրջանակներում, որն էլ կհանդիսանա Ծրագրի հաջորդ կարևորագույն ուղղությունը:

 

IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

20. Ծրագրով նախատեսված միջոցառումները և ակնկալվող արդյունքները ներկայացված են N 2-րդ հավելվածում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թ. դեկտեմբերի 20-ի նիստի

N 51 արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

._____________________________________________________________________.

|N |Միջոցառման        |Ակնկալվող         |Կատար- |Ֆինանսա- |Պատասխանա-|

|  |անվանումը         |արդյունքը         |ման    |վորման   |տու       |

|  |                  |                  |ժամկետը|աղբյուրը |կատարողը  |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|1 |Հայաստանի         |Պետական ծրագրով   |2013 թ.|Ֆինանսա- |ՀՀ        |

|  |Հանրապետության    |նախատեսված        |հունիսի|վորում   |աշխատանքի |

|  |ժողովրդագրական    |միջոցառումների    |3-րդ   |չի       |և         |

|  |իրավիճակի         |արդյունքների      |տասն-  |պահանջում|սոցիալական|

|  |բարելավման 2012թ. |ամփոփում,         |օրյակ  |         |հարցերի   |

|  |պետական ծրագրով   |գնահատում,        |       |         |նախարարու-|

|  |նախատեսված        |վերլուծությունների|       |         |թյուն     |

|  |միջոցառումների    |իրականացում և     |       |         |          |

|  |մոնիթորինգ        |համապատասխան      |       |         |          |

|  |                  |մարմիններ         |       |         |          |

|  |                  |առաջարկությունների|       |         |          |

|  |                  |ներկայացում (ըստ  |       |         |          |

|  |                  |անհրաժեշտության)  |       |         |          |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|2 |Ժողովրդագրական    |Ժողովրդագրական    |2013թ. |ՀՀ       |ՀՀ        |

|  |խնդիրների         |գործընթացների վրա |ընթաց- |պետական  |աշխատանքի |

|  |վերաբերյալ        |գործոնային        |քում   |բյուջե,  |և         |

|  |հետազոտությունների|ազդեցությունների  |       |դոնոր    |սոցիալական|

|  |կազմակերպում և    |բացահայտում,      |       |կազմա-   |հարցերի   |

|  |իրականացում       |ժողովրդագրական    |       |կերպու-  |նախարարու-|

|  |                  |իրավիճակի         |       |թյուններ |թյուն     |

|  |                  |ժամանակագրական    |       |         |          |

|  |                  |զարգացումների     |       |         |          |

|  |                  |գնահատում, և      |       |         |          |

|  |                  |համապատասխան      |       |         |          |

|  |                  |առաջարկությունների|       |         |          |

|  |                  |ներկայացում       |       |         |          |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|3 |Հայաստանի         |ՀՀ-ում            |2013 թ.|ՀՀ       |ՀՀ        |

|  |Հանրապետությունում|ժողովրդագրական    |ընթաց- |պետական  |աշխատանքի |

|  |ժողովրդագրական    |իրավիճակի և       |քում   |բյուջե   |և         |

|  |իրավիճակի և       |ժողովրդագրության  |       |         |սոցիալական|

|  |ժողովրդագրության  |ոլորտում տարվող   |       |         |հարցերի   |

|  |ոլորտում տարվող   |պետական           |       |         |նախարարու-|

|  |պետական           |քաղաքականության   |       |         |թյուն     |

|  |քաղաքականության   |վերաբերյալ        |       |         |          |

|  |հիմնական          |տեղեկատվավերլու-  |       |         |          |

|  |ուղղությունների և |ծական նյութերի    |       |         |          |

|  |ծրագրվող          |տպագրում,         |       |         |          |

|  |միջոցառումների    |հեռուստահաղոր-    |       |         |          |

|  |վերաբերյալ        |դումների և        |       |         |          |

|  |հանրային իրազեկում|ռադիոհաղորդումների|       |         |          |

|  |                  |պատրաստում        |       |         |          |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|4 |Ժողովրդագրական    |Շուրջ 15 պետական  |2013 թ.|ՀՀ       |ՀՀ        |

|  |զարգացման         |ծառայողի          |ընթաց- |պետական  |աշխատանքի |

|  |հիմնահարցերով     |վերապատրաստում.   |քում   |բյուջե,  |և         |

|  |զբաղվող պետական   |                  |       |դոնոր    |սոցիալական|

|  |ծառայողների       |                  |       |կազմա-   |հարցերի   |

|  |որակավորման       |                  |       |կերպու-  |նախարարու-|

|  |բարձրացում        |                  |       |թյուններ |թյուն     |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|5 |Ընդլայնված        |Ընտանիքում        |2013 թ.|ՀՀ       |ՀՀ        |

|  |վերարտադրության   |երեխաների ծննդյան |ընթաց- |պետական  |աշխատանքի |

|  |խրախուսում        |հաջորդականությամբ |քում   |բյուջե   |և         |

|  |                  |պայմանավորված     |       |         |սոցիալական|

|  |                  |երրորդ և  հաջորդ  |       |         |հարցերի   |

|  |                  |6504 երեխաների    |       |         |նախարարու-|

|  |                  |ծննդյան միանվագ   |       |         |թյուն     |

|  |                  |նպաստի տրամադրում |       |         |          |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|6 |«Հայաստանի        |Բազմազավակ        |2013թ. |Ֆինանսա- |ՀՀ        |

|  |Հանրապետությունում|ընտանիքների       |մարտի  |վորում   |աշխատանքի |

|  |բազմազավակ        |կարգավիճակի և     |3-րդ   |չի       |և         |

|  |ընտանիքների       |սոցիալական        |տասն-  |պահանջում|սոցիալական|

|  |աջակցության       |երաշխիքների       |օրյակ  |         |հարցերի   |

|  |պետական ծրագրին և |սահմանում,        |       |         |նախարարու-|

|  |ծրագրի            |բազմազավակ        |       |         |թյուն     |

|  |իրականացումն      |ընտանիքներին տրվող|       |         |          |

|  |ապահովող          |պետական           |       |         |          |

|  |միջոցառումների    |աջակցության       |       |         |          |

|  |ցանկին            |արդյունավետության |       |         |          |

|  |հավանություն տալու|բարձրացում, դրանով|       |         |          |

|  |մասին» ՀՀ         |իսկ               |       |         |          |

|  |կառավարության     |բազմազավակության  |       |         |          |

|  |արձանագրային      |խրախուսում և      |       |         |          |

|  |որոշման նախագծի   |բազմազավակության  |       |         |          |

|  |մշակում և         |գրավչության       |       |         |          |

|  |ներկայացում       |մեծացում          |       |         |          |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|7 |«Երիտասարդներին`  |450 երիտասարդ     |2013 թ.|ՀՀ       |ՀՀ սպորտի |

|  |մատչելի բնակարան» |ընտանիքի          |ընթաց- |պետական  |և         |

|  |պետական նպատակային|բնակարանով        |քում   |բյուջե   |երիտասար- |

|  |ծրագրի իրականացում|ապահովման նպատակով|       |         |դության   |

|  |                  |անհրաժեշտ         |       |         |հարցերի   |

|  |                  |միջոցների         |       |         |նախարարու-|

|  |                  |հատկացում         |       |         |թյուն,    |

|  |                  |                  |       |         |ՀՀ        |

|  |                  |                  |       |         |ֆինանսների|

|  |                  |                  |       |         |նախարարու-|

|  |                  |                  |       |         |թյուն, ՀՀ |

|  |                  |                  |       |         |կենտրո-   |

|  |                  |                  |       |         |նական բանկ|

|  |                  |                  |       |         |(համաձայ- |

|  |                  |                  |       |         |նությամբ) |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|8 |Նախադպրոցական     |Նախադպրոցական     |2013 թ.|դոնոր    |ՀՀ        |

|  |ծառայությունների  |կրթության         |ընթաց- |կազմա-   |կրթության |

|  |ցանցի ընդլայնում  |կազմակերպման      |քում   |կերպու-  |և         |

|  |                  |այլընտրանքային և  |       |թյուններ |գիտության |

|  |                  |ծախսարդյունավետ   |       |ՀՀ       |նախարարու-|

|  |                  |մոդելների ներդրման|       |պետական  |թյուն,    |

|  |                  |միջոցով           |       |բյուջե   |ՀՀ մարզպե-|

|  |                  |հանրապետության 10 |       |         |տարաններ  |

|  |                  |մարզերում         |       |         |          |

|  |                  |լրացուցիչ ընդգրկել|       |         |          |

|  |                  |4485 երեխա, այդ   |       |         |          |

|  |                  |թվում`            |       |         |          |

|  |                  |1. «Կրթության որակ|       |         |          |

|  |                  |և  համապատաս-     |       |         |          |

|  |                  |խանություն»       |       |         |          |

|  |                  |վարկային ծրագրի   |       |         |          |

|  |                  |շրջանակներում     |       |         |          |

|  |                  |հանրապետության 10 |       |         |          |

|  |                  |մարզերում         |       |         |          |

|  |                  |լրացուցիչ ընդգրկել|       |         |          |

|  |                  |1650 երեխա,       |       |         |          |

|  |                  |2. ՀՀ պետական     |       |         |          |

|  |                  |բյուջեի           |       |         |          |

|  |                  |միջոցներով`       |       |         |          |

|  |                  |հանրապետության 9  |       |         |          |

|  |                  |մարզերում         |       |         |          |

|  |                  |նախադպրոցական     |       |         |          |

|  |                  |կրթության մեջ     |       |         |          |

|  |                  |ընդգրկված         |       |         |          |

|  |                  |երեխաների թիվը    |       |         |          |

|  |                  |կկազմի 2683       |       |         |          |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|9 |Վաղաժամ մահվան    |Նշված             |2013 թ.|դոնոր    |ՀՀ        |

|  |առավել տարածված   |հիվանդությունների |ընթաց- |կազմա-   |առողջապա- |

|  |պատճառ հանդիսացող |պատճառով          |քում   |կերպու-  |հության   |

|  |շաքարային դիաբետի,|մահացության       |       |թյուններ |նախարարու-|

|  |սիրտ-անոթային,    |ցուցանիշի         |       |         |թյուն     |

|  |չարորակ նորագոյա- |նվազեցում 1-2%-ով |       |         |          |

|  |ցությունների      |                  |       |         |          |

|  |վաղ հայտնաբերման  |                  |       |         |          |

|  |և  կանխարգելման   |                  |       |         |          |

|  |ծրագրերի          |                  |       |         |          |

|  |իրականացում       |                  |       |         |          |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|10|Մայրական          |Մայրական          |2013 թ.|ՀՀ       |ՀՀ        |

|  |առողջության       |մահացության միջին |ընթաց- |պետական  |առողջապա- |

|  |բարելավում        |եռամյա ցուցանիշի  |քում   |բյուջե,  |հության   |

|  |                  |կրճատում 5%-ով    |       |դոնոր    |նախարարու-|

|  |                  |(100.000          |       |կազմա-   |թյուն     |

|  |                  |կենդանածնի հաշվով)|       |կերպու-  |          |

|  |                  |                  |       |թյուններ |          |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|11|Մտավոր և          |Ներարգանդային     |2013 թ.|ՀՀ       |ՀՀ        |

|  |ֆիզիկական         |ախտաբանությունների|ընթաց- |պետական  |առողջապա- |

|  |թերզարգացման և    |նորածինների մոտ   |քում   |բյուջե,  |հության   |

|  |հաշմանդամության   |տարեկան մինչև  10 |       |դոնոր    |նախարարու-|

|  |կանխարգելման      |դեպքերի           |       |կազմա-   |թյուն     |

|  |միջոցառումների    |հայտնաբերում և    |       |կերպու-  |          |

|  |շրջանակներում     |հետագա            |       |թյուններ |          |

|  |նորածնային        |բարդությունների   |       |         |          |

|  |սկրինինգ ծրագրերի |կանխարգելում      |       |         |          |

|  |իրականացում, այդ  |                  |       |         |          |

|  |թվում`            |                  |       |         |          |

|  |- հիպոթիրեոզի     |                  |       |         |          |

|  |- ֆենիլկետոնու-   |                  |       |         |          |

|  |րիայի             |                  |       |         |          |

|  |- լսողության      |                  |       |         |          |

|  |- տեսողության     |                  |       |         |          |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|12|Սպառողների        |Սննդամթերքի       |2013 թ.|ՀՀ       |ՀՀ        |

|  |առողջության համար |անվտանգության     |ընթաց- |պետական  |գյուղա-   |

|  |սննդամթերքի       |զարգացման         |քում   |բյուջե,  |տնտեսու-  |

|  |անվտանգության     |ռազմավարության    |       |օրենքով  |թյան      |

|  |ապահովման         |իրականացումն      |       |չարգելված|նախարարու-|

|  |համակարգի         |ապահովող          |       |ֆինանսա- |թյուն     |

|  |կատարելագործում,  |գործողությունների |       |վորման   |          |

|  |այդ բնագավառում   |ծրագրով նախատեսված|       |աղբյուր- |          |

|  |միջազգային        |միջոցառումների    |       |ներ      |          |

|  |լավագույն փորձի   |իրականացում:      |       |         |          |

|  |տեղայնացում       |Սննդամթերքի       |       |         |          |

|  |                  |անվտանգության     |       |         |          |

|  |                  |չափանիշներին      |       |         |          |

|  |                  |չհամապատասխանող   |       |         |          |

|  |                  |սննդամթերքի       |       |         |          |

|  |                  |իրացման և         |       |         |          |

|  |                  |օգտագործման       |       |         |          |

|  |                  |կանխարգելում`     |       |         |          |

|  |                  |պետական           |       |         |          |

|  |                  |վերահսկողության   |       |         |          |

|  |                  |շրջանակներում     |       |         |          |

|  |                  |կատարվող          |       |         |          |

|  |                  |նմուշառումների և  |       |         |          |

|  |                  |լաբորատոր         |       |         |          |

|  |                  |փորձաքննություն-  |       |         |          |

|  |                  |ների միջոցով      |       |         |          |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|13|Հղիների մոտ       |Հղիների ՄԻԱՎ-ի    |2013 թ.|ՀՀ       |ՀՀ        |

|  |սեռավարակների     |հետազոտության     |ընթաց- |պետական  |առողջապա- |

|  |թեստավորում       |ընդգրկվածությունը |քում   |բյուջե   |հության   |

|  |                  |հասցնել 90%-ի     |       |         |նախարարու-|

|  |                  |                  |       |         |թյուն     |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|14|Հղիության         |Մայրական          |2013 թ.|ՀՀ       |ՀՀ        |

|  |արհեստական        |մահացության       |ընթաց- |պետական  |առողջապա- |

|  |ընդհատման         |կառուցվածքում     |քում   |բյուջե   |հության   |

|  |անվտանգության     |հղիության         |       |         |նախարարու-|

|  |մակարդակի         |արհեստական        |       |         |թյուն     |

|  |բարձրացում        |ընդհատմանը        |       |         |          |

|  |                  |վերագրվող         |       |         |          |

|  |                  |մասնաբաժնի        |       |         |          |

|  |                  |նվազեցում         |       |         |          |

|  |                  |մինչև  5%         |       |         |          |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|15|Ընտանիքի          |Ընտանիքի          |2013 թ.|ՀՀ       |ՀՀ        |

|  |պլանավորման       |պլանավորման       |ընթաց- |պետական  |առողջապա- |

|  |ծառայությունների  |խորհրդատվություն  |քում   |բյուջե,  |հության   |

|  |ցանցի հզորացում,  |և  հակաբեղմնա-    |       |դոնոր    |նախարարու-|

|  |մատչելիության     |վորիչներ          |       |կազմա-   |թյուն     |

|  |բարձրացում,       |տրամադրող         |       |կերպու-  |          |

|  |ծառայություն      |առողջության       |       |թյուններ |          |

|  |մատուցող          |առաջնային         |       |         |          |

|  |մասնագետների      |պահպանման         |       |         |          |

|  |գիտելիքների       |մակարդակում գործող|       |         |          |

|  |բարձրացում        |ամբուլատորիաների, |       |         |          |

|  |                  |կանանց            |       |         |          |

|  |                  |կոնսուլտացիաների  |       |         |          |

|  |                  |և  շտապ           |       |         |          |

|  |                  |հակաբեղմնավորման  |       |         |          |

|  |                  |միջոցներ տրամադրող|       |         |          |

|  |                  |ամբուլատոր        |       |         |          |

|  |                  |գինեկոլոգիական    |       |         |          |

|  |                  |ծառայության       |       |         |          |

|  |                  |բարելավում,       |       |         |          |

|  |                  |միջազգային        |       |         |          |

|  |                  |համագործակցության |       |         |          |

|  |                  |շրջանակներում     |       |         |          |

|  |                  |ծառայություն      |       |         |          |

|  |                  |տրամադրող Լոռու և |       |         |          |

|  |                  |Գեղարքունիքի      |       |         |          |

|  |                  |մարզերի 10        |       |         |          |

|  |                  |բժշկական          |       |         |          |

|  |                  |հաստատություն-    |       |         |          |

|  |                  |ներում            |       |         |          |

|  |                  |ծառայություն      |       |         |          |

|  |                  |մատուցող          |       |         |          |

|  |                  |բուժանձնակազմի    |       |         |          |

|  |                  |գործելակերպի և    |       |         |          |

|  |                  |գիտելիքների       |       |         |          |

|  |                  |գնահատում         |       |         |          |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|16|Սոցիալական        |Տուբերկուլյոզով   |2013 թ.|ՀՀ       |ՀՀ        |

|  |կախվածություն և   |հիվանդների        |ընթաց- |պետական  |առողջապա- |

|  |հատուկ            |հայտնաբերման աճ   |քում   |բյուջե,  |հության   |

|  |նշանակություն     |մինչև  10%-ով,    |       |դոնոր    |նախարարու-|

|  |ունեցող ինֆեկցիոն |սեռավարակների     |       |կազմա-   |թյուն     |

|  |հիվանդությունների`|տարածման նվազեցում|       |կերպու-  |          |

|  |տուբերկուլյոզի,   |10%-ով, այդ թվում |       |թյուններ |          |

|  |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի,      |սիֆիլիսի տարածման |       |         |          |

|  |սեռական ճանապարհով|նվազեցում 15%-ով, |       |         |          |

|  |փոխանցվող այլ     |մորից երեխային    |       |         |          |

|  |հիվանդությունների,|ՄԻԱՎ-ի փոխանցման  |       |         |          |

|  |կառավարելի վարակիչ|դեպքերի ցուցանիշի |       |         |          |

|  |հիվանդությունների |իջեցում մինչև     |       |         |          |

|  |կանխարգելում,     |5%:               |       |         |          |

|  |անհրաժեշտ         |Ազգային           |       |         |          |

|  |պատվաստումների և  |մակարդակում       |       |         |          |

|  |սկրինինգային      |պատվաստումներում  |       |         |          |

|  |հետազոտությունների|1, 2 և  7 տարեկան |       |         |          |

|  |իրականացում       |երեխաների         |       |         |          |

|  |                  |ամբողջական        |       |         |          |

|  |                  |ընդգրկվածության,  |       |         |          |

|  |                  |ինչպես նաև`  1 և  |       |         |          |

|  |                  |6 տարեկան         |       |         |          |

|  |                  |երեխաների         |       |         |          |

|  |                  |կարմրուկի,        |       |         |          |

|  |                  |կարմրախտի և       |       |         |          |

|  |                  |խոզուկի դեմ       |       |         |          |

|  |                  |պատվաստումներում  |       |         |          |

|  |                  |ընդգրկվածության   |       |         |          |

|  |                  |առնվազն 95%-ի     |       |         |          |

|  |                  |ապահովում         |       |         |          |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|17|Երեխաների և       |Մանկական (0-1) և  |2013 թ.|ՀՀ       |ՀՀ        |

|  |դեռահասների       |մինչև  5 տարեկան  |ընթաց- |պետական  |առողջապա- |

|  |առողջության       |երեխաների         |քում   |բյուջե,  |հության   |

|  |պահպանում և       |մահացության       |       |դոնոր    |նախարարու-|

|  |զարգացում         |ցուցանիշի         |       |կազմա-   |թյուն     |

|  |                  |նվազեցում տարեկան |       |կերպու-  |          |

|  |                  |մինչև  5%-ով:     |       |թյուններ |          |

|  |                  |Բացառապես կրծքով  |       |         |          |

|  |                  |սնուցման ցուցանիշի|       |         |          |

|  |                  |բարձրացում`       |       |         |          |

|  |                  |տարեկան մինչև     |       |         |          |

|  |                  |5%-ով             |       |         |          |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|18|Վերարտադրողական   |Սեռական օրգանների |2013 թ.|դոնոր    |ՀՀ        |

|  |օրգանների չարորակ |չարորակ նորագոյա- |ընթաց- |կազմա-   |առողջապա- |

|  |նորագոյացություն- |ցությունների      |քում   |կերպու-  |հության   |

|  |ների վաղ          |կանխարգելման      |       |թյուններ |նախարարու-|

|  |հայտնաբերում և    |սկրինինգում կանանց|       |         |թյուն     |

|  |կանխարգելում`     |ընդգրկվածության   |       |         |          |

|  |սպասարկման        |ցուցանիշը մեծացնել|       |         |          |

|  |տարածքում բնակվող |5%-ով             |       |         |          |

|  |30-60 տարեկան     |                  |       |         |          |

|  |կանանց            |                  |       |         |          |

|  |օնկոցիտոլոգիական  |                  |       |         |          |

|  |հետազոտության     |                  |       |         |          |

|  |իրականացում       |                  |       |         |          |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|19|Ֆիզիկական         |ՀՀ պետական        |2013 թ.|ՀՀ       |ՀՀ սպորտի |

|  |ակտիվության,      |բյուջեով          |ընթաց- |պետական  |և  երիտա- |

|  |առողջության և     |նախատեսված`       |քում   |բյուջե   |սարդության|

|  |ակտիվ կենսակերպի  |համապատասխան      |       |         |հարցերի   |

|  |ամրապնդմանը,      |միջոցառումների    |       |         |նախարարու-|

|  |անհատի ներդաշնակ  |պատշաճ            |       |         |թյուն     |

|  |զարգացմանը,       |կազմակերպում      |       |         |          |

|  |աշխատունակության  |                  |       |         |          |

|  |բարձրացմանը և     |                  |       |         |          |

|  |երկարակեցությանը  |                  |       |         |          |

|  |նպատակաուղղված    |                  |       |         |          |

|  |զանգվածային       |                  |       |         |          |

|  |միջոցառումների,   |                  |       |         |          |

|  |մրցույթների       |                  |       |         |          |

|  |կազմակերպում և    |                  |       |         |          |

|  |իրականացում       |                  |       |         |          |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|20|Տարիքային և       |Տարիքային և       |2013 թ.|ՀՀ       |ՀՀ սպորտի |

|  |սոցիալական տարբեր |սոցիալական տարբեր |ընթաց- |պետական  |և  երիտա- |

|  |խմբերի անձանց     |խմբերի անձանց     |քում   |բյուջե   |սարդության|

|  |համար ֆիզիկական   |համար ֆիզիկական   |       |         |հարցերի   |

|  |դաստիարակության   |դաստիարակության   |       |         |նախարարու-|

|  |անընդհատությանը և |անընդհատությունը  |       |         |թյուն     |

|  |ֆիզիկական         |և  ֆիզիկական      |       |         |          |

|  |կուլտուրայով ու   |կուլտուրայով ու   |       |         |          |

|  |սպորտով զբաղվելու |սպորտով զբաղվելու |       |         |          |

|  |մատչելիության     |մատչելիության     |       |         |          |

|  |ապահովում         |մեծացում          |       |         |          |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|21|Հայաստանի         |Գործողությունների |2013 թ.|Ֆինանսա- |ՀՀ տարած- |

|  |Հանրապետության    |ծրագրով նախատեսված|ընթաց- |վորում   |քային     |

|  |միգրացիայի պետական|2012թ.            |քում   |չի       |կառավարման|

|  |կարգավորման       |իրականացվելիք     |       |պահանջում|նախարարու-|

|  |քաղաքականության   |միջոցառումների    |       |         |թյան      |

|  |հայեցակարգի       |արդյունքների      |       |         |միգրացիոն |

|  |իրականացման       |ամփոփում, բացերի  |       |         |պետական   |

|  |2012-2016 թթ.     |վերհանում և       |       |         |ծառայու-  |

|  |գործողությունների |համապատասխան      |       |         |թյուն     |

|  |ծրագրով նախատեսված|առաջարկությունների|       |         |          |

|  |միջոցառումների    |ներկայացում       |       |         |          |

|  |մոնիթորինգ        |                  |       |         |          |

|__|__________________|__________________|_______|_________|__________|

|22|«Ճամփորդող        |Սահմանամերձ և     |2013 թ.|ՀՀ       |ՀՀ        |

|  |ցուցահանդես» և    |հեռավոր շրջանների |ընթաց- |պետական  |մշակույթի |

|  |«Շարժական         |բնակավայրերի      |քում   |բյուջե   |նախարարու-|

|  |գրադարան»         |մշակութային       |       |         |թյուն     |

|  |ծրագրերի          |սպասարկում`       |       |         |          |

|  |իրականացում       |իրականացված       |       |         |          |

|  |                  |ծրագրերի միջոցով: |       |         |          |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.12.2012
N 51
Արձանագրային որոշում